ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2010 թվականի N 439-Ն
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 771-Ն ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 900-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետին և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հանրակրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 771-Ն և հունիսի 17-ի «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի N 226 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 900-Ն որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները:
II. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
2. Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից`
1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչներ.
2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթության աստիճանների և ուսումնական բնագավառների.
3) հենքային ուսումնական պլան և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքներ.
4) սովորողների գնահատման ձևեր, սանդղակ, հաշվառման կարգ։
3. Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից.
1) հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով.
2) հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր.
3) հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
4. Հատուկ կրթության պետական չափորոշիչները ձևավորվում են հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին և առարկայական չափորոշիչներին համապատասխան:
III. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
5. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
6. Առարկայական չափորոշիչները, որպես հանրակրթական պետական չափորոշչի բաղկացուցիչ մասեր, հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման |
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը:
2. Հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան`
1) մշակվում են ուսումնական առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր, օրինակելի ուսումնական պլաններ և ուսումնական գործընթացը կանոնակարգող նորմատիվ այլ փաստաթղթեր.
2) իրականացվում են հանրակրթական հաստատությունների լիցենզավորումը և դրանց գործունեության վերահսկողությունը.
3) կազմակերպվում է ուսուցիչների և մանկավարժական ղեկավար կադրերի պատրաստումը, մասնագիտական կատարելագործումը և ատեստավորումը.
4) գնահատվում են հանրակրթության արդյունքները.
5) վերանայվում են ծրագրերը, դասագրքերը և այլ ուսումնական նյութեր.
6) հանրակրթության պետական չափորոշիչը տեղայնացվում է դպրոցական բաղադրիչով` ելնելով դպրոցի առանձնահատկություններից, սովորողների նախասիրություններից ու կարիքներից և համայնքի կարիքներից.
7) ապահովվում է երեխայի կրթության իրավունքի իրացումը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.
8) ապահովվում է հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ:
3. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար` անկախ դրանց կազմակերպական-իրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից:
II. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
4. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`
1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.
2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների և ուսումնական բնագավառների.
3) հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.
4) սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:
III. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Հանրակրթության պետական չափորոշչի գործառույթներն են`
1) Հայաստանի Հանրապետությունում կրթության իրավունքի և հանրակրթության միասնական քաղաքականության ապահովումը.
2) կրթության բովանդակության սահմանումը.
3) սովորողի ուսումնական բեռնվածության սահմանումը.
4) կրթության համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին.
5) հանրակրթության որակի բարելավումը.
6) սովորողների ընդունակություններին, նախասիրություններին ու կարիքներին կրթության համապատասխանեցումը.
7) սովորողների ուսումնական գործընթացի և ուսուցման արդյունքների գնահատումը.
8) ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության մակարդակի որոշումը և նրանց ատեստավորումը.
9) ուսուցիչներին, սովորողներին և նրանց ծնողներին, հասարակությանը կրթության բովանդակության և դպրոցից ակնկալվող արդյունքների մասին իրազեկումը.
10) զանգվածային լրատվամիջոցների և ինտերնետի (համացանցի) մանկավարժական ներգործության ապահովումը.
11) հանրակրթության իրականացման վերահսկումն ու գնահատումը.
12) առարկայական չափորոշիչների, ծրագրերի և միջնակարգ կրթության պետական չափորոշչի դպրոցական բաղադրիչի մշակման ապահովումը.
13) դպրոցական շենքերին, ուսուցման գործընթացին ներկայացվող պայմանների ապահովումը:
IV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
6. Հանրակրթական առարկաների չափորոշիչները (այսուհետ` առարկայական չափորոշիչ) մշակվում են հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան և հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից:
7. Առարկայական չափորոշիչը մշակվում է հանրակրթության պետական կրթակարգում սահմանված հիմնական սկզբունքների համաձայն:
8. Առարկայական չափորոշչի հիման վրա մշակվում են ուսումնական առարկաների պետական ծրագրերը, որոնք հիմք են ծառայում դասագրքերի, ձեռնարկների և ուսումնական այլ նյութերի ստեղծման համար:
9. Առարկայական չափորոշչի հիման վրա կարող են ստեղծվել այլընտրանքային առարկայական ծրագրեր և դասագրքեր, որոնք նույնպես հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
V. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
10. Միջնակարգ կրթության բովանդակությունը, սույն չափորոշչի համաձայն, կազմում են հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված և սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտական գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշված-հարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական և գեղագիտական, ազգային և համամարդկային արժեքները:
11. Միջնակարգ կրթության բովանդակությունը ներկայացվում է ուսումնական բնագավառներով և բաղադրիչներով:
12. Միջնակարգ կրթության պետական չափորոշչով սահմանվում են հետևյալ ուսումնական բնագավառները`
1) հայոց լեզու, գրականություն.
2) օտար լեզուներ.
3) մաթեմատիկա.
4) ինֆորմատիկա և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ).
5) բնական գիտություններ, հասարակական գիտություններ, արվեստ.
6) տեխնոլոգիա (տեխնիկական գիտելիքներ և աշխատանքային հմտություններ), ֆիզիկական կրթություն, նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) և անվտանգ կենսագործունեություն:
13. Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է պարտադիր և ընտրովի առարկաներով և թեմատիկ դասընթացներով:
14. Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է կրթության բովանդակության հետևյալ բաղադրիչների միջոցով. գիտելիքների համակարգ, կարողություններ և հմտություններ (ճանաչողական, տրամաբանական, հաղորդակցական, համագործակցային, ստեղծագործական, ինքնուրույն գործունեության), արժեքային համակարգ:
15. Միջնակարգ կրթության բովանդակային բաղադրիչները որոշակիացվում են ըստ ուսումնական բնագավառների և հանրակրթական դպրոցի աստիճանների` հաշվի առնելով սովորողների զարգացման ֆիզիոլոգիական, հոգեբանական և ազգային առանձնահատկությունները:
1. Գիտելիքների համակարգ
Ելնելով դպրոցի տարբեր աստիճանների նպատակներից` այս բաղադրիչով սահմանվում են սովորողների յուրացման համար նախատեսված գիտելիքներ`
ա. հայոց լեզվից, գրականությունից և այլ լեզուներից,
բ. մարդու` որպես կենսաբանական ու սոցիալական էակի մասին,
գ. մաթեմատիկայից,
դ. բնության, բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ,
ե. հասարակության, նրա կառուցվածքի, հաստատությունների, սոցիալական խմբերի, զարգացման օրինաչափությունների մասին,
զ. հայոց և համաշխարհային պատմությունից,
է. փիլիսոփայությունից, տրամաբանությունից, բարոյագիտությունից, հոգեբանությունից, տնտեսագիտությունից, քաղաքագիտությունից և իրավագիտությունից,
ը. ինֆորմատիկայից և ՏՀՏ-ից,
թ. ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության մասին,
ժ. արվեստի և տեխնոլոգիայի բնագավառների մասին,
ժա. ազգային ու համամարդկային հոգևոր-մշակութային, սոցիալական, քաղաքական և տնտեսական արժեքների մասին.
2. Կարողություններ և հմտություններ
Այս բաղադրիչով տրված կարողությունների և հմտությունների ամբողջությունը սովորողին հնարավորություն է ընձեռում գործնականում կիրառել ստացած գիտելիքները, հարստացնել ճանաչողական գործունեության սեփական փորձը, զարգացնել տրամաբանական, հաղորդակցական, համագործակցային, ինքնուրույն գործունեության և ստեղծագործական ունակությունները, նպաստում է նրա սոցիալականացմանը:
Չափորոշիչներում առանձնակի կարևորվում են ճանաչողության հետևյալ մեթոդները` վերլուծում, մասնավորում, համադրում, վերացարկում, անդրադարձում, մակածում (ինդուկցիա), արտածում (դեդուկցիա), ընդհանրացում, կանխատեսում:
1) Ճանաչողական, տրամաբանական կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է` սովորողին ծանոթացնել ճանաչողության մեթոդներին և ձևավորել դրանք գործնականում կիրառելու կարողություններ ու հմտություններ, այդ թվում`
ա. գիտելիքներ ձեռք բերել` զգայության, ընկալման և մտապատկերման միջոցով,
բ. վերլուծել` քննարկման, մեկնաբանման, տարանջատման, համեմատության, խմբավորման միջոցով,
գ. մտահանգումներ անել` ամբողջացման, հակադրման, բնութագրման, հիմնավորման, ամփոփման, կշռադատման միջոցով,
դ. ընդհանրացնել և համադրել` վերացարկման, գնահատման, արժևորման, փաստարկման, ապացուցման, կանխատեսման, ծրագրման միջոցով,
ե. հիմնախնդիրը դիտարկել տարբեր տեսանկյուններից, ուսումնասիրել դրա լուծման հնարավոր եղանակները և գտնել լուծումներ,
զ. երևույթների նկատմամբ դրսևորել առողջ հետաքրքրություն և քննադատական մոտեցում,
է. վերլուծել իրավիճակը և կատարել եզրակացություններ,
ը. ինքնուրույն որոշումներ ընդունել և հիմնավորել,
թ. նպատակներ դնել, մշակել դրանց հասնելու ուղիներ և ծրագրել սեփական գործը.
2) հաղորդակցական կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա`
ա. լսել, ընկալել և համարժեք վերաբերմունք դրսևորել,
բ. բանավիճել, բանավոր և գրավոր տրամաբանված խոսք կառուցել,
գ. ըստ նշանակության և տեղին օգտագործել սովորած տերմինները (եզրերը), հասկացությունները և արտահայտությունները,
դ. հասկանալ և ճիշտ օգտագործել հաղորդակցման ոչ խոսքային միջոցները,
ե. օգտվել ժամանակակից հաղորդակցման տեխնիկական միջոցներից և այլն.
3) համագործակցային կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա`
ա. աշխատել խմբում, միասնական որոշումներ ընդունել և դրանց համար պատասխանատվություն կրել,
բ. սովորել և սովորեցնել,
գ. դրական հարաբերություններ ստեղծել, դրսևորել առողջ մրցակցություն,
դ. սեփական շահը գիտակցելով` ճանաչել և ընդունել ուրիշների շահերը,
ե. բախումնային իրավիճակներում հավասարակշռված պահվածք դրսևորել,
զ. ուսման ընթացքում և աշխատանքային հարաբերություններում լինել բարեկիրթ, հարգել գործընկերոջ իրավունքները,
է. զերծ մնալ բարոյական չափանիշներին հակասող նախապաշարումներից, կանխակալ մոտեցումներից,
ը. իրավիճակները դիտարկել և մեկնաբանել այլոց տեսանկյունից և այլն.
4) ստեղծագործական կարողություններ ենթաբաղադրիչը նպատակ ունի զարգացնելու սովորողի ստեղծագործական ընդունակություններն ու երևակայությունը, որպեսզի յուրաքանչյուր սովորող կարողանա`
ա. ստեղծագործաբար կիրառել ձեռք բերած գիտելիքները,
բ. դրսևորել ստեղծագործական երևակայություն,
գ. երևակայել, խորհել և ենթադրություններ անել ապագայի մասին,
դ. ընկալել և ընդունել նյութական և հոգևոր նոր արժեքները.
5) ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա`
ա. անաչառ գնահատել սեփական ուժերն ու կարողությունները և ըստ այդմ ծավալել ուսումնական, աշխատանքային գործունեություն,
բ. գիտակցել սեփական գործի կարևորությունը, դրա նկատմամբ պատասխանատվություն և պարտաճանաչություն դրսևորել,
գ. ճիշտ տնօրինել ժամանակը, մշակել և պահպանել աշխատանքի և հանգստի ժամակարգ (ռեժիմ), վերահսկել սեփական վարքը,
դ. խնամել սեփական մարմինը, դրսևորել այն մարզելու կամք,
ե. զբաղվել ինքնադաստիարակությամբ և ինքնակրթությամբ,
զ. կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, գնահատել սեփական քայլերը և դրանց հետևանքները:
3. Արժեքային համակարգ
Սույն բաղադրիչով նախատեսված համակարգն արտահայտվում է սովորողի համապատասխան գործողությունների, վերաբերմունքի և վարքի միջոցով:
1) Այս բաղադրիչի նպատակն է ձևավորել անձ և քաղաքացի, որը պետք է`
ա. գիտակցի սեփական մշակույթի` լեզվի, պատմության, արվեստի, ավանդույթների, ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը և լինի դրանց կրողը,
բ. հարգի Հայաստանի պետական խորհրդանիշները, լինի հայրենասեր, կարևորի ազգային հիմնախնդիրների լուծման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը,
գ. գիտակցի, որ գիտությունը, արդիական տեխնոլոգիաները, կրթությունը մեծագույն արժեքներ են ժամանակակից աշխարհում,
դ. գիտակցի, որ իր համար կարևորագույն արժեքներ են գիտելիքները, աշխատանքային հմտությունները, մասնագիտական վարպետությունը,
ե. կարևորի բարոյական չափանիշները և քրիստոնեական ու համամարդկային արժեքները, լինի ազնիվ, գթասիրտ, արդարամիտ, օրինապահ, բարեկիրթ,
զ. կարևորի գեղագիտական արժեքները, գնահատի գեղեցիկը, բարին և ճշմարիտը,
է. գիտակցի իր տեղն ու դերն ընտանիքում և հասարակության մեջ. լինի նախաձեռնող, դրսևորի արժանավայել պահվածք,
ը. գիտակցի ծնողների, տարիքով մեծերի և փոքրերի, ընկերների և համայնքի նկատմամբ հարգանքի դրսևորման կարևորությունը,
թ. հարգի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, լինի մարդասեր, հանդուրժող, քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորի ուրիշ ժողովուրդների ներկայացուցիչների և նրանց մշակույթների հանդեպ,
ժ. անաչառորեն գնահատի իր ուժերն ու կարողությունները` բացառելով սեփական անձի թերագնահատումը կամ գերագնահատումը,
ժա. դրսևորի աշխատասիրություն, հնարամտություն, նպատակադրվածություն, արժևորի ու գնահատի սեփական և այլոց աշխատանքը,
ժբ. մշտապես հոգ տանի իր առողջության մասին, կարևորի մարմնակրթության դերը, հետևողական լինի առողջ ապրելակերպի և անվտանգ կենսագործունեության կանոնների կիրառման գործում:
VI. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ
16. Ներկայացվող պահանջները սահմանում են այն մակարդակը, որը պետք է ապահովի միջնակարգ հանրակրթական դպրոցը` ըստ ուսումնական բնագավառների, բովանդակային բաղադրիչների և կրթական ծրագրերի աստիճանների:
17. Ընդհանրական որակական պահանջները որոշակիացվում և ամրագրվում են հանրակրթական առարկաների չափորոշիչներում և ծրագրերում, որտեղ նշվում է նաև սովորողին ներկայացվող պահանջների պարտադիր նվազագույն մակարդակը: Ավագ դպրոցի ընդհանուր և տարբերակված հոսքերից յուրաքանչյուրի համար, այս պահանջների պահպանմամբ, մշակվում են առարկայական առանձին չափորոշիչներ:
1. Հայոց լեզու, գրականություն
Լեզուն մտածողության հիմնական միջոցն է: Մայրենի լեզուն սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ շփվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալու, բնության, հասարակության և մարդու մասին բազմաբնույթ գիտելիքներ ստանալու, գրական-գեղարվեստական արժեքներին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու բացառիկ հնարավորություններ է ընձեռում: Գրականության և քերականության ուսուցման գլխավոր նպատակը մայրենի լեզվի գերազանց իմացության ապահովումն է: Մայրենի լեզուն կրթության լեզուն է: Օտար լեզուների ուսուցումը կազմակերպվում է մայրենի լեզվի հիմքի վրա:
Մայրենի լեզվի և գրականության ուսուցման շնորհիվ մարդը ձեռք է բերում ազգային արժանապատվության խոր գիտակցություն, իր նախնիների ստեղծած մշակութային արժեքները յուրացնելու և հաջորդ սերնդին փոխանցելու կարողություն:
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն` հայերենը, ազգային խորհրդանիշ է, պետության ու ազգային անվտանգության երաշխիք:
1-ին աստիճան (1-4-րդ դասարաններ) |
2-րդ աստիճան (5-9-րդ դասարաններ) |
3-րդ աստիճան (10-12-րդ դասարաններ) |
1. Գիտելիքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2. ծանոթ լինի դասական և արդի մանկական գեղարվեստական գրականության նմուշներին և բանահյուսական նյութերի մշակումներին. |
2. գիտենա, ճանաչի հայ և արտասահմանյան ամենաանվանի գրողներին և նրանց ստեղծագործությունները, հայ և այլ ազգերի ժողովրդական բանահյուսության որոշ նմուշներ. |
2. գիտենա և կարդա հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրականության երկեր, հայ և այլ ազգերի ժողովրդական բանահյուսության նյութեր. |
3. կարողանա բանավոր և գրավոր ճիշտ արտահայտվել` պահպանելով ուղղախոսական, ուղղագրական և քերականական տարրական կանոնները. |
3. գիտենա բանավոր և գրավոր խոսք կառուցելու սկզբունքները` պահպանելով քերականական հիմնական կանոններն ու օրինաչափությունները, ոճաբանական սկզբունքները. |
3. գիտենա բանավոր և գրավոր կապակցված խոսք կառուցելու նրբերանգները` դրսևորելով հայոց լեզվի քերականական կառուցվածքի, լեզվաոճական առանձնահատկությունների և ճարտասանական հիմնական սկզբունքների իմացություն. |
4. գիտենա կարդացած տեքստերում հանդիպած բառերի իմաստն ու նշանակությունը. |
4. իմանա գրական-գեղարվեստական, գիտահանրամատչելի տեքստերում հանդիպող բառերի նշանակությունը, գիտենա հայերենի բառակազմության հիմնական օրինաչափությունները. |
4. տիրապետի գրական լեզվի կենսունակ (գործածական) բառապաշարին, տիրապետի հայերենի բառաստեղծման սկզբունքներին. |
5. կարողանա տարբերակել արձակ և չափածո ստեղծագործությունները. |
5. ունենա գրականագիտական տարրական գիտելիքներ (գրական ժանրեր, պատկերավորման միջոցներ). |
5. ունենա որոշակի գիտելիքներ գրականագիտությունից, գրականության տեսությունից և գրաքննադատությունից. |
2. Կարողությունները և հմտությունները | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
7. կարդալ գեղարվեստական ու գիտահանրամատչելի ոչ բարդ տեքստեր և բանավոր ու գրավոր վերարտադրել դրանց բովանդակությունը. |
7. համեմատել և վերլուծել ազգային և արտասահմանյան գրական-գեղարվեստական նմուշները, ըմբռնել և մեկնաբանել գրական երկը. |
7. ճիշտ ընկալել գրական երկի համապատասխան գեղագիտական և բովանդակային որակները, ըմբռնել ենթատեքստը, կատարել համեմատական վերլուծություն. |
8. առաջադրված թեմային համապատասխան հարցեր կազմել և գրավոր շարադրել պատասխանները. |
8. գրավոր շարադրել սեփական մտքերը, զգացումները, կարծիքը, գրագետ խոսքը դարձնել ինքնարտահայտման և ինքնադրսևորման միջոց. |
8. գեղարվեստական և վերլուծական բնույթի գրավոր աշխատանքներ գրել, ելույթներ ունենալ գրականության և արվեստի մասին. |
9. օգտվել դպրոցական բառարաններից և մանկական հանրագիտարաններից. |
9. օգտվել ուղղագրական և բացատրական բառարաններից ու հանրագիտարաններից, գործածել նոր սովորած բառերն ու տերմինները. |
9. օգտվելով բառարաններից և տեղեկատվական այլ աղբյուրներից` հարստացնել սեփական բառապաշարը և կիրառել նոր բառերը բանավոր և գրավոր խոսքում. |
10. իրավիճակին համապատասխան խոսք կառուցել, իր մտքերը, կարծիքը հստակ, ճիշտ հայերենով ձևակերպել և հաղորդել ուրիշին. |
10. ուշադիր լսել, ըմբռնել և վերարտադրել միջին բարդության բանավոր խոսքը. |
10. երկխոսություն, բանավեճ վարել, տրամաբանված կարծիք, տեսակետ, համոզմունք հայտնել. |
11. բանավոր և գրավոր խոսքով ներկայացնել իր զգացմունքները, երևակայությամբ պատկերացրածը. |
11. հանդես գալ ընդարձակ և հակիրճ ելույթով, արտահայտիչ և պատկերավոր խոսքով գրավել զրուցակիցների ուշադրությունը. |
11. օգտվել տարբեր աղբյուրներից և ընտրել անհրաժեշտ տեղեկատվություն, տարբերել գլխավորը երկրորդականից, ուսումնասիրված նյութը հաղորդել լսարանին. |
12. իր իմացածը ճիշտ և հասկանալի հաղորդել ուրիշին. |
12. ուրիշին սովորեցնել իր սովորածն ու իմացածը. |
12. անհատական կամ համատեղ ուսումնասիրություններ կատարել, ամբողջացնել դրա արդյունքները և բանավոր կամ գրավոր ներկայացնել. |
13. գրագետ հայերենով բանավոր և գրավոր արտահայտել իր կարծիքը՝ կարդացածի, լսածի, տեսածի վերաբերյալ. |
13. ուրիշներին հաղորդել գրական երկի սեփական ըմբռնումը, լսել նրանց կարծիքները և տեսակետները. |
13. նախաձեռնել տարբեր բնույթի միջոցառումներ (գրական երեկո, հանդիսավոր արարողություն, բեմադրություն) կամ մասնակցել դրանց. |
14. իր լեզվական կարողություններն օգտագործել այլ առարկաներ ուսումնասիրելու համար. |
14. այլ առարկաներ յուրացնելիս կիրառել իր լեզվական հմտությունները. |
14. իր լեզվաոճական գիտելիքներն ու հմտություններն օգտագործել նոր գիտելիքներ ստանալու, ներլեզվական և միջլեզվական համեմատական վերլուծություն կատարելու համար. |
15. փորձել հորինել փոքրիկ պատմություններ, հեքիաթներ, առակներ, ոտանավորներ. |
15. երևակայության ու պատկերավոր մտածողության օգնությամբ ստեղծագործել, հորինել պատմություններ, հեքիաթներ. |
15. գեղարվեստական խոսքի միջոցներով արտահայտել իր հույզերը, ապրումներն ու մտորումները, անել ինքնուրույն ստեղծագործելու փորձեր. |
3. Արժեքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2. Օտար լեզուներ
Օտար լեզուն ոչ հայախոս անձանց հետ շփվելու հիմնական, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթն այլ ժողովուրդներին մատչելի դարձնելու լրացուցիչ միջոց է:
Օտար լեզուների իմացությունը նպաստում է անձի հաղորդակցական ունակությունների զարգացմանը, միջմշակութային փոխըմբռնմանը, այլ մշակույթների արժեքների ընկալմանն ու գնահատմանը:
Օտար լեզվի ուսուցման նպատակն է ընդլայնել սովորողի հաղորդակցվելու և համագործակցելու ունակությունները: Ուսումնական այս բնագավառը նպաստում է նաև բնության և ժամանակակից աշխարհի մասին առավել ամբողջական գիտելիքներ ստանալուն, գեղագիտական, բարոյական, սոցիալական, համամարդկային և ազգային արժեքների գիտակցմանը, պահպանմանը և փոխանցմանը:
1-ին աստիճան (1-4-րդ դասարաններ) |
2-րդ աստիճան (5-9-րդ դասարաններ) |
3-րդ աստիճան (10-12-րդ դասարաններ) |
1. Գիտելիքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2. ունենա պարզագույն հաղորդակցման և առօրյա իրադրությունները նկարագրելու համար անհրաժեշտ բառապաշար` ուսուցանվող օտար լեզվից. |
2. ունենա իր նախասիրությունների և կենսագործունեության վերաբերյալ նկարագրությունների և հաղորդակցման համար բավարար բառապաշար. |
2. ունենա բնության, հասարակության, մշակութային արժեքների վերաբերյալ կարծիք արտահայտելու և տեղեկություն հաղորդելու անհրաժեշտ բառապաշար. |
3. գիտենա պարզագույն բառակապակցություններ և նախադասություններ կազմելու կանոններ. |
3. տարբերակի օտար լեզվի հիմնական քերականական ձևերը, իմանա դրանց կազմությունը և իմաստները, գիտենա օտար լեզվի շարադասության հիմնական առանձնահատկությունները. |
3. գիտենա օտար լեզվի խոսքի մասերը, նախադասության անդամները, քերականական կանոնների կիրառության հիմնական օրինաչափությունները. |
4. պատկերացում ունենա լեզվակիր ժողովրդի բանահյուսության և երաժշտության որոշ նմուշների մասին (հեքիաթներ, երգեր, ոտանավորներ). |
4. պատկերացում ունենա լեզվակիր ժողովրդի հիմնական տոների, սովորույթների, հանրահայտ մարդկանց, արվեստի և գրականության նմուշների մասին. |
4. իմանա լեզվակիր ժողովրդի պատմության ուրվագծերը և համամարդկային նշանակություն ունեցող նվաճումները. |
2. Կարողությունները և հմտությունները | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
6. համառոտ նկարագրել ծանոթ իրերն ու երևույթները. |
6. բանավոր խոսքով ներկայացնել հանձնարարված ծանոթ թեման. |
6. բանավոր և գրավոր խոսքով ներկայացնել Հայաստանը, նրա մշակութային արժեքները. |
7. գրել կարճ գրություններ և փոքրիկ թելադրություններ. |
7. լսած կամ կարդացած տեղեկության մասին պատրաստել գրավոր պարզ հաղորդագրություններ, գրել նամակներ և պարզ փոխադրություններ. |
7. գրել իր գիտելիքներն ու հետաքրքրություններն արտացոլող միջին ծավալի տեքստեր. |
8. կարդալ ծանոթ անուններ, պարզ բառեր և նախադասություններ, փոքր ծավալի տեքստեր (քարտեզներ, վերնագրեր և անվանումներ, կարճ գրություններ, տեղեկատուներ, ուղեցույցներ). |
8. տեղեկություններ քաղել տարբեր աղբյուրներից, կարդալ ծանոթ ոլորտների վերաբերյալ հիմնական բառապաշարով տեքստեր. |
8. կարդալ միջին ծավալի տեքստեր, ընկալել և առանձնացնել էականը. |
9. լսելով ճանաչել օտար լեզվի հստակորեն և դանդաղ արտաբերված ծանոթ բառերն ու պարզ արտահայտությունները. |
9. լսել և հասկանալ մաքուր արտաբերված առանձին նախադասություններ, ըմբռնել առօրյա թեմաներին վերաբերող խոսքի հիմնական իմաստը. |
