ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2010 թվականի N 157-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Նոր նախաձեռնություններ ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության տարում» ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով 2010 թվականի մարտի 4-5-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին շարունակել գործուղումը մինչև մարտի 6-ը՝ ԱՊՀ տնտեսական համագործակցության հարցերով 45-րդ նիստին մասնակցելու, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Ի. Շուվալովի և Ռուսատանի Դաշնության տարածքային զարգացման նախարար Վ. Բասարգինի հետ հանդիպելու համար:
4. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Ա. Գալստյանի, Գ. Քոչարյանի և Ա. Հարությունյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:
6. Ընդունել ի գիտություն, որ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`
1) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Ղազարյանինը և Ա. Տոնոյանինը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության հաշվին.
3) Բ. Ենգիբարյանինը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հաշվին։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
8. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված մարտի 10-ի N 157-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-5-Ը ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (պատվիրակության ղեկավար) |
Շ. Քոչարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Գալստյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Ս. Հարությունյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ |
Ս. Ամիրբեկյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական |
Գ. Քոչարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ |
Ա. Ղազարյան | - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Տոնոյան | - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության անդամ (համաձայնությամբ) |
Բ. Ենգիբարյան | - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|