Գլխավոր տեղեկություն
Номер
N 613-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.05.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.05.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.05.2010
Дата вступления в силу
26.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2010 թվականի N 613-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տավարաբուծության զարգացման ծրագրի (Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերներին» ծրագրի շրջանակներում) իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ճապոնիայի կառավարության պաշտոնական օգնության շրջանակներում իրականացվող «Պարենային արտադրության աճ» 2 KR ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները համալրել 120.0 մլն դրամով` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից նախորդ տարիներին ներկրված և տարաժամկետ վճարման պայմանով հատկացված տոհմային երինջների իրացումից Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի N 900008018013 գանձապետական հատուկ հաշվի վրա կուտակված միջոցներից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 25
Երևան