9. լսել և հասկանալ ծանոթ թեմաներով որոշակի ծավալի տեքստեր, անծանոթ թեմայով, միջին բարդության, ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների բովանդակությունը. |
10. պարզ իրավիճակներում համեմատել և խմբավորել, ըստ նպատակի ընտրել, հավանություն տալ կամ մերժել կարծիքներն ու առաջարկները. |
10. տարբեր տեղեկատվական աղբյուրներից հավաքել և օգտագործել իրեն անհրաժեշտ տեղեկություններ. |
10. ինքնուրույն օգտվել հանձնարարված օտարալեզու աղբյուրներից, բնութագրել, վերլուծել և ընդհանրացնել ստացված տեղեկությունը. |
11. հասկանալ զրուցակցի դանդաղ, հստակ և համառոտ արտահայտված խնդրանքը կամ հարցը, հստակ ձևակերպել պարզ պատասխան, տալ ծանոթ իրադրության հետ անմիջական կապ ունեցող պարզ հարցեր, ներկայացնել իրեն, ողջույնի կամ հրաժեշտի խոսք ասել. |
11. առօրյա հարցերի շուրջ անմիջականորեն հաղորդակցվել հստակ խոսող զրուցակցի հետ, ստանալ և տալ որոշակի տեղեկություն ծանոթ թեմայի վերաբերյալ, վերաբերմունքի պարզ արտահայտություններով պահպանել զրույցի ընթացքը. |
11. հանպատրաստից կողմնորոշվել օտար լեզվով հաղորդակցական իրադրություններում, տեղեկություններ հավաքել և գրավոր վերարտադրել, որոշակի սահունությամբ և խորությամբ զրույց վարել. |
12. ինքնուրույն ճանաչել գրավոր և բանավոր կապակցված պարզ խոսք. |
12. սեփական մտքերն ու վերաբերմունքն արտահայտելու համար կառուցել գրավոր և բանավոր խոսքի ոչ մեծ միավորներ, կատարել պարզ թարգմանություններ. |
12. օտար լեզվով հաղորդակցության միջավայրում դրսևորել ինքնուրույն մտածողություն. |
3. Արժեքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3. Մաթեմատիկա
Մաթեմատիկան աշխարհաճանաչման յուրատեսակ և համընդհանուր միջոց է։ Մաթեմատիկական մեթոդներին տիրապետելը խթանում է սովորողի հետաքրքրությունները, նպաստում կարողությունների և մտածողության զարգացմանը: Մաթեմատիկան հնարավորություն է ընձեռում իրական երևույթները և առօրյա խնդիրները մոդելավորելու միջոցով դրանց ուսումնասիրությունը փոխարկել թվերի, պատկերների և պայմանանշանների՝ ուսումնասիրելով դրանք մաթեմատիկական մեթոդներով։
Ուսումնական այս բնագավառի հիմնական նպատակն է մաթեմատիկական հասկացություններով աշխատելու, խնդիրներ և վարժություններ լուծելու միջոցով խթանել սովորողի մտավոր ունակությունների զարգացումը, բարձրակարգ մտածողության ձևավորումը, սովորեցնել հստակ ձևակերպել մտքերը, կատարել գրագետ դատողություններ և արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում։
1-ին աստիճան (1-4-րդ դասարաններ) |
2-րդ աստիճան (5-9-րդ դասարաններ) |
3-րդ աստիճան (10-12-րդ դասարաններ) |
1. Գիտելիքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2. տիրապետի թվաբանական չորս գործողություններին և հիմնական կանոններին. |
2. իմանա հանրահաշվական հիմնական հասկացությունները, հանրահաշվական արտահայտություններով գործողություններ կատարելու կանոնները. |
2. իմանա տարրական ֆունկցիաների հիմնական հատկությունները. |
3. հասկանա ամբողջի և նրա մասերի կապը, իմանա սովորական կոտորակի մասին. |
4. իմանա տոկոսի հասկացությունը և կարողանա ամբողջի մասն արտահայտել տոկոսով և հակառակը. |
3. ծանոթ լինի միացությունների և հավանականությունների տեսության տարրերին. |
4. ճանաչի երկրաչափական պարզագույն պատկերները և մարմինները, իմանա պարզ չափումներ կատարել. |
6. համակարգված գիտելիքներ ունենա երկրաչափական պատկերների վերաբերյալ, իմանա դրանց տարրերը, հատկությունները. |
4. ճանաչի տարածական մարմինները, իմանա դրանց տարրերը, հատկությունները. |
5. գաղափար ունենա երկարության, զանգվածի, մակերեսի, ժամանակի, արագության մասին, իմանա չափման որոշ միավորներ, ծանոթ լինի չափման պարզագույն գործիքների. |
7. գիտելիքներ ունենա պատկերների մակերեսը և որոշ տարածական մարմինների ծավալը հաշվելու մասին. |
5. գիտելիքներ ունենա մարմնի ծավալը և մակերևույթի մակերեսը հաշվելու մասին. |
6. ծանոթ լինի տրամաբանության տարրական հասկացություններին. |
8. իմանա բազմությունների հետ տարրական գործողություններ կատարելու կանոնները. |
6. իմանա տրամաբանության հիմնական հասկացությունները. |
9. գիտելիքներ ունենա թվային առանցքի և կոորդինատական հարթության մասին, գաղափար ունենա վեկտորների մասին. |
8. իմանա կոորդինատների մեթոդը և վեկտորների գործածությունը տարածության մեջ. | |
10. իմանա գծային, քառակուսային, ռացիոնալ և դրանց բերվող հավասարումներ ու անհավասարումներ, համակարգեր ու համախմբեր լուծելու կանոնները. |
9. իմանա տարբեր հավասարումներ ու անհավասարումներ, համակարգեր ու համախմբեր լուծելու եղանակներ. | |
2. Կարողությունները և հմտությունները | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
9. հասկանալ «և», «կամ», «եթե, ապա» շաղկապների տրամաբանական իմաստը և պարզագույն դատողություններ կատարել դրանց միջոցով. |
13. իմանալ «և», «կամ», «կամ, կամ», «եթե, ապա» շաղկապների, «առնվազն», «ցանկացած», «գոյություն ունի», «ամենաքիչը», «ամենաշատը» բառերի իմաստը և դատողություններ կատարել դրանց միջոցով. |
11. «և», «կամ», «կամ, կամ», «եթե», «ապա», շաղկապներով, «առնվազն», «ցանկացած», «գոյություն ունի», «ամենաքիչը», «ամենաշատը», «այն և միայն», «անհրաժեշտ է և բավարար», «համարժեք է» բառերով ստեղծել տրամաբանական կառույցներ. |
10. խնդիրներ լուծելիս նկատել տարբեր լուծումների հնարավորությունը. |
14. տրամաբանական դատողությունների հիման վրա քննարկել խնդրի լուծման տարբեր դեպքեր. |
12. տարբեր իրավիճակներում տրամաբանական դատողություններով սպառել հնարավոր բոլոր դեպքերը. |
11. տրամաբանական տարրական եզրահանգումներ կատարել. |
15. տրամաբանական հստակ դատողություններ կատարել և հիմնավորել ստացված արդյունքը. |
13. որոշել խնդրի ամբողջական և հստակ լինելը, նկատել ավելորդ կամ պակասող տվյալները. |
16. կառուցել որոշ տարրական ֆունկցիաների գծապատկերներ. |
14. կառուցել տարրական ֆունկցիաների գծապատկերներ. | |
12. տրված տվյալների միջև հարաբերություններ ստեղծել և համեմատությունների միջոցով եզրահանգումներ անել. |
17. բարդ խնդիրը տրոհել պարզ խնդիրների և նկատել միևնույն խնդրի տարբեր լուծումների առանձնահատկությունները. |
15. հասկանալ մաթեմատիկական զանազան գաղափարների փոխկապակցվածությունը. |
13. համառոտ կերպով ներկայացնել խնդրի պայմաններն ու պահանջները. |
18. ընկալել արտահայտված միտքը և տրոհել առանձին մասերի, ձևակերպել ինքնուրույն դատողությունները. |
17. ունենալ տրամաբանական մտածողություն, տիրապետել ապացուցման տարբեր մեթոդների. |
15. պատկերների պարզագույն ձևափոխություններ կատարել. |
20. երկրաչափական դատողություններից անցում կատարել հանրահաշվականի և հակառակը. |
19. տարածաչափական խնդիրները հանգեցնել հարթաչափական խնդիրների. |
16. խնդիրներ լուծելիս օգտվել ընկերների և ուսուցիչների դատողություններից. |
21. տարբեր խնդիրներ լուծելիս համագործակցել համադասարանցիների հետ. |
20. անհրաժեշտության դեպքում բանավեճ-քննարկում նախաձեռնել, լսել զրուցակցի մտքերը, համադրել սեփական դատողո-թյունների հետ և ճիշտ եզրահանգում կատարել. |
17. նկատել պարզ օրինաչափություններ և շարունակել դրանք. |
23. նկատել և բացահայտել օրինաչափություններ, հայտնաբերած օրինաչափությունը կամ հատկությունը ձևակերպել բառերով ու մաթեմատիկական սիմվոլներով. |
21. ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվել և լուծումներ գտնել, ինքնուրույն մոտեցում, հնարամտություն և մտքի ճկունություն ցուցաբերել. |
19. զգալ ժամանակը, պատկերացնել ժամացույցը, օրացույցը և կարողանալ կազմակերպել օրվա ժամակարգը (ռեժիմը). |
24. տարբեր իրավիճակներում ընտրություն կատարել և լավագույն լուծումներ գտնել. |
22. գործը նախագծել, նպատակներ դնել և ծրագրեր ստեղծել. |
25. մաթեմատիկական գիտելիքները կապել այլ առարկաներից ստացած գիտելիքների հետ. |
24. մաթեմատիկական գիտելիքները կիրառել այլ բնագավառներում. | |
3. Արժեքային համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
4. Ինֆորմատիկա և ՏՀՏ
«Ինֆորմատիկա և ՏՀՏ» բնագավառն ապահովում է հանրակրթության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը: Տեղեկագիտությունը (ինֆորմատիկան) համապարփակ միասնացնող (ինտեգրող) առարկա է, որի դասավանդումը դպրոցում ունի առանձնահատուկ կարևորություն` նպաստելով միջառարկայական կապերի բացահայտմանն ու խորացմանը: Բնագավառի հիմնական նպատակն է զարգացնել տեղեկատվություն ձեռք բերելու, ստեղծագործելու, հաղորդակցվելու, համագործակցելու, ինչպես նաև համակարգչային ծրագրերին ու ինտերնետային տեխնոլոգիաներին տիրապետելու կարողություններ և հմտություններ:
Այս բնագավառը նպաստում է ուսուցման արդյունավետության բարձրացմանը և կրթության շարունակականության ապահովմանը:
1-ին աստիճան (1-4-րդ դասարաններ) |
2-րդ աստիճան (5-9-րդ դասարաններ) |
3-րդ աստիճան (10-12-րդ դասարաններ) |
1. Գիտելիքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
1. տեղեկություն ունենա ինտերնետի օգնությամբ մատուցվող հիմնական ծառայությունների մասին. |
2. որոշակի գիտելիքներ ունենա տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` թվային, տեքստային, գրաֆիկական ինֆորմացիայի մշակման, տվյալների որոնման, կուտակման, մշակման և պահպանման, ցանցային և մուլտիմեդիա տեխնոլոգիաների մասին. |
2. համակարգված գիտելիքներ ունենա տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, իմանա ցանցերի աշխատանքների և ցանցային տեխնոլոգիաների հիմունքները. |
2. ծանոթ լինի համակարգչի հիմնական հնարավորություններին. |
3. ծանոթ լինի ծրագրային ապահովման հիմնական տեսակներին, դրանց նշանակությանը և հիմնական գործառույթներին. |
3. գիտենա ծրագրային ապահովման հիմնական տեսակները (տարբեր օպերացիոն համակարգեր, կիրառական ծրագրեր, համացանցի զննիչներ, հակավիրուսային ծրագրեր, պրոտոկոլներ). |
4. ծանոթ լինի ծրագրավորման հիմունքներին, գիտենա հիմնական ալգորիթմական կառուցվածքները. |
4. ընդհանուր պատկերացում ունենա ծրագրավորման լեզուների մասին. | |
2. Կարողությունները և հմտությունները | ||
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` | |
6. տեսնել տարբեր երևույթների միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապերը, առաջադրված խնդիրները տրոհել առանձին մասերի և մշակել դրանց լուծման ալգորիթմները. |
6. երևույթները վերլուծելիս կիրառել հետազոտական տարբեր մեթոդներ, համադրել տարբեր առարկաներից ստացած գիտելիքները. | |
7. հաղորդակցական նպատակների համար օգտվել ինտերնետային ռեսուրսների ընձեռած հնարավորություններից (էլեկտրոնային փոստ, հեռաժողով, տեսաժողով, զննիչներ). |
7. ելույթներ, զեկուցումներ, դասեր պատրաստելիս ինքնուրույն օգտագործել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ. | |
8. մասնակցել խմբային աշխատանքի, հասկանալ աշխատանքի բաժանման անհրաժեշտությունը, ստանձնել պարտավորություններ և կրել պատասխանատվություն, համագործակցել հեռահաս (վիրտուալ) գործընկերների հետ. |
8. արդյունավետ մասնակցություն ունենալ խմբային աշխատանքին, աշխատանքի բաժանում կատարել և պատասխանատվությամբ վերաբերվել ստանձնած պարտավորություններին, աշխատանքի բաժանման ընթացքում օգտագործել հեռահաս (վիրտուալ) գործընկերների հետ աշխատելու հնարավորությունները. | |
9. նախօրոք պլանավորել աշխատանքը` օգտագործելով նաև համակարգիչ. |
9. օգտվել աշխատանքի պլանավորման համար ստեղծված համակարգչային ծրագրերից. | |
10. համակարգչով աշխատելիս կիրառել անվտանգության կանոնները և տեղեկատվության պաշտպանման ծրագրեր. |
10. ինքնուրույն ընտրել և կիրառել տվյալների պահպանման տարբեր ծրագրեր. | |
11. զբաղվել ինքնակրթությամբ` օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները. |
11. ինքնակրթության համար օգտվել հեռահար ուսուցման տեխնոլոգիաներից. | |
12. համակարգչի օգնությամբ արտահայտել իր ունակությունները, ստեղծագործաբար օգտագործել կիրառական տարբեր ծրագրերի հնարավորությունները. |
12. ստեղծագործել` օգտվելով համակարգչային հատուկ ծրագրերից, ինքնուրույն ձևակերպել տարբեր խնդիրներ, տրոհել առանձին մասերի և մշակել դրանց լուծման ալգորիթմները. | |
13. ինքնուրույն ուսումնասիրել և օգտագործել համակարգչային կիրառական նոր ծրագրեր. |
13. համակարգչում տեղակայել (ինստալյացիա) տարբեր ծրագրեր, ինքնուրույն ուսումնասիրել և օգտագործել դրանք. | |
3. Արժեքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
15. կարևորի «անվտանգ» տեղեկատվություն ստանալու և տարածելու հետ կապված իր իրավունքներն ու պատասխանատվությունը. |
15. գիտակցի և արժևորի «անվտանգ» տեղեկատվություն ստանալու և տարածելու հետ կապված իրավունքներն ու պատասխանատվությունը. | |
4. ձգտում ունենա ուսումնասիրելու և կիրառելու համակարգչի ընձեռած հնարավորությունները: |
16. կիրառի ինտերնետում աշխատելու համընդհանուր ճանաչում ստացած վարվելակերպի կանոնները: |
16. լինի ինտերնետում աշխատելու համընդհանուր ճանաչում ստացած վարվելակերպի կանոնների կրողն ու տարածողը: |
5. Բնական գիտություններ
