ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2 փետրվարի 2010 թ. |
թիվ 11-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 6 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2010 թվականի հունվարի 27-ի թիվ 3 արձանագրություն) և քննարկելով «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի հունվարի 15-ի հայտը և հունվարի 20-ի ի լրումն ներկայացված փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 6 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղամաս, հ. 25/5 առևտրի կենտրոնի տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2010 թ. փետրվարի 4 Երևան |