Գլխավոր տեղեկություն
Номер
N 395-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.06.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.06.2010
Дата вступления в силу
02.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2010 թվականի N 395-Ա

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ ու սակավ ապա­հովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների 2010 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համա­ձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործա­ռական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «10. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին և «Հայաս­տանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22-2 աղյուսակում նշված ճամբարներում 2010 թվականի հուլիսի 1-ից կազմակերպել դպրոցականների ամառային հանգիստը` երկու հերթափոխով, 20-ական օրով.

2) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննո­ւ­թյան առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի անհրա­ժեշտ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջար­կել Երևանի քաղաքապետին ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2010 թվականի հունիսի 25-ը Հայաստանի Հանրապետության կառա­վարության աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող դպրոցականների ցուցակները:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ձեռնար­կել միջոցներ` Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2010 թվա­կանի հուլիսի 1-ից սկսելու համար:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հան­րապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության մարզ­պետ­ների և Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել ամառային հանգստի մեկնող ու վերադարձող դպրոցականների անվտանգ փոխադրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 1
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
հունիսի 1-ի N 395-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
   
Է. Շարմազանով - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
   
Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
   
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
   
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
   
Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
   
Ս. Տեր-Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ
   
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ
   
Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
   
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան