Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (15.05.1992-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
15.05.1992
Дата подписания
15.05.1992
Дата вступления в силу
15.05.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Տիեզերական ծրագրերի կատարման շահերից ելնելով` տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների պահպանման և օգտագործման կարգի մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները,

ղեկավարվելով 1991 թվականի դեկտեմբերի 30-ի՝ Օդային տարածության հետազոտման և օգտագործման համար համատեղ գործունեության մասին, 1991 թվականի դեկտեմբերի 30-ի՝ Ռազմավարական ուժերի մասին և 1992 թվականի փետրվարի 14-ի՝ Ռազմավարական ուժերի կարգավիճակի մասին Համաձայնագրերի դրույթներով,

ընդունելով ժողովրդական տնտեսության, գիտության, միջազգային համագործակցության շահերից ելնելով՝ օդային տարածության արդյունավետ հետազոտման և օգտագործման համար միասնական տիեզերական ենթակառուցվածքի պահպանման և զարգացման անհրաժեշտությունը,

հաշվի առնելով, որ տիեզերական ենթակառուցվածքը ստեղծվել է Համագործակցության մասնակից պետությունների միացյալ ջանքերով և ելնելով Համագործակցության մասնակից պետությունների ընդունած օրենսդրական ակտերից,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ուզբեկստանի Հանրապետության և Ուկրաինայի տարածքներում տեղակայված տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտները («Բայկոնուր» և «Պլեսեցկ» տիեզերակայանները, տեխնիկական, թռիչքային, վայրէջքային համալիրները, հրթիռակրի անջատվող մասերի ընկնելու շրջանները, տիեզերական օբյեկտների թռիչքի կառավարման կենտրոնները, տիեզերագնացների պատրաստման կենտրոնը, հրամանային և չափող համալիրները, տեղեկատվության ընդունման և մշակման կետերը, զինապահեստները և այլ օբյեկտներ) հանդիսանում են այդ պետությունների սեփականությունը:

Այդ օբյեկտների անշարժ գույքի օգտագործման, շարժական գույքի օգտագործման և տիրապետման իրավունքը, հատուկ համաձայնագրերի հիման վրա, փոխանցվում է Անկախ Պետությունների Համագործակցության ռազմավարական ուժերին (Տիեզերական միջոցների պետի կառավարմանը) կամ այլ շահագրգիռ կողմերի:

Տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման միջպետական ու ինքնուրույն ծրագրերի իրականացման համար տիեզերական ենթակառուցվածքի համակարգումը իրականացնում է Տիեզերքի գծով միջպետական խորհուրդը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների պահպանման և շահագործման համար ֆինանսական ծախսերը, ներառյալ այդ ենթակառուցվածքի սոցիալական ոլորտի ծախսերը, իրականացվում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մասնաբաժինների և Անկախ Պետությունների Համագործակցության Ռազմավարական ուժերի միջոցների, ինչպես նաև՝ ֆինանսավորման արտաբյուջետային աղբյուրների հաշվին:

Նշված նպատակների համար ֆինանսավորման ծավալների և ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները պատրաստվում են Անկախ Պետությունների Համագործակցության Ռազմավարական ուժերի կողմից և սույն Համաձայնագրի համապատասխան մասնակից պետությունների իշխանության տեղական մարմինների հետ սոցիալական ոլորտում համաձայնեցումից հետո ներկայացվում են Տիեզերքի գծով միջպետական խորհրդին:

Տիեզերքի գծով միջպետական խորհուրդը քննարկում է այդ առաջարկությունները, որոշում է մասնաբաժինների չափերը` հաշվի առնելով յուրաքանչյուր պետության օրենսդրությամբ հողօգտագործման համար վարձավճարը, և տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների պահպանման և օգտագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդին:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Տիեզերական ենթակառուցվածքի արտադրատեխնիկական, ինչպես նաև սոցիալական ոլորտի օբյեկտների պահպանումը և շահագործումը իրականացնում են Անկախ Պետությունների Համագործակցության Ռազմավարական ուժերը՝ սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված միջոցների և ֆինանսավորման հաստատված ուղղությունների համաձայն:

Սոցիալական ոլորտի օբյեկտների ֆինանսավորման ծավալների փոփոխությունը, սույն Համաձայնագրին համապատասխան, համաձայնեցվում է մասնակից պետությունների իշխանության տեղական մարմինների հետ:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների և շինությունների օգտագործմամբ տիեզերական նշանակության հրթիռների թռիչքների մասին ազդարարումը իրականացնում են Անկախ Պետությունների Համագործակցության Ռազմավարական ուժերը` Անկախ Պետությունների Համագործակցության Ռազմավարական ուժերի և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունների միջև համաձայնեցված կարգով:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների և շինությունների նորմալ գործունեության և տիեզերական ծրագրերի կատարման խախտումների հետ կապված վնասի փոխհատուցումը կատարվում է մեղավոր կողմից տուժող կողմին` Տիեզերքի գծով միջպետական խորհրդի հովանու ներքո, սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից բազմակողմ հիմքով ստեղծվող հատուկ հանձնաժողովի կողմից հաստատված չափով, և տիեզերական գործունեության մասով առաջնորդվելով 1972 թվականի մարտի 29-ի՝ Տիեզերական օբյեկտների կողմից պատճառած վնասի համար միջազգային պատասխանատվության մասին Կոնվենցիայի դրույթներով:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները պարտավորվում են համաձայնեցված ծավալով և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող անհրաժեշտ տեղեկություն փոխանցել միմյանց` կապված տիեզերական գործունեության բոլոր ուղղությունների հետ և չթույլատրել դրա արտահոսքը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Կատարված է Տաշքենդ քաղաքում 1992 թվականի մայիսի 15-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվներում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 15-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան