Գլխավոր տեղեկություն
Номер
N 651-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.06.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.09/25(759) Հոդ.636
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.06.2010
Дата вступления в силу
10.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2010 թվականի N 651-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ստանդարտացման 2010 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. հունիսի 3

 Երևան

 
 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 29-ի N 651-Ն որոշման

2 0 1 0  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ

NN
ը/կ

Մշակվող ստանդարտի անվանումը

Ստանդարտի մշակման նպատակը

Պատասխանատու կատարող իրավասու մարմինը

Հաստատման ժամկետը

1

2

3

4

5

1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտները

1.1.

Մրգային, բանջարեղենային և դրանց վերամշակումից ստացված մթերքներ. Կադմիումի պարունակության որոշում. Մաս 2. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական բոցային մեթոդ

ԻՍՕ 6561-2:2005, ԻՍՕ 17239:2004, ԻՍՕ 17240:2004, ԻՍՕ 22855:2008 միջազգային ստանդարտների վերլուծություն և դրանց ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հունիսի 26-ի «Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 744-Ն որոշմամբ սահմանված հյութ, հյութամթերքին ներկայացվող պահանջների և նորմերի փորձարկման միջազգային մեթոդները ներդնելու նպատակով: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված հյութերի և հյութամթերքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում ընդգրկված միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) ստանդարտները միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներով փոխարինելու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

հունիսի 3-րդ տասնօրյակ

1.2.

Մրգային, բանջարեղենային և դրանց վերամշակումից ստացված մթերքներ. Արսենի պարունակության որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդ` հիդրիդի նախնական ստացումով

1.3.

Մրգային և բանջարեղենային մթերքներ. Անագի պարունակության որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական բոցային մեթոդ

1.4.

Մրգային և բանջարեղենային մթերքներ. Բենզոական թթվի և սորբինաթթվի խտությունների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդ

1.5.

Ջրի որակ. Ամոնիումի որոշում. Թորման և տիտրման մեթոդ

ԻՍՕ 5664:84, ԻՍՕ 5667-14:98, ԻՍՕ 8288:86, ԻՍՕ 5666:99, ԻՍՕ 6333:86, ԻՍՕ 6777:84, ԻՍՕ 7890-3:88, ԻՍՕ 7980:86, ԻՍՕ 6439:90, ԻՍՕ 9965:93,
ԻՍՕ 11969:96, ԻՍՕ 19458:2006 միջազգային ստանդարտների վերլուծություն և դրանց ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. ապրիլի 30-ի «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 491-Ն որոշմամբ սահմանված` շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների և նորմերի փորձարկման միջազգային մեթոդները ներդնելու նպատակով, ինչպես նաև շշալցված հանքային ջրերի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում ընդգրկված միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) ստանդարտները միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներով փոխարինելու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

1.6.

Ջրի որակ. Նմուշառում. Մաս 14. Բնական ջրերի նմուշառման ժամանակ որակի ապահովման և օգտագործման ուղեցույց

1.7.

Ջրի որակ. Կոբալտի, նիկելի, պղնձի, ցինկի, կադմիումի և կապարի որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական բոցային մեթոդ

1.8.

Ջրի որակ. Սնդիկի պարունակության որոշում

1.9.

Ջրի որակ. Մանգանի պարունակության որոշում. Ֆորմալդօքսիմի օգտագործ-մամբ սպեկտրաչափական մեթոդ

1.10.

Ջրի որակ. Նիտրիտների պարունակության որոշում. Մոլեկուլային աբսորբման սպեկտրաչափական մեթոդ

1.11.

Ջրի որակ. Նիտրատների պարունակության որոշում. Մաս 3. Սուլֆասալիցիլաթթվի օգտագործմամբ սպեկտրաչափական մեթոդ

1.12.

Ջրի որակ. Կալցիումի և մագնեզիումի որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդ

սեպտեմբերի
2-րդ տասնօրյակ

1.13.

Ջրի որակ. Ֆենոլային թվի որոշում. Թորումից հետո 4-ամինաանտիպրինի օգտագործմամբ ատոմաաբսորբման մեթոդ

1.14.

Ջրի որակ. Սելենի պարունակության որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդ (հիդրիդի եղանակ)

1.15.

Ջրի որակ. Արսենի պարունակության որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդ (հիդրիդի եղանակ)

1.16.

Ջրի որակ. Նմուշառում մանրէաբանական վերլուծության համար

1.17.

Ջուր. Քրոմի (VI) և ընդհանուր քրոմի պարունակության որոշման մեթոդներ

ԻՍՕ 9174:1998, ԻՍՕ 11083:1994, ԻՍՕ 18412:2005 միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտի մշակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

1.18.

Սերուցք. Յուղի պարունակության որոշում. Ծանրաչափական մեթոդ (Ստուգիչ մեթոդ)

ԻՍՕ 2450:2008, ԻՍՕ 5537:2004, ԻՍՕ 7208:2008, ԻՍՕ 8381:2008, ԻՍՕ 11816-1:2006, ԻՍՕ 13366-1:2008, ԻՍՕ 17837:2008 միջազգային ստանդարտների վերլուծություն և դրանց ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին
և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»
N 1925-Ն որոշմամբ սահմանված` կաթ, կաթնամթերքին ներկայացվող պահանջների և նորմերի փորձարկման միջազգային մեթոդները ներդնելու նպատակով: Նշված տեխնիկական կանոնակարգում ընդգրկված միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) ստանդարտները միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներով փոխարինելու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

1.19.

Չոր կաթ. Խոնավության պարունակության որոշում (Ստուգիչ մեթոդ)

1.20.

Անարատ կաթ, շիճուկ և կաթնային յուղ. Յուղի պարունակության որոշում. Ծանրաչափական մեթոդ (Ստուգիչ մեթոդ)

1.21.

Կաթնային հիմքով մանկական սնունդ. Յուղի պարունակության որոշում. Ծանրաչափական մեթոդ (Ստուգիչ մեթոդ)

1.22.

Կաթ և կաթնամթերք. Հիմնային ֆոսֆատազի ակտիվության որոշում. Մաս 1. Կաթի և կաթնային ըմպելիքների համար ֆլուորիմետրիկ մեթոդ

1.23.

Կաթ. Սոմատիկ բջիջների քանակության որոշում. Մաս 1. Մանրադիտական մեթոդ (Ստուգիչ մեթոդ)

1.24.

Հալած պանրամթերք. Ազոտի պարունակության որոշում և ընդհանուր սպիտակուցի քանակային հաշվում. Կյելդալի մեթոդ

1.25.

Մակերևութաակտիվ նյութեր. Լուծույթների կամ դիսպերսիաների pH-ի որոշում

ԵՆ 1262:2003 եվրոպական ստանդարտի վերլուծություն և դրանց ներդաշնակ ազգային ստանդարտների
մշակում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցներ և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշմամբ սահմանված մակերևութաակտիվ նյութերի լուծույթների կամ դիսպերսիաների pH-ի որոշման միջազգային մեթոդը ներդնելու նպատակով: Նշված տեխնիկական կանոնակարգում ընդգրկված միջպետական ԳՕՍՏ Ռ 50550 ստանդարտը միջազգային ստանդարտին ներդաշնակ ազգային ստանդարտով փոխարինելու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

նոյեմբերի
2-րդ տասնօրյակ

1.26.

Սիգարետի ծխի գազային ֆազում ածխածնի մենօքսիդի պարունակության որոշում (NDIR մեթոդ)

ԻՍՕ 8454:2007 միջազգային ստանդարտի վերլուծություն և դրանց ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշմամբ սահմանված` սիգարետի ծխի գազային ֆազում ածխածնի մենօքսիդի պարունակության որոշման մեթոդը ներդնելու նպատակով: Ծխախոտի ծխում ածխածնի մենօքսիդի պարունակության որոշման մեթոդի վերաբերյալ ազգային ստանդարտի մշակումը հետագայում բերելու է ՀՀ օրենսդրությամբ դրա նորմը (հաշվի առնելով միջազգային փորձը) սահմանելու անհրաժեշտություն` այն ներդաշնակեցնելով Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի 2001/37/ԵՍ «Ծխախոտային արտադրանքի արտադրման, ներկայացման և վաճառքի վերաբերյալ անդամ երկրների օրենսդրության մերձեցման մասին» դիրեկտիվի դրույթներին և ՀՀ Ազգային ժողովի 2004 թ. հոկտեմբերի 12-ին ընդունված որոշմամբ` ԱՀԿ-ի «Ծխախոտի դեմ պայքարի մասին» կոնվենցիային միանալու վերաբերյալ որոշմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

հունիսի 3-րդ տասնօրյակ

1.27.

Սննդի ապահովման ծառայություններ. Հանրային սննդի որակի գնահատման զգայորոշական մեթոդ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 22-ի «Սննդի ապահովման ծառայություններին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2313-Ն որոշմամբ սահմանված հանրային սննդին ներկայացվող պահանջների կատարումն ապահովելու նպատակով հանրային սննդի որակի գնահատման զգայորոշական մեթոդի սահմանման ազգային ստանդարտի մշակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

2. Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ ազգային ստանդարտները

2.1.

Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր. Վերլուծություն և բառարան

Հայաստանի Հանրապետությունում գործող ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27000 շարքի ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27001-2008 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական ան-վտանգության կառավարման համակարգեր. Պահանջ-ներ», ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27002-2008 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման գործնական կանոններ. Պահանջներ», ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27006-2009 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ» ստանդարտները համալրելու և ամբողջականացնելու նպատակով ԻՍՕ/ԻԷԿ 27000 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր. Վերլուծություն և բառա-րան» միջազգային ստանդարտին ներդաշնակ ազգային ստանդարտի մշակում` տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության կառավարման համակարգեր ներդնելու նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ ԳԱԱ

հունիսի 3-րդ տասնօրյակ

3. Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի ստանդարտներ

3.1.

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Գրաֆիկական փաստաթղթերում մակագրությունների, տեխնիկական պահանջների և աղյուսակների նշման կանոններ

2005-2009 թթ-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 27 կազմակերպություն իրականացնում է արտադրանքների կոնստրուկտորական փաստաթղթերի մշակում, այդ թվում` 10 ռազմական արդյունաբերության արտադրանք: «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա կոնստրուկտորական փաստաթղթերի մշակումը պետք է իրականացվի հայերենով: Ներկա համակարգչային տեխնիկայի հնարավորությունից ելնելով` կոնստրուկտորական փաստաթղթերի մշակումը հիմնականում իրականացվում է էլեկտրոնային տարբերակով, որոնց ձևակերպմանը ներկայացվող պահանջներն անհրաժեշտ է սահմանել կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի ազգային ստանդարտներով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

3.2.

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Պատկերներ` տեսքեր, կտրվածքներ, հատույթներ

3.3.

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Չափերի և սահմանային շեղումների նշում

3.4.

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Գծագրերում մակերևույթների ձևի և դիրքի թույլտվածքների նշում

3.5.

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Տեսակներ և տիպեր. Կատարման ընդհանուր պահանջներ

     

4. Էներգետիկայի ոլորտի ստանդարտները

4.1.

Ջերմային հաշվիչներ. Մաս 1. Ընդհանուր պահանջներ

ԵՆ 1434-1:2007, ԵՆ 1434-6:2007 եվրոպական ստանդարտներին նույնական ազգային ստանդարտների մշակում, որը կխթանի բարձր արդյունավետությամբ ջերմային հաշվիչների ներդրումը և կիրառումը Հայաստանի Հանրապետությունում, և որը կբերի ջերմային էներգիայի առավել խնայողական օգտագործմանը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

հուլիսի 3-րդ տասնօրյակ

4.2.

