Գլխավոր տեղեկություն
Номер
N 274-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.31/13(747) Հոդ.348
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.03.2010
Дата вступления в силу
01.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2010 թվականի N 274-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 350-Ն որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հանձնաժողովի հայկական կողմը բաղկացած է նախագահից, անդամներից, քարտուղարից, իսկ եթե հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը չէ, ապա` նաև նախագահի տեղակալից, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 350-Ն որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1235-Ն, «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1236-Ն, «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1237-Ն, «Առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1238-Ն, «Առևտրի, տնտեսության, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1239-Ն, «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1241-Ն, «Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1256-Ն, «Հայ-լեհական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1257-Ն, «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1258-Ն, 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1309-Ն, «Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1310-Ն, «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1311-Ն, «Հայաստան-Իրան-Թուրքմենստան տնտեսական համագործակցության միջկառավարական եռակողմ խառը հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1316-Ն, 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1355-Ն, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1356-Ն, «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1357-Ն, «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1358-Ն, «Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1359-Ն, «Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1360-Ն, «Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1361-Ն, «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1362-Ն, «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1363-Ն, «Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1364-Ն, «Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1365-Ն, «Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1366-Ն որոշումներով (այսուհետ` որոշումներ) հաստատված կանոնադրությունների 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող գործադիր իշխանության և այլ մարմինների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նշանակելով հանձնաժողովի հայկական կողմի նախագահին (համանախագահին) և քարտուղարին:

Գործադիր իշխանության և այլ մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին (համանախագահին) և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնում են իրենց ներկայացուցիչների նշանակման և փոփոխության մասին:»:

3. Ուժը կորցրած ճանաչել սույն որոշման 2-րդ կետում նշված որոշումներով հաստատված կանոնադրությունների 11-րդ կետերի 6-րդ ենթակետերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. մարտի 26
Երևան