«Բնական գիտություններ» ուսումնական բնագավառի հիմնական նպատակը բնության երևույթները, օրինաչափություններն ու օրենքներն իմացող, ճանաչողության մեթոդներին տիրապետող և գործնականում կիրառող, բնության ներդաշնակությունը գիտակցող, գիտական աշխարհայացք ունեցող անձի ձևավորումն է:
1-ին աստիճան (1-4-րդ դասարաններ) |
2-րդ աստիճան (5-9-րդ դասարաններ) |
3-րդ աստիճան (10-12-րդ դասարաններ) |
1. Գիտելիքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2. տարրական գաղափար ունենա շարժման, փոխազդեցության, ջերմության, լույսի, ձայնի մասին. |
2. իմանա նյութի կառուցվածքի, շարժման և փոխազդեցության, էներգիայի տեսակների և դրանց փոխակերպումների մասին. |
2. համակարգված գիտելիքներ ունենա ժամանակի և տարածության, նյութի կառուցվածքի և հատկությունների, շարժման և փոխազդեցության, էներգիայի տեսակների և փոխակերպումների մասին. |
3. գաղափար ունենա շրջապատում հանդիպող որոշ նյութերի օգտակար և վնասակար հատկությունների մասին. |
3. իմանա նյութերի հիմնական հատկությունները և փոխակերպումները. |
3. համակարգված գիտելիքներ ունենա նյութերի բազմազանության, կառուցվածքի, անօրգանական և օրգանական նյութերի փոխկապակցվածության մասին. |
4. ճանաչի իր շրջապատում տարածված կենդանիներ, բույսեր ու սնկեր. |
4. գիտելիքներ ունենա կենդանի օրգանիզմների հիմնական հատկանիշների, բազմազանության, մարդու օրգանիզմի կառուցվածքի և կենսագործունեության, ընդհանուր կենսաբանական օրինաչափությունների, առողջ ապրելակերպի անհրաժեշտության մասին. |
4. համակարգված գիտելիքներ ունենա բջջի կենսաբանության, օրգանիզմների բազմացման և զարգացման, ժառանգականության, փոփոխականության, օրգանական աշխարհի զարգացման, կենսոլորտի, մարդու օրգանիզմի կենսաբանական կայունությունն ապահովող մեխանիզմների մասին. |
5. ճանաչի իր հայրենիքը, թվարկի նրա մեծ քաղաքները, լճերը, գետերը, լեռները, իմանա իր բնակավայրի աշխարհագրական առանձնահատկությունները. |
5. իմանա Հայաստանի բնությունը, գիտելիքներ ունենա երկրագնդի աշխարհագրական թաղանթի հիմնական բաղադրիչների, դրանց փոխպայմանավորվածության, զարգացման և տարածքային կազմակերպման օրինաչափությունների մասին. |
5. իմանա մարդու վրա միջավայրի տարբեր գործոնների ազդեցության մասին, բնապահպանության և բնօգտագործման, կենսատեխնոլոգիայի հիմունքները, ծանոթ լինի տարածաշրջանային և համընդհանուր էկոլոգիական հիմնախնդիրներին. |
2. Կարողությունները և հմտությունները | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
8. օգտվել պարզագույն չափիչ սարքերից և կատարել չափումներ (ժամանակ, երկարություն, կշիռ, ջերմաստիճան). |
8. հավաքել ոչ բարդ փորձնական սարքավորումներ, կատարել չափումներ, արդյունքները գրանցել աղյուսակների, գրաֆիկների, քարտեզ-սխեմաների, դիագրամների տեսքով, տալ մեկնաբանություններ. |
7. ծրագրել և իրականացնել փորձեր, գրանցել դիտարկումները, չափումների արդյունքները, դրանք համակարգել և մեկնաբանել. |
9. շրջապատում պարզագույն օրինաչափություններ նկատել և դրանց հիման վրա եզրահանգումներ անել. |
9. եզրահանգումներ կատարել բնության տարբեր երևույթների մասին` հիմնվելով փաստերի, հասկացությունների, օրինաչափությունների և օրենքների վրա. |
8. տիրապետել ճանաչողության ընդհանուր մեթոդներին, տեսնել շրջապատում առկա իրերի և երևույթների փոխադարձ կապը. |
10. համագործակցել համադասարանցիների հետ, համատեղ մշակել և իրականացնել բնապահպանական պարզ միջոցառումներ. |
10. նախագծել, պլանավորել, մասնակցել, հարկ եղած դեպքում ղեկավարել տարբեր ուսումնական միջոցառումներ, փոքրիկ ծրագրեր. |
10. զեկուցում պատրաստել և իր մտքերը, տեսակետները, ծրագրերը լսարանի առաջ փաստարկված և տրամաբանված ներկայացնել. |
11. օգտվել բնական գիտությունների պարզագույն հասկացություններից. |
11. բնության առանձին երևույթների մասին կարծիք հայտնելու և այն փաստերով հիմնավորելու համար ճիշտ օգտագործել բնական գիտություններին հատուկ տերմինները, հասկացությունները. |
11. տարբերել գիտական փաստ, օրինաչափություն, օրենք, սկզբունք, տեսություն հասկացությունները, ստացած գիտելիքները համակարգել այդ հասկացությունների շրջանակներում. |
12. հոգալ առողջության մասին, պահպանել օրվա ռեժիմը, անձնական և բնակարանի հիգիենայի հիմնական կանոնները. |
12. տարբերել և գնահատել առողջության համար օգտակար և վնասակար սովորույթները, իմանալ և պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը, հոգ տանել սեփական առողջության մասին. |
13. պատասխանատու վերաբերմունք դրսևորել սեփական առողջության նկատմամբ, պահպանել առողջ ապրելակերպի կանոնները, խուսափել հիվանդություններից, վնասակար սովորություններից. |
13. օգտվել կենցաղային հեշտ և անվտանգ կառավարվող սարքերից, դպրոցում, տանը և բնության մեջ դրսևորել անվտանգ վարքագիծ. |
13. իմանալ և պահպանել անվտանգ կենսագործունեության նորմերը, խուսափել վտանգավոր իրավիճակներից. |
14. կարողանալ կողմնորոշվել և համապատասխան որոշումներ կայացնել անսովոր, անծանոթ իրադրություններում, իրատեսորեն գնահատել վտանգի աստիճանը և խուսափել դրանից. |
14. խնամել ընտանի կենդանիներ և բույսեր. |
14. տարբերակել բնապահպանական հիմնախնդիրները, տեսնել դրանց դրսևորումները Հայաստանում, լինել բնական միջավայրի պահպանողն ու բարելավողը. |
15. դրսևորել ընդհանուր էկոլոգիական գրագիտություն և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք. |
15. ուսումնառության ընթացքում օգտվել ձեռնարկներից, շտեմարաններից, համակարգչային ուսուցողական բազմաբնույթ ծրագրերից. |
16. զբաղվել ինքնուրույն ուսումնական գործունեությամբ` այդ նպատակով օգտվելով տարաբնույթ աղբյուրներից, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներից. | |
3. Արժեքային համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
16. հոգատար վերաբերմունք ունենա կենդանական և բուսական աշխարհի նկատմամբ: |
17. գիտակցի բնական պաշարների սահմանափակությունը, մերժի բնության նկատմամբ սպառողական հոգեբանությունը, գիտակցի իր դերն ու պատասխանատվությունը բնական միջավայրի պահպանման գործում: |
18. պարտավորություն կրի բնության, հասարակության, սեփական անձի հանդեպ, ըմբռնի բնության հետ ներդաշնակ ապրելու անհրաժեշտությունը: |
6. Հասարակական գիտություններ
«Հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառն ընդգրկում է մարդկության պատմությունը, ներկան և զարգացման հեռանկարները, մարդու` որպես անձի և քաղաքացու նկարագիրը և սոցիալականացման փորձը, հասարակության կյանքի քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային ոլորտները:
Ուսումնական բնագավառի հիմնական նպատակն է սովորողին ամբողջական գիտելիքներ տալ մարդու և հասարակության մասին, ձևավորել ու զարգացնել նրա ճանաչողական, սոցիալական և անհատական կարողություններն ու հմտությունները, դաստիարակել ազգային ու համամարդկային արժեքներ կրող սոցիալապես ակտիվ անձ և քաղաքացի, բացահայտել նրա անձնային որակները և ապահովել սեփական ներուժին համապատասխան ուսումնական, աշխատանքային և գործունեության այլ տեսակների մեջ մասնակցությունը, ամրապնդել սովորողի հարգանքն ու հպարտությունը հայրենիքի, սեփական ժողովրդի պատմության, ավանդույթների և ազգային առանձնահատկությունների հանդեպ: Այն օգնում է սովորողին ճանաչել ինքն իրեն, ժամանակակից աշխարհը, կողմնորոշվել հասարակական բազմաբնույթ հարաբերություններում, ամբողջական պատկերացում ունենալ Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային զարգացման հեռանկարների վերաբերյալ:
1-ին աստիճան (1-4-րդ դասարաններ) |
2-րդ աստիճան (5-9-րդ դասարաններ) |
3-րդ աստիճան (10-12-րդ դասարաններ) |
1. Գիտելիքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2. ծանոթ լինի հայ ժողովրդի անցյալի ու ներկայի նշանակալի որոշ իրադարձություններին, գործիչներին, մշակութային արժեքներին և ազգային-պետական տոներին. |
2. գիտելիքներ ունենա հայ ժողովրդի հոգևոր և նյութական արժեքների, դրանց ստեղծման, պահպանման ու զարգացման գործում տնտեսական, քաղաքական, ազգային, հոգևոր կառույցների և անհատների դերի մասին. |
2. իմանա հայկական քաղաքակրթության յուրահատկություններն ու ստեղծած արժեքները. |
3. նախնական գիտելիքներ ունենա մարդու, հասարակության և բնական միջավայրի մասին. |
3. գիտելիքներ ունենա համամարդկային արժեքների, համաշխարհային պատմության հիմնական փուլերի, օրինաչափությունների ու առանձնահատկությունների մասին. |
3. ամբողջական պատկերացում ունենա քաղաքակրթությունների զարգացման պատմական ընթացքի և արդի փուլի մասին. |
4. պատկերացում ունենա «հայրենիք», «տուն», «ընտանիք», «մարդ», «ազգ», «հասարակություն», «իրավունք», «սովորույթ», «պարտականություն», «աշխատանք», «տարեթիվ» հասկացությունների մասին. |
4. պատկերացում ունենա պատմական տարբեր ժամանակաշրջաններում և արդի փուլում մարդկանց ու ժողովուրդների ապրելակերպի, աշխարհընկալման, նպատակադրումների և գործունեության հիմնական տեսակների մասին. |
4. ունենա համակարգված գիտելիքներ՝ պատմական տարբեր ժամանակաշրջան-ների և արդի դարաշրջանում մարդկանց ապրելակերպի, աշխարհընկալման, նպատակադրումների և գործունեության հիմնական տեսակների մասին. |
5. ունենա նախնական գիտելիքներ բնական և հասարակական երևույթները պարզունակ գծագրերի, սխեմաների և քարտեզների միջոցով ներկայացնելու մասին. |
5. ծանոթ լինի ճանաչողության գործընթացի հիմնական փուլերին ու մեթոդներին. |
5. իմանա ճանաչողության գործընթացի փուլերը և մեթոդները, հասկանա մարդու՝ որպես ճանաչողության օբյեկտի և սուբյեկտի փոխադարձ կապը. |
6. պատկերացում ունենա մարդկանց լեզվական, ազգային, կրոնական բազմազանության մասին. |
6. գաղափար ունենա հասարակական և բնական երևույթների փոխազդեցության ու փոխկախվածության, աշխարհի միասնակա-նության և բազմազանության վերաբերյալ. |
6. իմանա աշխարհի միասնականության և բազմազանության վերաբերյալ փիլիսոփայական դրույթը և դրա դրսևորումն արդի ժամանակաշրջանում. |
7. պատկերացում ունենա իր բնակավայրի պատմության և մշակութային հուշարձանների մասին. |
7. ամբողջական գիտելիքներ ունենա համաշխարհային տնտեսության կառուցվածքի, զարգացման նախադրյալների, արդի հիմնախնդիրների, աշխարհի ժողովրդագրական պատկերի, քաղաքական բաժանման մասին. |
7. համակարգված գիտելիքներ ունենա ժամանակակից աշխարհի քաղաքական կառուցվածքի, Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական ու տնտեսական իրավիճակի մասին. |
8. իմանա Հայաստանի և նրա հարևան պետությունների տեղը քարտեզի վրա. |
8. իմանա Հայաստանի ժողովրդագրական ժամանակակից պատկերը, տնտեսության կառուցվածքը, տեղաբաշխվածությունը և հասարակության տարածքային կազմակերպման առանձնահատկու-թյունները. |
8. պատկերացում ունենա արդի համամոլորակային հիմնախնդիրների, միջազգային հարաբերությունների առանձնահատկությունների և Հայաստանի համար համաշխարհայնացման (գլոբալացում) հնարավոր հետևանքների մասին. |
9. իմանա հասարակական վարքի կանոնները, իր իրավունքներն ու պարտականությունները. |
9. իմանա մարդու, քաղաքացու և ժողովուրդների իրավունքները, հասարակության կյանքը կարգավորող իրավական նորմերը, պատկերացում ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սոցիալական և հարկային քաղաքականության վերաբերյալ. |
9. յուրացնի իր ժողովրդի և պետության կյանքը կարգավորող իրավական և բարոյական հիմնական նորմերը, իմանա ազգային ավանդույթների նշանակությունն այդ գործում. |
10. պատկերացում ունենա մարդկանց միջև հավասարություն, արդարություն, բարեկամություն և խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին. |
10. նախնական գիտելիքներ ունենա փիլիսոփայությունից, տնտեսագիտությունից, քաղաքագիտությունից, հոգեբանությունից, գեղագիտությունից և բարոյագիտությունից. |
10. համակարգված գիտելիքներ ունենա փիլիսոփայության, տնտեսագիտության, քաղաքագիտության, հոգեբանության, բարոյագիտության և գեղագիտության ոլորտներից. |
2. Կարողությունները և հմտությունները | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
3-րդ աստիճանի`10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
12. զանազանել մարդկանց միջև գոյություն ունեցող տարիքային, սեռային, ռասայական, ազգային, աշխատանքային տարբերությունները. |
12. գնահատել անձի և հասարակության վերաբերյալ տարբեր տեսակետները և ճիշտ կողմնորոշվել դրանց հիմնավորվածության հարցում. |
12. վերլուծել և մեկնաբանել հասարակական իրադարձությունները, երևույթները, համակարգերը. բացահայտել դրանց պատճառահետևանքային կապերը. |
13. հաշվարկներ անել ժամանակագրական միավորներով, օգտվել քարտեզից. |
13. ազգային շահերի տեսանկյունից վերլուծել և գնահատել Հայաստանի ազգային, տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի ուղղվածությունը. |
13. տարբերակել և գնահատել համաշխարհային ժամանակակից գործընթացները. |
14. զանազանել մարդու, հասարակության և շրջապատող աշխարհի մասին տեղեկատվության տարբեր աղբյուրները և օգտվել դրանցից. |
14. տարբեր սկզբնաղբյուրներից տեղեկատվություն ընտրել, վերլուծել և եզրակացություններ անել. |