Ջերմային հաշվիչներ. Մաս 6. Տեղակայում, շահագործում, հսկողություն և տեխնիկական սպասարկում

4.3.

Ընդհանուր նշանակության էլեկտրամատակարարման համակարգերում Էլեկտրական էներգիայի որակի հսկողություն

Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշների բարելավման նպատակով ազգային ստանդարտի մշակում, որը կնպաստի էլեկտրական էներգիայի կորուստների նվազմանը, թողարկվող արտադրանքի և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը              

հուլիսի 3-րդ տասնօրյակ

4.4.

Փոփոխական հոսանքի 400, 500 և 750 կՎ լարման բաշխիչ սարքեր և օդային գծեր սպասարկող անձնակազմի պաշտպանություն էլեկտրական դաշտի ազդեցությունից

Ստանդարտների ընդունման նպատակը բարձրավոլտ էլեկտրացանցերի, այդ թվում` նաև 400 կՎ լարման, նախագծման և շահագործման համար անհրաժեշտ նորմատիվային դաշտի կանոնակարգումն է: Ներկայումս նախագծման և շահագործման աշխատանքներն իրականացվում են միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) ստանդարտների կիրառմամբ, որոնք ոչ միշտ են համապատասխանում ներկայացվող պահանջներին:

օգոստոսի 2-րդ տասնօրյակ

4.5.

35-ից մինչև 800 կՎ լարման օդային էլեկտրահաղորդման գծերի շահագործման տիպային հրահանգ

4.6.

35-ից մինչև 750 կՎ լարման օդային էլեկտրահաղորդման գծերի տեխնոլոգիական նախագծման նորմեր

4.7.

Փոփոխական հոսանքի 35-ից մինչև 750 կՎ ենթակայանների տեխնոլոգիական նախագծման նորմեր

Ստանդարտների ընդունման նպատակը բարձրավոլտ էլեկտրացանցերի, այդ թվում` նաև 400 կՎ լարման, նախագծման և շահագործման համար անհրաժեշտ նորմատիվային դաշտի կանոնակարգումն է: Ներկայումս նախագծման և շահագործման աշխատանքներն իրա-կանացվում են միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) ստանդարտների կիրառմամբ, որոնք ոչ միշտ են համապատասխանում ներկայացվող պահանջներին:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

օգոստոսի 2-րդ տասնօրյակ

4.8.

Ցանցին միացված հողմային տուրբինների էլեկտրաէներգիայի որակի բնութագրերի չափում ու գնահատում

ԻԷԿ 61400-21:2008 ստանդարտի վերլուծության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության հողմաէներգետիկայի ոլորտի համար տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կիրառումն ապահովող մեխանիզմների ստեղծման նպատակով ազգային ստանդարտի մշակում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

4.9.

Էլեկտրամատակարարում և էլեկտրասպառում. Ընդհանուր դրույթներ

էլեկտրամատակարարման հուսալի սխեմաների ներդրման ճանապարհով էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշների բարելավման, էլեկտրասարքավորումների աշխատանքի հուսալիության բարձրացման նպատակով ազգային ստանդարտի մշակում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

հուլիսի 3-րդ տասնօրյակ

4.10.

Տեխնոլոգիական էլեկտրասպառում. Ընդհանուր դրույթներ

տեխնոլոգիական էլեկտրասպառման բնագավառում էլեկտրաէներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով էլեկտրակայանքների աշխատանքային օպտիմալ ռեժիմներ սահմանող ազգային ստանդարտի մշակում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

հուլիսի 3-րդ տասնօրյակ

4.11.

Էլեկտրասպառում պոմպերում և ճնշակներում. Ընդհանուր դրույթներ

նոր բարելավված տեխնիկական պարամետրերով պոմպերի և ճնշակների ներդրման համար տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կիրառումն ապահովող մեխանիզմների ստեղծման նպատակով ազգային ստանդարտի մշակում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

հուլիսի 3-րդ տասնօրյակ

4.12.

Շենքերի էներգախնայողական ջերմամատակարարում. Պատող կոնստրուկցիաների տնտեսապես շահավետ ջերմափոխանցման դիմադրության որոշման մեթոդիկա

ջերմամեկուսացման նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կիրառումն ապահովող մեխանիզմների ստեղծման նպատակով ազգային ստանդարտի մշակում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

5. Շենքերի գազատարներին ներկայացվող պահանջների ստանդարտները

5.1.

Կենցաղային շինություններում բռնկվող գազերի առկայության հայտնաբերման էլեկտրական գազաազդանշանիչներ. Ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԵՆ 50194:2008 եվրոպական ստանդարտին ներդաշնակ կենցաղային շինություններում բռնկվող գազերի հայտնաբերման համար էլեկտրական գազաազդանշանիչներին ներկայացվող ընդհանուր պահանջների և փորձարկման մեթոդների վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

սեպտեմբերի
2-րդ տասնօրյակ

5.2.

Կենցաղային շինություններում բռնկվող գազերի հայտնաբերման էլեկտրական գազաազդանշանիչների ընտրության, տեղակայման, օգտագործման և շահագործման հրահանգներ

ԵՆ 50244:2000 եվրոպական ստանդարտին ներդաշնակ կենցաղային շինություններում բռնկվող գազերի հայտնաբերման համար էլեկտրական գազաազդանշանիչների ընտրության, տեղակայման, օգտագործման և շահագործման հրահանգների վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում

   

5.3.

Կենցաղային շինություններում ածխածնի մոնօքսիդի հայտնաբերման էլեկտրական գազաազդանշանիչներ. Ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԵՆ 50291:2001 եվրոպական ստանդարտին ներդաշնակ կենցաղային շինություններում ածխածնի մոնօքսիդի հայտնաբերման համար էլեկտրական գազաազդանշանիչներին ներկայացվող ընդհանուր պահանջների և փորձարկման մեթոդների վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում

   

6. Հրատարակչական և պոլիգրաֆիական ոլորտի ստանդարտները

6.1.

Հրատարակությունների ելից տեղեկություններ և տվյալներ

Ստանդարտի մշակման անհրաժեշտությունը բխում է հրատարակիչների կողմից (հատկապես պետական պատվերով և աջակցությամբ) հրատարակվող գրականության ելից տեղեկությունների և տվյալների հանդեպ պետական միասնական պահանջի ձևավորման անհրաժեշտությունից: Ստանդարտի հիմնական նպատակը ՀՀ-ում հրատարակվող գրականության որակի բարձրացումն է, բարձրարժեք գրքերի հրատարակմանը, ինչպես նաև` ՀՀ-ում հրատարակվող գրքերի ելից տվյալների ու տեղեկությունների նույնականացման և դրանց համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին: Ազգային ստանդարտի ընդունումը կնպաստի պոլիգրաֆիական պահանջների հատկացմա-նը, հանրության համար մատչելի և բարձրարժեք գրքերի հրատարակմանը, հայ գրքերի պահպանմանն ու ճիշտ օգտագործմանը, պոլիգրաֆիական չափորոշիչների սահմանմանը և կիրառմանը, ինչպես նաև գրականության հրատարակման միջազգային նորմերի կիրառմանը:

ՀՀ մշակույթի նախարարություն

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

7. Ընդհանուր տեխնիկական պահանջների վերաբերյալ ստանդարտները

7.1.

Բեռների մակնշում

տեխնիկական կանոնակարգերի, ազգային ստանդարտների, տեխնիկական պայմանների տեքստերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող բեռների վրա վարվելակարգային (manipulation) նշանների և դրանց անվանումների, ինչպես նաև հիմնական (բեռնաստացի, նշանակման կետի և այլն), լրացուցիչ և տեղեկատվական մակագրությունները մակնշվածքների` հայերենով, իսկ արտահանման դեպքում` այլ լեզուներով սահմանելու նպատակով ազգային ստանդարտի մշակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

սեպտեմբերի
2-րդ տասնօրյակ

7.2.

