Գլխավոր տեղեկություն
Номер
N 215-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.03.2010
Дата вступления в силу
31.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

30 մարտի 2010 թվականի N 215-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 145-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 9-ի «Միջ­գերա­տես­չական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 145-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման 2-րդ կետում «ծրագիրը» բառը փոխարինել «ծրագրի նախագիծը» բառերով.

2) հավելվածը «Գ. Միրզոյան - «Արալեզ» գիտակրթական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Ա. Ալեքսանյան - Հայաստանի ուսանո­ղության ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)», «Ռ. Մակարյան - Հայաս­տանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահության անդամ (համաձայնությամբ)» և «Մ. Հակոբյան - «Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոն» ՀԿ-ի համա­նախագահ (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 30

Երևան