14. սկզբնաղբյուրները և սոցիալական տեղեկատվությունը գնահատել, վերլուծել, համեմատել և մտահանգումներ անել. |
15. հետևել հաղորդակցման տարրական կանոններին. |
15. կիրառել հաղորդակցվելու համարժեք ձևեր՝ ուսումնական, աշխատանքային և գործունեության այլ տեսակներում. |
15. իրավիճակին համապատասխան կիրառել հաղորդակցման տարբեր միջոցներ և ձևեր, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաներ. |
16. բանավոր և գրավոր խոսքում համարժեք օգտագործել մարդու և հասարակության մասին մատչելի հասկացություններ. |
16. կիրառել հոգեբանական գիտելիքներ և հնարներ՝ առօրյա կյանքի տարբեր իրավիճակներում. |
16. դրսևորել փոխըմբռնում՝ միջանձնային փոխհարաբերություններում և հաշվի առնել ուրիշի կարծիքը. |
17. առօրյա կյանքի տարբեր իրավիճակներում հարգել և աջակցել ընտանիքի անդամներին, տարիքով մեծերին. |
18. ձևավորել փոխադարձ հարգանքի և փոխօգնության հարաբերություններ մարդկանց հետ առօրյա շփումներում. |
18. դրսևորել համարժեք վարքագիծ սոցիալական շփումների տարբեր իրավիճակներում. |
18. ուսումնական գործընթացում և խաղերի ժամանակ ստեղծել փոխօգնության և վստահության հարաբերություններ դասընկերների հետ. |
19. մասնակցել խմբային գործունեությանը տարբեր դերերով (առաջնորդ, մասնակից, դիտորդ). |
19. ունենալ գործուն մասնակցություն խմբային աշխատանքին, կարողանալ ծրագրել և ղեկավարել այն. |
19. կիրառել անձնական հիգիենայի կանոնները և ցուցաբերել ամենօրյա հոգածություն իր առողջության նկատմամբ. |
23. հասկանալ և գնահատել իր հասարակական դերը` որպես որոշակի ժամանակաշրջանում և որոշակի տարածության մեջ ապրող գործունեության սուբյեկտ. |
23. հասնել ինքնաճանաչման, ինքնավերահսկման և ինքնագնահատման՝ անձնական և հասարակական փորձի միջոցով. |
20. դրսևորել կամային հատկանիշներ ուսումնառության ընթացքում և առօրյայում. |
24. արտահայտել սեփական կարծիքը և այն պաշտպանել հասարակագիտական խնդիրների շուրջ կազմակերպված քննարկումների և բանավեճերի ընթացքում. |
24. պաշտպանվել և զերծ մնալ «զանգվածային մշակույթի» վնասակար ազդեցություններից. |
21. պլանավորել իր ժամանակը (օրվա ռեժիմ) և գործունեությունը. |
25. ձգտել հասնել անձնական, խմբային և հասարակական շահերի ներդաշնակության. |
25. ճիշտ գնահատել սեփական ունակություններն ու հնարավորությունները մասնագիտություն ընտրելիս. |
22. պաշտպանել սեփական իրավունքներն ու շահերը. |
26. ունենալ գործուն հասարակական դիրքորոշում և գործնականում կիրառել ժողովրդավարական սկզբունքները. |
26. հանդես բերել նախաձեռնություն և քաղաքացիական պատասխանատվություն. |
23. ինքնուրույն օգտվել դպրոցական բառարանից և մանկական հանրագիտարաններից` մարդու և հասարակության վերաբերյալ նոր գիտելիքներ ստանալու նպատակով. |
27. ունենալ հետազոտական գործունեության տարրական կարողություններ. |
27. կատարել ստեղծագործական բնույթի հետազոտական աշխատանքներ. |
28. բերել ինքնուրույն փաստարկներ, ապացույցներ և հիմնավորումներ՝ սեփական տեսակետ արտահայտելու համար. |
28. կազմել քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական հիմնախնդիրների լուծման ինքնուրույն նախագծեր. | |
24. հասկանալ իր առջև ծառացած դժվարությունները և փորձել ինքնուրույն հաղթահարել դրանք. |
29. փնտրել, գտնել և կիրառել ինքնուրույն լուծումներ սոցիալական և հոգեբանական տարբեր իրավիճակներում. |
29. ընդունել և իրագործել ինքնատիպ ու անկախ որոշումներ՝ տարբեր իրավիճակներում. |
30. դրսևորել տրամաբանական և ստեղծագործական ճկուն մտածելակերպ. |
30. դրսևորել տրամաբանական և ստեղծագործական մտածողություն. | |
3. Արժեքային համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի`10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
32. գիտակցի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները կատարելու, ազգային և բարոյական արժեքներին հետևելու անհրաժեշտությունը. |
32. լինի հայրենասեր և պատրաստ ծառայելու հայրենիքի պաշտպանության գործին. | |
26. կարևորի ընկերական հարաբերությունների դերն իր կյանքում. |
33. կարևորի անձնական, հասարակական և ազգային շահերի միասնությունը. |
33. գիտակցի անձնական, խմբային, ազգային և պետական շահերի ներդաշնակեցման անհրաժեշտությունը. |
27. կարևորի սեփական և ուրիշների աշխատանքը. |
34. կարևորի իր ակտիվ մասնակցության նշանակությունը Հայաստանում ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման գործում. |
34. գիտակցի իր ժողովրդի նյութական ու հոգևոր արժեքները պահպանելու անհրաժեշտությունը. |
28. կարողանա գնահատել իր և մյուսների հաջողությունները. |
35. գիտակցի մարդու` որպես սոցիալական բարձրագույն արժեքի դերը, հարգի մարդու և քաղաքացու իրավունքները, պայքարի դրանց պահպանման համար. |
35. գիտակցի ընտանիք կազմելու և ազգային ընտանեկան ավանդույթներին ու նորմերին հետևելու անհրաժեշտությունը. |
29. ընդունի համակեցության կանոնները. |
36. ընդունի ժողովուրդների, կրոնների, մարդկանց և նրանց ապրելակերպի միջև գոյություն ունեցող տարբերությունները և հարգալից վերաբերմունք դրսևորի ուրիշ ժողովուրդների մշակույթների հանդեպ. |
36. կարևորի ազգամիջյան և միջազգային հարաբերություններում փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և բարիդրացիության անհրաժեշտությունը. |
37. ունենա արդարության, լավատեսության և պատասխանատվության զգացում |
37. դրսևորի ինքնազարգացման կամք ու հետևողականություն. | |
30. հասկանա ուսման դերն իր կյանքում: |
38. գիտակցի կրթվելու, ամբողջ կյանքի ընթացքում ինքնակրթությամբ զբաղվելու կարևորությունը: |
38. կարևորի «կրթություն ամբողջ կյանքի ընթացքում» ելակետային սկզբունքը և հետևի դրան: |
7. Արվեստ
«Արվեստ» ուսումնական բնագավառի հիմնական նպատակը գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության ապահովումն է: Գեղարվեստական կրթությունը և գեղագիտական դաստիարակությունն անձի մտավոր և հոգևոր ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված շարունակական գործընթաց է, որն իրականացվում է արվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելու և ինքնուրույն գեղարվեստական գործունեություն ծավալելու միջոցով: Արվեստի դասավանդումը նպաստում է սովորողի ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, նրա մտահորիզոնի ընդլայնմանը, երևակայության, ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացմանը, գեղագիտական ճաշակի և բարոյական բարձր չափանիշների ձևավորմանը, հայրենասիրական և մարդասիրական զգացումների արմատավորմանը և կյանքի, շրջապատող աշխարհի, աշխատանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դրսևորմանը:
1-ին աստիճան (1-4-րդ դասարաններ) |
2-րդ աստիճան (5-9-րդ դասարաններ) |
3-րդ աստիճան (10-12-րդ դասարաններ) |
1. Գիտելիքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2. իմանա արվեստագիտական որոշ տերմիններ, ժանրերի բնութագրեր. |
2. իմանա և ճիշտ օգտագործի հիմնական արվեստագիտական տերմիններն ու հասկացությունները. |
|
3. պատկերացում ունենա տարբեր ժանրերում ստեղծագործող որոշ արվեստագետների և նրանց գործերի մասին. |
3. ճանաչի հայ և արտասահմանյան նշանավոր արվեստագետներին և նրանց հանրահայտ ստեղծագործությունները. |
2. իմանա համաշխարհային և ազգային արվեստի պատմությունը, կարողանա ներկայացնել ազգային արվեստը. |
2. Կարողությունները և հմտությունները | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
5. հասկանալ, նկարագրել և վերարտադրել արվեստի ստեղծագործության բովանդակությունը, զգալ տրամադրությունը, արտահայտել անձնական տպավորություններն ու զգացմունքները դրա վերաբերյալ. |
5. ընկալել, ինքնուրույն վերլուծել և մեկնաբանել արվեստի ստեղծագործության բովանդակությունը, այլաբանական իմաստը և խորհրդանիշները. |
4. հասկանալ արվեստի ստեղծագործության հեղինակի կամ կատարողի մտահղացումները, գաղափարները, արտահայտչամիջոցները, ճանաչել նրանց յուրահատուկ ոճը, ձեռագիրը. |
7. զբաղվել անհատական կամ կոլեկտիվ գեղարվեստական գործունեությամբ` նկարել, ծեփակերտել, երգել, նվագել մանկական նվագարաններով, հանդես գալ բեմադրություններում. |
6. մասնակցել դպրոցի ձևավորման աշխատանքներին և մշակութային կյանքին. |
5. մասնակցել գեղարվեստական նախագծերի մշակմանը, միջոցառումների կազմակերպմանը և քննարկմանը, կարծիքների նկատմամբ ցուցաբերել առողջ և գործնական մոտեցում. |
8. երևակայել, մտածել պատկերավոր, օգտագործել իր գեղարվեստական գիտելիքներն ու հմտություններն ուսումնական գործընթացի տարբեր բնագավառներում. |
7. սեփական ստեղծագործություններում արտահայտել մտքեր և զգացմունքներ, ստեղծագործական աշխատանքի ժամանակ ինքնուրույն ընտրել համապատասխան արտահայտչամիջոցներ և տեխնոլոգիաներ. գրաֆիկական և դեկորատիվ աշխատանքներ կատարելու համար օգտագործել համակարգչի հնարավորությունները. |
6. ինքնադրսևորվել և ինքնահաստատվել գեղարվեստական գործունեության միջոցով. |
9. ճիշտ կազմակերպել և ավարտին հասցնել սեփական աշխատանքը, պահպանել և ճիշտ օգտագործել նկարչական պիտույքները, երաժշտական գործիքները, մանկական նվագարանները. |
8. արդյունավետ օգտագործել ազատ ժամանակը գեղարվեստական գործունեությամբ զբաղվելու նպատակով. |
7. զբաղվել ինքնակրթությամբ, արվեստի բնագավառում ուսումնասիրություններ կատարել, տեղեկություններ, նյութեր հայթայթելու համար օգտվել տարբեր աղբյուրներից` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով. |
3. Արժեքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
8. Տեխնոլոգիա
Տեխնոլոգիան գիտություն է նյութի, էներգիայի և տեղեկատվության փոխակերպման և մարդու կողմից դրանց օգտագործման մասին:
«Տեխնոլոգիա» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է սովորողների աշխատանքային հմտությունների ձևավորմանը, կենցաղում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքների ու կարողությունների ձեռքբերմանը, ինչպես նաև մասնագիտությունների նախնական ծանոթացմանը և մասնագիտական կողմնորոշմանը:
1-ին աստիճան (1-4-րդ դասարաններ) |
2-րդ աստիճան (5-9-րդ դասարաններ) |
3-րդ աստիճան (10-12-րդ դասարաններ) |
1. Գիտելիքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2. իմանա ուսումնառության ընթացքում և տանն օգտագործվող գործիքների ու հարմարանքների շահագործման եղանակները, դրանց հայերեն անվանումները. |
2. իմանա կենցաղում և արտադրությունում օգտագործվող որոշ մեքենաների, սարքերի, գործիքների նշանակությունը, կառուցվածքը և շահագործման կանոնները. |
2. տեղյակ լինի տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման պատմությանը, ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին. |
3. իմանա ձեռքի գործիքներով կատարվող պարզագույն տեխնոլոգիական գործընթացներ. |
3. պատկերացում ունենա տնային տնտեսության վարման, սննդի, հագուստի պատրաստման հիմունքների, գյուղատնտեսական տեխնոլոգիաների, գծագրության և ձևավորման վերաբերյալ. |
3. ճանաչի տեխնոլոգիական գործունեության հիմնական տարատեսակները, համեմատի և գնահատի դրանք. |
2. Կարողությունները և հմտությունները | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
5. զանազանել նյութերի տարբեր տեսակները, պահպանել, մշակել և օգտագործել դրանք. |
5. իմանալ և ճանաչել նյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները. |
|
6. ստեղծել ոչ բարդ գծագրեր, սխեմաներ, ուրվանկարներ, տեխնիկական նկարներ. |
6. ընկալել գծագրության կարևորությունն ու օգտակարությունը գիտության և տեխնիկայի, ինչպես նաև դպրոցում ուսուցանվող այլ առարկաների յուրացման գործում. |
5. անհատական և խմբային գործնական աշխատանքներ կատարել տեխնոլոգիական, տնտեսագիտական, գեղարվեստակառուցաբանական (դիզայն) տարրերի օգտագործմամբ. |
7. ճիշտ կազմակերպել աշխատանքը, պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները և առողջապահական պահանջները. |
9. պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, առողջապահական պահանջները և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին բուժօգնություն. |
6. պահպանել աշխատանքային կարգապահությունը. |
8. օգտագործելով սեփական դիտարկումները, երևակայությունը, գունազգացողությունը` զբաղվել պարզ տեխնոլոգիական գործունեությամբ. |
10. ստեղծագործաբար և նորովի օգտագործել ժողովրդական արհեստներին հատուկ ավանդական մոտիվները և կատարման տեխնոլոգիաները. |
7. սեփական նախասիրություններից, նորաձևության միտումներից և իր արտաքինի առանձնահատկություններից ելնելով` ընտրել հագուստի ուրույն ոճ. |
10. խնամել ընտանի կենդանիներ և սենյակային բույսեր. |
11. մասնակցել բնակարանի, դասասենյակի, դպրոցի ձևավորման աշխատանքներին. |
8. դպրոցի, տան վերանորոգման, բարեկարգման, ձևավորման, ինչպես նաև բակի, փողոցի կանաչապատման աշխատանքների ժամանակ ստեղծագործական մոտեցում դրսևորել. |
3. Արժեքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
12. ունենա խնայողական վերաբերմունք անձնական և դպրոցական գույքի հանդեպ. |
13. ուսման մեջ և աշխատանքում դրսևորի աշխատանքային նախաձեռնություն, կարգապահություն, պարտաճանաչություն և նպատակասլացություն. |
10. հասկանա մարդու տեխնոլոգիական գործունեության դրական, բարեփոխիչ բնույթը և հնարավոր բացասական հետևանքները. |
13. ընկալի և գնահատի կենցաղն ու շրջակա միջավայրը գեղեցիկ և հարմարավետ դարձնող իրերի օգտակարությունն ու գեղագիտական արժեքը: |
14. կարևորի սեփական հակումներին համապատասխան մասնագիտություն ընտրելը: |
11. գիտակցի կյանքում սեփական տեղ, դիրք ու կոչում ունենալու նշանակությունը. |
9. Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն
«Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, բազմակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը նախապատրաստված, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող և հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացի ձևավորելն է:
1-ին աստիճան (1-4-րդ դասարաններ) |
2-րդ աստիճան (5-9-րդ դասարաններ) |
3-րդ աստիճան (10-12-րդ դասարաններ) |
1. Գիտելիքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2. ըմբռնի ֆիզիկական դաստիարակության դերն առողջության պահպանման գործում. |
2. գիտելիքներ ունենա ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, անձնական հիգիենայի և ինքնավերահսկողության ձևերի վերաբերյալ. |
2. իմանա անհատական որակների և օրգանիզմի հիմնական համակարգերի վերարտադրողական գործառույթների վրա ֆիզիկական պարապմունքների ազդեցության մասին. |
3. իմանա որոշ շարժախաղերի անվանումներն ու կանոնները. |
3. իմանա մարմնամարզական և աթլետիկական վարժությունների անվանումները և սովորած մեկ մարզախաղի կանոնները. |
3. գիտելիքներ ունենա ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, ազգային և օլիմպիական խաղերի վերաբերյալ. |
4. պատկերացում ունենա տանը, դպրոցում, փողոցում և այլուր հնարավոր վտանգավոր իրավիճակների և դրանց հետևանքների մասին. |
4. ճանաչի և գնահատի վտանգավոր և արտակարգ իրադրությունները. |
4. իմանա արտակարգ իրավիճակներում գործելու և առաջին բուժօգնություն ցույց տալու կանոնները. |
5. ծանոթ լինի հայոց բանակի պատմական ավանդույթներին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խնդիրներին, առանձնահատկություններին և դերին. |
5. ընդհանուր պատկերացում ունենա հայրենիքի պաշտպանության հիմնահարցերի և զինվորական պատրաստականության պահանջների մասին. | |
2. Կարողությունները և հմտությունները | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
6. վերարտադրել պարզագույն ֆիզիկական վարժությունները և շարժախաղերը. |
7. նկարագրել և վերարտադրել ֆիզիկական վարժությունները, մարզաձևերը, մարզախաղերը՝ օգտագործելով ճիշտ տերմիններ և անվանումներ. |
2. նկարագրել և վերարտադրել տարբեր ֆիզիկական վարժությունները, մարզաձևերը, մարզախաղերը, տիրապետել որևէ մարզախաղի տեխնիկատակտիկական հնարքներին. |
6. կողմնորոշվել տարբեր խաղային իրադրություններում, համագործակցել խաղընկերների հետ, հարգել և գնահատել իր և ընկերների գործունեությունը. |
8. մարզախաղեր և ֆիզիկական վարժություններ կատարելիս համագործակցել խաղընկերների հետ, գնահատել իր տեղը և դերը խմբում և պատասխանատվություն կրել իր պարտականությունների կատարման համար. |
4. տարբեր իրադրություններում արագ կողմնորոշվել և համապատասխան որոշումներ ընդունել. |
5. դրսևորել ինքնավստահություն, ինքնագնահատում, ինքնատիրապետում, նպատակաուղղվածություն, տոկունություն. | ||
7. շարժախաղերի ժամանակ ցուցաբերել փոխօգնություն. |
9. դրսևորել հանդուրժողականություն թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում. |
7. տարբեր հանձնարարություններ և առաջադրանքներ կատարելու ժամանակ ցուցաբերել փոխօգնություն. |
8. ընկալել տարբեր իրավիճակներում օգտագործվող ազդանշանները և ընտրել համապատասխան պահվածք. |
10. վնասվածքների ժամանակ ընկերոջը ցույց տալ առաջին բուժօգնություն. |
8. ցուցաբերել առաջին բուժօգնություն պատահարների և աղետների հետևանքով անհետաձգելի օգնություն պահանջող իրավիճակներում. |
9. առավոտյան ինքնուրույն կատարել մարմնամարզական վարժություններ. |
11. կազմակերպել ֆիզիկական վարժություններով ինքնուրույն պարապմունքներ և խաղային գործողություններ. |
9. անցկացնել անհատական պարապմունքներ, մասնակցել մրցումների. |
10. ճիշտ քայլել, վազել, ցատկել, կատարել կեցվածք ձևավորող վարժություններ. |
12. ճիշտ վազել, ցատկել, նետել, կատարել մարմնամարզական տարրերից կազմված վարժությունների համալիրներ. |
10. արագությամբ վազել, ցատկել, նետել, կատարել տարբեր վարժությունների համակցումներ, ցուցադրել որևէ մարզախաղի տեխնիկական հիմնական գործողությունները. |
11. սովորած ֆիզիկական վարժությունները և շարժախաղերը այլ պայմաններում կատարելու կարողություն. |
13. անսովոր պայմաններում օգտագործել շարժողական հմտությունները. |
11. առողջ ապրելակերպի կազմակերպման համար ֆիզիկական վարժությունների համալիրներ ինքնուրույն կազմելու և դրանք օգտագործելու կարողություն. |
12. ֆիզիկական կուլտուրայից ստացած գիտելիքները և շարժողական փորձը տարբեր պայմաններում կիրառելու հմտություն. | ||
12. արագ և ճիշտ կողմնորոշվել տանը, դպրոցում, բակում, տրանսպորտում, փողոցում ստեղծված վտանգավոր կամ արտակարգ իրավիճակներում. |
14. ձևակերպել և արձակել հրամաններ, հետամուտ լինել դրանց կատարմանը. |
14. ընդունել զինվորական կարգապահության պահանջները, չստեղծել բախումնային իրավիճակ. |
16. կարևորել արտակարգ կամ վտանգավոր իրավիճակներում փոխօգնություն ցուցաբերելը, վտանգի դեպքում խուճապի չմատնվելու անհրաժեշտությունը. |
16. ճիշտ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, հանդես բերել նախաձեռնելու և կազմակերպելու ունակություն. | |
3. Արժեքների համակարգը | ||
1-ին աստիճանի` 1-4-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
2-րդ աստիճանի` 5-9-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
3-րդ աստիճանի` 10-12-րդ դասարաններ ավարտողը պետք է` |
13. գիտակցի պարբերաբար առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն կատարելու անհրաժեշտությունը. |
18. կարևորի սեփական առողջական վիճակին և ֆիզիկական զարգացմանը հետևելու պահանջը. |
20. ունենա ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մշտական պահանջ. |
14. գիտակցի ֆիզիկական վարժություններով զբաղվելու կարևորությունը: |
19. ունենա բարոյակամային հատկանիշներ, լինի ընկերասեր, հայրենասեր և օգնության հասնելու պատրաստակամություն. |
21. ունենա բավարար ֆիզիկական պատրաստականություն, բարոյակամային բարձր հատկանիշներ. փոխօգնության հասնելու պատրաստակամություն, համարձակություն, հայրենասիրություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն. |
20. գիտակցի հայոց պետականության արժեքը և կրի քաղաքացիական պատասխանատվություն հայրենիքի ամրապնդման և պաշտպանության համար: |
22. գիտակցի ազգային բանակում ծառայելու և հայոց բանակի պատմական ավանդույթները շարունակելու իր պարտքը: |
VII. ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
Հենքային ուսումնական պլանը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի նորմատիվային ծավալն ըստ ուսումնական տարիների` արտահայտված ուսումնական պարապմունքների ժամաքանակով (դասաժամերով)` ներառյալ ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակները:
1. Հենքային ուսումնական պլանի կառուցվածքը
Հենքային ուսումնական պլանը կազմված է երկու բաղադրիչից` պետական, դպրոցական:
Պետական բաղադրիչը ներառում է ուսումնական բնագավառները և դրանց համար ըստ դասարանների նախատեսված ժամաքանակները:
Դպրոցական բաղադրիչն ըստ դասարանների ներառում է այն ժամաքանակը, որը տնօրինում է դպրոցը` ղեկավարվելով նախարարության կողմից երաշխավորված առարկաների ցանկով` հաշվի առնելով տեղական պայմանները և համայնքի կարիքները:
Լրացուցիչ կրթության կազմակերպման ձևերը, նորմատիվային ծավալները իրականացվում են սովորողի և նրա ծնողի (կամ օրինական ներկայացուցչի կամավոր ընտրությամբ)` ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգով:
Պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և ֆինանսավորվում են պետական բյուջեից:
2. Հենքային ուսումնական պլանի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները
Հենքային ուսումնական պլանի և առարկայացանկի ձևավորման հիմքում դրվում են հետևյալ սկզբունքները`
ա. հանրակրթական քաղաքականության միասնականության ապահովում,
բ. կրթության շարունակականության, հաջորդայնության և ամբողջականության ապահովում,
գ. դպրոցի ինքնուրույնությունը հաշվի առնելը,
դ. հանրակրթության գործընթացում սովորողի, ծնողի և համայնքի մասնակցության ապահովում,
ե. կրթական ավանդույթների շարունակականության և հայոց պետության սոցիալ-տնտեսական, ռազմավարական զարգացումների ապահովում,
զ. չափորոշիչով նախատեսված բովանդակային պահանջների ապահովում,
է. արդի աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի տեղի ու դերի իմացության, նրա պատմամշակութային առանձնահատկությունների, ազգային հոգեբանության, ձգտումների և մտածելակերպի արտացոլում,
ը. սովորողների ուսումնական բեռնվածության կարգավորում և դասավանդվող առարկաների արդյունավետ քանակի ապահովում,
թ. ուսումնական նյութի ամբողջականության ապահովում և անհարկի կրկնությունների բացառում, ինտեգրման տարբեր մոտեցումների կիրառում,
ժ. ուսումնական բնագավառների, դպրոցի տարբեր աստիճանների նպատակների, սովորողների տարիքային և աշխարհընկալման առանձնահատկությունների հաշվի առնելը,
ժա. գիտությունների դասակարգման ժամանակակից մոտեցումների, ուսումնական առարկաների և առանձին դասընթացների արդյունավետ զուգորդում,
ժբ. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման կարևորում,
ժգ. կոնկրետ բովանդակային նպատակների իրականացման ուղղությամբ դպրոցի մասնագիտացման պայմանների ապահովում,
ժդ. նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացմանն ուղղված հիմքերի նախապատրաստում,
ժե. սովորողի նախասիրություններից բխող կրթական, աշխատանքային, սոցիալական հմտությունների զարգացման համար պայմանների ապահովում:
Առարկայական ցանկը ձևավորելիս` պետք է հաշվի առնել սովորողի զարգացման տարիքային փուլերով պայմանավորված հետևյալ առանձնահատկությունները: Կրտսեր տարիքի սովորողին բնորոշ է շրջապատող աշխարհի, տարբեր առարկաների ու երևույթների ամբողջական, չտարրաբաժանված զգայական ընկալումը:
Ֆիզիկական աճի և մտածողության զարգացմանը զուգընթաց մեծանում է սովորողի կողմից համակարգված գիտելիքների տրամաբանական յուրացման հնարավորությունը: Այնուհետև աշխարհաճանաչողության շնորհիվ գերակա է դառնում տարրաբաժանված, խորացված գիտական ճանաչողությունը: Սովորողի հետագա աճին զուգընթաց` էմպիրիկ գործունեության, վերացական, տրամաբանական, քննադատական-վերլուծական, ստեղծագործական մտածողության արդյունքում նրա գիտակցության մեջ ձևավորվում է աշխարհի ամբողջական գիտական պատկերը` աշխարհայացքը:
Այս ամենից ելնելով` կրթության բովանդակության առավել ինտեգրումը (միասնացումը) կատարվում է տարրական դպրոցում և միջին դպրոցի ցածր դասարաններում: Միջին դպրոցի բարձր դասարաններում և ավագ դպրոցի ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են առանձին առարկաների միջոցով: Ավագ դպրոցի տարբերակված հոսքերում իրականացվում է պետական պարտադիր (ընդհանուր հանրակրթական) և խորացված ուսուցման (հոսքային) առարկաների դասավանդում:
Հիմնական դպրոցի ուսումնական պլանի պետական բաղադրիչում նոր առարկա ավելացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը վերանայում է տվյալ ուսումնական բնագավառի մյուս առարկաների առարկայական ծրագրերը և վերաբաշխում ժամաքանակները: Նոր առարկան պետք է ունենա հաստատված չափորոշիչ, ծրագիր, դասագիրք, ուսուցչի ձեռնարկ և անհրաժեշտ ուսումնական նյութեր: Այն պետք է առնվազն մեկ տարի փորձարկվի դպրոցում և ստանա փորձագիտական դրական եզրակացություն: Ավագ դպրոցում դասագրքի առկայությունը պարտադիր պայման է ընդհանուր հանրակրթական առարկայացանկում ընդգրկված առարկաների դասավանդման համար: Խորացված ուսուցման առարկաների դասավանդման համար պարտադիր պայման է համապատասխան ուսումնական գրականության (դասագիրք, ձեռնարկ, օժանդակ ուսումնական նյութեր) առկայությունը:
Հիմնական և ավագ դպրոցների դպրոցական բաղադրիչներով նախատեսված առարկաների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից: Այս ցանկում ընդգրկվելու համար առարկան պետք է ունենա առարկայական ծրագիր, ուսուցչի մեթոդական ձեռնարկ կամ ուղեցույց և անհրաժեշտ այլ ուսումնական նյութեր: Նոր առարկան պետք է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համաձայնությամբ առնվազն մեկ տարի փորձարկվի դպրոցում և ստանա դրական եզրակացություն: Երաշխավորված առարկայացանկում նոր առարկա ընդգրկելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունը համապատասխան հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն:
Ուսումնական բնագավառները ներկայացնող պարտադիր առարկայացանկի վերաբերյալ պարզաբանումները հիմնական դպրոցի համար ներկայացված են NN 1 և 2 աղյուսակներին կից բացատրագրերում, իսկ ավագ դպրոցի համար` NN 3, 4, 5 և 6 աղյուսակներին կից բացատրագրերում:
3. Ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանները
Ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանների միջոցով նախատեսվում է ապահովել`
ա. յուրաքանչյուր սովորողի ընդհանուր հանրակրթական պատրաստվածությունը,
բ. սովորողի` հետագա ուսումնառության և աշխատանքային գործունեության համար հիմքերի ստեղծումը,
գ. ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառների ներդաշնակ և ամբողջական ուսուցումը,
դ. տարբերակված հոսքերում առարկաների արդյունավետ ընտրության և ժամաբաշխման կառուցակարգը:
Ավագ դպրոցում երաշխավորվում են հոսքերի հետևյալ խմբերը`
ա. ընդհանուր,
բ. հիմնական - հումանիտար, բնագիտամաթեմատիկական, արհեստագործական,
գ. լրացուցիչ - արվեստի, մարզական, ռազմական:
Յուրաքանչյուր հիմնական հոսք ունի իր ենթահոսքերը, որոնք սահմանվում են օրինակելի ուսումնական պլաններով: Լրացուցիչ խմբի հոսքերի հենքային ուսումնական պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ:
Արհեստագործական հոսքի ենթահոսքերը կազմվում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 637-Ն որոշմամբ հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության մասնագիտությունների ցանկը»: Յուրաքանչյուր ավագ դպրոց, ըստ իր հնարավորությունների և պայմանների, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատմանն է ներկայացնում ուսումնական հաստատության հոսքերի և ենթահոսքերի ցանկը: Այդ ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից:
Ավագ դպրոցի ընդհանուր հոսքի հենքային ուսումնական պլանը, ըստ շաբաթական (տարեկան) ժամաքանակների, տրված են NN 3 և 4 աղյուսակներում, իսկ տարբերակված հոսքերի հենքային ուսումնական պլանը` NN 5 և 6 աղյուսակներում:
4. Օրինակելի ուսումնական պլանը
Հիմնական դպրոցի հենքային ուսումնական պլանի, ինչպես նաև առարկայացանկի ձևավորման սկզբունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հաստատում է օրինակելի ուսումնական պլան: Օրինակելի ուսումնական պլանում ամրագրվում են պետական պարտադիր առարկաները, դասընթացները և դրանց հատկացվող շաբաթական (տարեկան) ժամաքանակները` պահպանելով հենքային ուսումնական պլանով նախատեսված դպրոցական ժամաքանակները: Ավագ դպրոցի տարբերակված հոսքում պետական պարտադիր առարկաների ժամաքանակը տրոհվում է ընդհանուր հանրակրթական և հոսքային ուսուցման բաղադրիչների:
Օրինակելի ուսումնական պլանում փոփոխությունները կատարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն չորս ամիս առաջ: Օրինակելի ուսումնական պլանի հիման վրա յուրաքանչյուր հանրակրթական ուսումնական հաստատություն մշակում է իր ուսումնական պլանը, որը հաստատվում է մանկավարժական խորհրդի կողմից:
Ազգային փոքրամասնությունների դպրոցների (դասարանների) ուսումնական պլաններում դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը կարող է տրամադրվել ազգային լեզվի և մշակույթի ուսուցմանը: Օրինակելի ուսումնական պլանին կից տրվում են պարզաբանումներ, որոնցում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը սահմանում է առանձին առարկաների դասաժամերին դասարանները կիսելու, երրորդ օտար լեզվի ընտրության, հոսքային ուսուցում իրականացնելու, անհրաժեշտության դեպքում դասաժամի տևողությունը փոխելու, առանձին կարճատև` տարեկան մինչև 15 ժամ տևողությամբ, դասընթացներ, լրացուցիչ կամ նախասիրական պարապմունքներ անցկացնելու, կիսամյակներ կամ քառորդներ սահմանելու, սահմանվածից ավելի քիչ խտությամբ դասարան բացելու, գնահատման և քննություններ կազմակերպելու կարգն ու պայմանները:
5. Հենքային ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումները
Պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում` հիմնադիրը: Ուսումնական հաստատությունն այդ հարցը համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ ուսումնական պարապմունքներն սկսելուց առնվազն տասնհինգ օր առաջ:
Ուսումնական տարին, որպես կանոն, սկսվում է սեպտեմբերի 1-ին: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է` 1-ին դասարանի համար` առնվազն 30, 2-րդ դասարանի համար` առնվազն 32, մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ: Ուսումնական տարվա ավարտը և քննաշրջանի ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից:
Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է: Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` համապատասխան մեթոդական ցուցումների համաձայն:
Հանրակրթական հիմնական և ավագ դպրոցներում, ըստ աստիճանների, աշակերտների առավելագույն թիվը և միջին խտությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդներ, որոնց տևողությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
Հենքային և օրինակելի ուսումնական պլաններում որոշակի փոփոխություններ թույլատրվում է կատարել միայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համաձայնությամբ`
ա. արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողների ուսուցումն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար,
բ. երկհամակազմ (երկկոմպլեկտ) դասարանների առկայության դեպքում,
գ. թերբեռնված դասարաններում կամ սահմանված կարգով երաշխավորված այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում,
դ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգով երաշխավորված մանկավարժական գիտափորձ իրականացնելու համար,
ե. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված ծրագրերով, դասագրքերով և այլ ուսումնական գրականությամբ առանձին առարկաների խորացված ուսուցում իրականացնելու համար:
Անհրաժեշտության դեպքում դպրոցն իրավասու է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտությամբ ըստ կիսամյակների վերաբաշխելու տվյալ դասարանում ուսումնական առարկայի (առարկաների) ուսուցմանը օրինակելի ուսումնական պլանով հատկացված շաբաթական ժամերը` պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը:
Ավագ դպրոցի ավարտական դասարանի ընդհանուր հանրակրթական, հոսքային ուսուցման և դպրոցական բաղադրիչներով սահմանված ընդհանուր ժամաքանակն առաջին կիսամյակում տրամադրվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների դասավանդմանը, իսկ երկրորդ կիսամյակում` պետական քննական առարկաների ուսումնական նյութի կրկնությանը, անհատական և խմբային պարապմունքների կազմակերպմանը և քննությունների անցկացմանը:
ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ
Աղյուսակ N 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(տարեկան ժամաքանակներով)
Տարրական դպր. |
Միջին դպրոց |
Ընդ. | ||||||||||||||||||
Ուս. բնագավառ / դասարան |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
I - IX | ||||||||||
Պետական բաղադրիչ | ||||||||||||||||||||
Հայոց լեզու, գրականություն |
210 |
256 |
272 |
272 |
238 |
204 |
170 |
170 |
170 |
1962 | ||||||||||
Օտար լեզուներ |
- |
64 |
136 |
170 |
170 |
170 |
170 |
170 |
170 |
1220 | ||||||||||
Մաթեմատիկա |
120 |
128 |
136 |
136 |
170 |
170 |
170 |
170 |
170 |
1370 | ||||||||||
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
- |
- |
- |
- |
- |
34 |
34 |
34 |
34 |
136 | ||||||||||
Բնական գիտություններ |
- |
32 |
34 |
68 |
68 |
102 |
170 |
204 |
204 |
815 | ||||||||||
Հասարակակ. գիտություններ |
68 |
102 |
136 |
204 |
204 |
781 | ||||||||||||||
Արվեստ |
180 |
128 |
102 |
102 |
68 |
34 |
34 |
- |
- |
456 | ||||||||||
Տեխնոլոգիա |
34 |
34 |
68 |
- |
- |
328 | ||||||||||||||
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենս. |
90 |
96 |
102 |
102 |
102 |
102 |
102 |
136 |
136 |
968 | ||||||||||
Դպրոցական բաղադրիչ | ||||||||||||||||||||
Ընտրովի առարկաներ |
- |
32 |
68 |
68 |
68 |
102 |
102 |
102 |
102 |
644 | ||||||||||
Ընդամենը |
600 |
736 |
850 |
918 |
986 |
1054 |
1156 |
1156 |
1156 |
8680 |
Աղյուսակ N 2
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(շաբաթական ժամաքանակներով)
Տարրական դպր. |
Միջին դպրոց |
Ընդ. | |||||||||||||||
Ուս. բնագավառ / դասարան |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
I - IX | |||||||
Պետական բաղադրիչ | |||||||||||||||||
Հայոց լեզու, գրականություն |
7 |
8 |
8 |
8 |
7 |
6 |
5 |
5 |
5 |
59 | |||||||
Օտար լեզուներ |
- |
2 |
4 |
5 |
5 |
5 |
5 |
5 |
5 |
36 | |||||||
Մաթեմատիկա |
4 |
4 |
4 |
4 |
5 |
5 |
5 |
5 |
5 |
41 | |||||||
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
- |
- |
- |
- |
- |
1 |
1 |
1 |
1 |
4 | |||||||
Բնական գիտություններ |
- |
1 |
1 |
2 |
2 |
3 |
5 |
6 |
6 |
24 | |||||||
Հասարակական գիտություններ |
2 |
3 |
4 |
6 |
6 |
23 | |||||||||||
Արվեստ |
6 |
4 |
3 |
3 |
2 |
1 |
1 |
- |
- |
14 | |||||||
Տեխնոլոգիա |
1 |
1 |
2 |
- |
- |
10 | |||||||||||
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենս. |
3 |
3 |
3 |
3 |
3 |
3 |
3 |
4 |
4 |
29 | |||||||
Դպրոցական բաղադրիչ | |||||||||||||||||
Ընտրովի առարկաներ |
- |
1 |
2 |
2 |
2 |
3 |
3 |
3 |
3 |
19 | |||||||
Ընդամենը |
20 |
23 |
25 |
27 |
29 |
31 |
34 |
35 |
35 |
259 |
Հիմնական դպրոցի հենքային ուսումնական պլանի բացատրագիր
Հիմնական դպրոցում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են հետևյալ պետական պարտադիր առարկաներով`
ա. «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է ինտեգրված` «Մայրենի լեզու» առարկայով, 7-9-րդ դասարաններում` «Հայոց լեզու» և «Գրականություն» առանձին առարկաներով,
բ. «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երկու լեզվով, որոնցից մեկը ռուսերենն է։
Դպրոցը` ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի թույլտվությամբ` դպրոցական բաղադրիչի ժամաքանակի շրջանակում կարող է իրականացնել երրորդ օտար լեզվի դասավանդում: Օտար լեզուների ընտրության կարգը և ըստ դասարանների դրանց դասավանդման հերթականությունը սահմանվում է օրինակելի ուսումնական պլանով,
գ. «Մաթեմատիկա» բնագավառը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է «Մաթեմատիկա» առարկայով, իսկ 7-9-րդ դասարաններում` «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաներով,
դ. «Ինֆորմատիկա (տեղեկագիտություն) և ՏՀՏ» բնագավառը ներկայացվում է «Ինֆորմատիկա (տեղեկագիտություն)» առարկայով,
ե. «Բնական գիտություններ» բնագավառը տարրական դպրոցում ներկայացվում է «Հասարակական գիտություններ» բնագավառի հետ ինտեգրված` «Ես և շրջակա աշխարհը» առարկայով: Այս բնագավառը 5-6-րդ դասարաններում ներկայացվում է «Բնագիտություն» ինտեգրված առարկայով, որը ներառում է գիտելիքներ ֆիզիկական աշխարհագրությունից, աստղագիտությունից, էկոլոգիայից, կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից, իսկ 6-րդ դասարանում` «Աշխարհագրություն» առարկայով: Բնագավառը 7-9-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առանձին առարկաներով: «Ֆիզիկա» առարկան ներառում է նաև գիտելիքներ աստղագիտությունից,
զ. «Հասարակական գիտություններ» բնագավառը միջին դպրոցի 5-րդ դասարանում ներկայացվում է «Հայրենագիտություն» ինտեգրված առարկայով և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայով, 6-9-րդ դասարաններում` «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», 7-9-րդ դասարաններում` «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն» առարկաներով, իսկ 8-9-րդ դասարաններում` «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայով: Վերջինս ներառում է նախնական գիտելիքներ փիլիսոփայությունից, տնտեսագիտությունից, իրավագիտությունից, բարոյագիտությունից, գեղագիտությունից,
է. «Արվեստ» բնագավառը ներկայացվում է «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաներով, որոնք ներառում են նաև գիտելիքներ արվեստի պատմությունից ու տեսությունից,
ը. «Տեխնոլոգիա» բնագավառը միջին դպրոցում ներկայացվում է «Տեխնոլոգիա» առարկայով, որտեղ ինտեգրված են «Գծագրություն» և «Աշխատանք» առարկաները,
թ. «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 1-9-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզկուլտուրա», 2-4-րդ դասարաններում` նաև «Ես և շրջակա աշխարհը» առարկաներով, 8-9-րդ դասարաններում` «Առողջ ապրելակերպ» դասընթացով, իսկ 8-9-րդ դասարաններում` նաև «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայով և «Առողջ ապրելակերպ» դասընթացով,
ժ. «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսումնասիրության համար 8-րդ և 9-րդ դասարաններում տարեկան տրամադրվում է 14-ական դասաժամ, որը գոյանում է տվյալ ուսումնական բնագավառի «Ֆիզկուլտուրա» առարկայից առանձնացված դասաժամերից: Ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասընթացի ավարտից հետո` 9-րդ դասարանում անցկացվում է ստուգարք: Դասընթացի անցկացման կարգը և ժամկետը սահմանվում են օրինակելի ուսպլանով:
Աղյուսակ N 3
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(տարեկան ժամաքանակներով)
Ուս. բնագավառ / դասարան |
X |
XI |
XII |
X-XII |
Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ | ||||
Հայոց լեզու, գրականություն |
170 |
170 |
170 |
510 |
Օտար լեզուներ |
136 |
136 |
136 |
408 |
Մաթեմատիկա |
136 |
136 |
136 |
408 |
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
34 |
34 |
34 |
102 |
Բնագիտական առարկաներ |
238 |
238 |
204 |
680 |
Հասարակագիտական առարկաներ |
272 |
204 |
204 |
680 |
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
136 |
136 |
51 |
323 |
Դպրոցական բաղադրիչ | ||||
Ընտրովի առարկաներ |
34 |
102 |
221 |
357 |
Ընդամենը |
1156 |
1156 |
1156 |
3468 |
Աղյուսակ N 4
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(շաբաթական ժամաքանակներով)
Ուս. բնագավառ / դասարան |
X |
XI |
XII |
X-XII |
Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ | ||||
Հայոց լեզու, գրականություն |
5 |
5 |
5 |
15 |
Օտար լեզուներ |
4 |
4 |
4 |
12 |
Մաթեմատիկա |
4 |
4 |
4 |
12 |
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
1 |
1 |
1 |
3 |
Բնագիտական առարկաներ |
7 |
7 |
6 |
20 |
Հասարակագիտական առարկաներ |
8 |
6 |
6 |
20 |
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
4 |
4 |
1.5 |
9.5 |
Դպրոցական բաղադրիչ | ||||
Ընտրովի առարկաներ |
1 |
3 |
6.5 |
10.5 |
Ընդամենը |
34 |
34 |
34 |
102 |
Ավագ դպրոցի ընդհանուր հոսքի հենքային ուսումնական պլանի բացատրագիր
Ավագ դպրոցի ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են հետևյալ պարտադիր առարկաներով`
ա. «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայացվում է «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առանձին առարկաների միջոցով,
բ. «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երկու օտար լեզվով,
գ. «Մաթեմատիկա» բնագավառը ներկայացվում է «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր», «Երկրաչափություն» առարկաներով,
դ. «Ինֆորմատիկա և ՏՀՏ» բնագավառը ներկայացվում է «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայով,
ե. «Բնագիտական առարկաներ» բնագավառը ներկայացվում է «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներով,
զ. «Հասարակագիտական առարկաներ» բնագավառը ներկայացվում է «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Աշխարհագրություն», «Հասարակագիտություն» առարկաներով,
է. «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 10-11-րդ դասարաններում ներկայացվում է «Նախնական զինվորական պատրաստություն», 10-12-րդ դասարաններում «Ֆիզկուլտուրա» առարկաներով և 10-11-րդ դասարաններում` «Առողջ ապրելակերպ» դասընթացով: «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսումնասիրության համար տարեկան տրամադրվում է 14-ական դասաժամ, որը գոյանում է «Ֆիզկուլտուրա» առարկայից առանձնացված դասաժամերից և ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասընթացի ավարտից հետո` 11-րդ դասարանում անցկացվում է ստուգարք: Դասընթացի անցկացման կարգը և ժամկետը սահմանվում են օրինակելի ուսումնական պլանով:
«Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցումը 12-րդ դասարանում իրականացվում է միայն առաջին կիսամյակում` շաբաթական 3 ժամով:
Աղյուսակ N 5
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(տարեկան ժամաքանակներով)
Ուս. բնագավառ / դասարան |
X |
XI |
XII |
X-XII |
Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ | ||||
Հայոց լեզու, գրականություն |
136 |
136 |
136 |
408 |
Օտար լեզուներ |
102 |
102 |
68 |
272 |
Մաթեմատիկա |
102 |
102 |
102 |
306 |
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
34 |
34 |
34 |
102 |
Բնագիտական առարկաներ |
170 |
68 |
34 |
272 |
Հասարակագիտական առարկաներ |
136 |
136 |
85 |
357 |
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
136 |
136 |
51 |
323 |
Հոսքային ուսուցման բաղադրիչ | ||||
Հոսքային առարկաներ |
306 |
408 |
612 |
1326 |
Դպրոցական բաղադրիչ | ||||
Ընտրովի առարկաներ |
34 |
34 |
34 |
102 |
Ընդամենը |
1156 |
1156 |
1156 |
3468 |
Աղյուսակ N 6
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(շաբաթական ժամաքանակներով)
Ուս. բնագավառ / դասարան |
X |
XI |
XII |
X-XII |
Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ | ||||
Հայոց լեզու, գրականություն |
4 |
4 |
4 |
12 |
Օտար լեզուներ |
3 |
3 |
2 |
8 |
Մաթեմատիկա |
3 |
3 |
3 |
9 |
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
1 |
1 |
1 |
3 |
Բնագիտական առարկաներ |
5 |
2 |
1 |
8 |
Հասարակագիտական առարկաներ |
4 |
4 |
2.5 |
10.5 |
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
4 |
4 |
1.5 |
9.5 |
Հոսքային ուսուցման բաղադրիչ | ||||
Հոսքային առարկաներ |
9 |
12 |
18 |
39 |
Դպրոցական բաղադրիչ | ||||
Ընտրովի առարկաներ |
1 |
1 |
1 |
3 |
Ընդամենը |
34 |
34 |
34 |
102 |
Նախասիրական բաղադրիչ | ||||
Նախասիրական պարապմունքներ |
3 |
3 |
3 |
9 |
Ավագ դպրոցի տարբերակված հոսքի հենքային ուսումնական պլանի բացատրագիր
Ավագ դպրոցի տարբերակված հոսքում ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ուսումնական բնագավառները ներկայացվում են հետևյալ պարտադիր առարկաներով`
ա. «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայացվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առանձին առարկաներով,
բ. «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երկու օտար լեզուներով: Ավագ դպրոցի հումանիտար հոսքում դպրոցը, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի թույլտվությամբ կարող է իրականացնել երրորդ օտար լեզվի դասավանդում,
գ. «Հասարակագիտական առարկաներ» բնագավառը հումանիտար հոսքում ներկայացվում է «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաներով: «Հասարակագիտական առարկաներ» բնագավառը մնացած հոսքերում ներկայացվում է «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն» առարկաներով: Այդ հոսքերում (ենթահոսքերում) «Համաշխարհային պատմություն» առարկան դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է դառնալ հարակից առարկա,
դ. «Մաթեմատիկա» բնագավառը ներկայացվում է «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և «Երկրաչափություն» առարկաներով,
ե. «Ինֆորմատիկա և ՏՀՏ» բնագավառը ներկայացվում է «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայով,
զ. «Բնագիտական առարկաներ» բնագավառը 10-րդ դասարանում ներկայացվում է «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներով, 11-12-րդ դասարաններում` հումանիտար հոսքում սովորողի ընտրությամբ վերը նշված առարկաներից երկուսով, բնագիտամաթեմատիկական հոսքում` երեքով: Բնագիտամաթեմատիկական հոսքում «Ֆիզիկա» առարկային համապատասխանում է «Ֆիզիկա, աստղագիտություն» առարկան,
է. «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 10-11-րդ դասարաններում ներկայացվում է «Նախնական զինվորական պատրաստություն», 10-12-րդ դասարաններում «Ֆիզկուլտուրա» առարկաներով և 10-11-րդ դասարաններում` «Առողջ ապրելակերպ» դասընթացով: «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսումնասիրության համար տարեկան տրամադրվում է 14-ական դասաժամ, որը գոյանում է «Ֆիզկուլտուրա» առարկայից առանձնացված դասաժամերից և ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասընթացի ավարտից հետո` 11-րդ դասարանում անցկացվում է ստուգարք: Դասընթացի անցկացման կարգը և ժամկետը սահմանվում է օրինակելի ուսումնական պլանով:
«Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցումը 12-րդ դասարանում իրականացվում է միայն առաջին կիսամյակում` շաբաթական 3 ժամով:
VIII. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Գնահատումն ուսումնական գործընթացի որակի և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է:
Գնահատման հիմնական նպատակները, սկզբունքները և գործառույթները սահմանվում են հանրակրթության պետական կրթակարգում:
1. Գնահատման ձևերը
Հանրակրթության ոլորտը պայմանականորեն տարանջատվում է ներքին և արտաքին գնահատումների:
Ներքին գնահատումը կիրառվում է դասի ընթացքում` հարցման, ուսուցողական, ստուգողական և այլ առաջադրանքների ստուգման միջոցով, դասընկերների և ուսուցիչների հետ առօրյա շփումների, ուսումնական գործունեության ամփոփման ընթացքում: Այս ձևով գնահատվում են ոչ միայն յուրաքանչյուր սովորողի (դասարանի) ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները, այլև նրա (դասարանի) զարգացման ընթացքը:
Արտաքին գնահատումն իրականացվում է դպրոցից դուրս գործող համապատասխան կազմակերպությունների կողմից: Արտաքին ամփոփիչ գնահատման դրական արդյունքները հիմք են դառնում շրջանավարտին կրթական ավարտական փաստաթուղթ տալու, որակավորում շնորհելու կամ մասնագիտական ուսումնական հաստատության ընդունելության մրցույթին մասնակցելու համար:
Արտաքին գնահատմամբ բացահայտվում են ուսումնական գործընթացի ամբողջական արդյունքները, ինչպես նաև` որոշակի առարկայի յուրացման մակարդակն առանձին դպրոցում, մարզում կամ հանրապետության ամբողջ տարածքում (ազգային գնահատում): Արտաքին գնահատման առանձին տեսակ է միջազգային գնահատումը, որն իրականացվում է միջազգային ստուգատեսների միջոցով` Հայաստանի Հանրապետության մասնակցության դեպքերում:
Սովորողի պատրաստվածության մակարդակն ու նրա անձնային-անհատական որակները որոշելու համար գնահատվում են` չափորոշիչներով սահմանված գիտելիքների յուրացումը, սովորածը գործնականում կիրառելու կարողություններն ու հմտությունները, մտավոր գործունեության մակարդակը:
Ձևավորված արժեքային համակարգը և վերաբերմունքը միավորային համակարգով չի գնահատվում:
Ըստ նպատակադրման կիրառվում են գնահատման հետևյալ ձևերը`
ա. ընթացիկ գնահատում (ստուգվում է ուսումնական նյութի առանձին միավորի կամ դրա մի մասի յուրացման աստիճանը),
բ. ամփոփիչ գնահատում (ստուգվում է ամբողջական թեմայի, դասընթացի, առարկայի յուրացման աստիճանը),
գ. հայտորոշիչ գնահատում (ճշգրտվում է ուսումնական նյութի յուրացման տարրապատկերը),
դ. ձևավորող գնահատում (ճշգրտվում են դասավանդվող նյութի բովանդակությունը, ծավալը, խորությունը, ուսումնական նյութը յուրացնելու նվազագույն շեմը, դասավանդման մեթոդները),
ե. հետազոտական գնահատում (հետազոտվում են ուսումնական գործընթացի կազմակերպումը և ուսուցման արդյունքները):
Հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտի ուսումնառության արդյունքները գնահատելու համար նախարարության կողմից սահմանվում է պարտադիր ամփոփիչ գնահատման կարգը:
Գնահատումն իրականացվում է գրավոր կամ բանավոր` հարցման, առաջադրանքի և գործնական աշխատանքի կատարման ստուգման, հարցարանի լրացման, ստուգարքի, քննության և այլ միջոցներով:
Գնահատման անցկացման, արդյունքների ամփոփման և հանրությանը դրանց մասին իրազեկման կարգը մշակվում և հրապարակվում է գնահատումից առաջ` գնահատումն իրականացնող անձի (մարմնի) կողմից:
2. Գնահատման համակարգը. գնահատականների գրանցումը և հաշվառումը
Գնահատման արդյունքն արտահայտվում է պաշտոնապես ընդունված միավորների սանդղակով` գնահատականներով:
Գնահատումն իրականացվում է 10 միավորային սանդղակով`
Միավոր |
Անվանում |
10 |
«բացառիկ» |
9 |
«գերազանց» |
8 |
«շատ լավ» |
7 |
«լավ» |
6 |
«միջինից բարձր» |
5 |
«միջին» |
4 |
«բավարար» |
3 |
«անբավարար» |
2 |
«վատ» |
1 |
«շատ վատ» |
Դրական գնահատական են համարվում 4 -10 միավորները:
Գնահատման 10 միավորային սանդղակը որոշակիացվում է առարկայական չափորոշիչներում` հաշվի առնելով տվյալ առարկայի, ուսումնական նյութի, գնահատման ձևի առանձնահատկությունները և ստուգման նպատակները:
Բացի 10 միավորային համակարգից` ուսումնական գործընթացում կիրառվում են նաև գնահատման որակական եղանակներ` բնութագրային և ստուգարք:
Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ նախարարության որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր: Միավորային տարբեր համակարգերի համարժեքությունը սահմանվում է նախարարության կողմից:
Առաջին դասարանում ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի աճի բնութագիր, որի ձևը, լրացման և սովորողների ծնողներին տեղեկացման կարգը սահմանվում է նախարարության կողմից:
Միավորներով և ստուգարքային գնահատումը կիրառվում են սկսած երկրորդ դասարանից:
Տարրական դպրոցն ավարտողն ուսումնական տարվա վերջին լրացնում է հատուկ մշակված հարցարան, որը հնարավորություն է ընձեռում` պարզելու ուսումնական գործընթացի արդյունքում նրա ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև մտագործունեության մակարդակը: Այս ստուգումների արդյունքներն ունեն միայն տեղեկատվական բնույթ:
Մանկավարժական գիտափորձ իրականացնող դպրոցը կարող է մշակել և կիրառել ընթացիկ գնահատման այլընտրանքային համակարգ, որը պետք է համեմատելի լինի պաշտոնապես գործող համակարգի հետ:
Գնահատականների գրանցման կարգը, հաշվառման փաստաթղթերի ձևերը, դրանց ցանկը և վարման պահանջները սահմանվում են նախարարության կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|