«Օպերատիվ և հատուկ ծառայությունների ավտոմոբիլներ, ավտոբուսներ և մոտոցիկլետներ. Գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ» ՀՍՏ 185-2006 ազգային ստանդարտի փոփոխություններ և լրացումներ

օպերատիվ և հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների արտաքին մակերևույթների գունագծապատկերներին և դրա տարրերին, ինչպես նաև լուսային և ձայնային հատուկ ազդանշաններին ներկայացվող ընդհանուր պահանջներ սահմանող ստանդարտի փոփոխությունների և լրացումների մշակում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության առաջարկության հիման վրա

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավա-րությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության
նախարարություն

ՀՀ կառավարությանն
առընթեր ազգային անվտանգության ծառայություն

հունիսի
2-րդ տասնօրյակ

7.3.

Տարահանման ֆոտոլյումինեսցենտային համակարգեր

ԻՍՕ 3864-1-2002, ԻՍՕ 3864-2-2004, ԻՍՕ 3864-3-2006, ԻՍՕ 4589-1-1996, ԻՍՕ 4589-2-1996, ԻՍՕ 4589-3-1996 միջազգային ստանդարտներին ներդաշնակ բնակչության տարահանման ֆոտոլյումինեսցենտային համակարգերի վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 



ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

8. Շինարարական արտադրանքների վրա տարածվող ազգային ստանդարտները

8.1.

Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 1. Հասկացություններ և բաղկացուցիչ մասերի նկարագրություն

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 2009 թ. հուլիսի 14-ի նիստի N 43 արձանագրության` օրակարգի 5-րդ «բ» հարցի քննարկման արդյունքում ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա ԻՍՕ 12543-1:98, ԻՍՕ 12543-2:2004, ԻՍՕ 12543-3:98, ԻՍՕ 12543-4:98, ԻՍՕ 12543-5:98, ԻՍՕ 12543-6:98, ԵՆ 572-1:2004, ԵՆ 572-2:2004, ԵՆ 572-3:2004, ԵՆ 572-4:2004 շինարարական ապակիների վրա տարածվող միջազգային ստանդարտների վերլուծության արդյունքների հիման վրա ազգային ստանդարտների մշակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության
նախարարություն

հունիսի 1-ին տասնօրյակ

8.2.

Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ.
Մաս 2. Բազմաշերտ անվտանգ ապակիներ

8.3.

Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 3. Բազմաշերտ ապակի

8.4.

Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 4. Կայունության որոշման մեթոդներ

8.5.

Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 5. Չափերը և եզրերի մշակումը

8.6.

Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 6. Արտաքին տեսքը

8.7.

Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 1. Հասկացություններ և ընդհանուր ֆիզիկական և մեխանիկական հատկություններ

8.8.

Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 2. Ողորկած թերթապակի

     

8.9.

Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 3. Հղկած ամրանավորած ապակի

8.10.

Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 4. Ձգած թերթապակի

8.11.

Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 5. Զարդանախշած ապակի

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 2009 թ. հուլիսի 14-ի նիստի N 43 արձանագրության` օրակարգի 5-րդ «բ» հարցի քննարկման արդյունքում ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա ԵՆ 572-5:2004, ԵՆ 572-6:2004, ԵՆ 572-7:2004, ԵՆ 572-8:2004, ԵՆ 12150-1:2000, ԵՆ 13024-1:2002, ԵՆ 14321-1:2005 շինարարական ապակիների վրա տարածվող միջազգային և եվրոպական ստանդարտների վերլուծության արդյունքների հիման վրա ազգային ստանդարտների մշակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության
նախարարություն

հունիսի1-ին տասնօրյակ

8.12.

Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 6. Ամրանավորած զարդանախշած ապակի

8.13.

Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 7. Ամրանավորած կամ չամրանավորած շվելերային ապակի

8.14.

Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 8. Մատակարարման և կտրման վերջնական չափեր

8.15.

Շինարարական ապակիներ. Ջերմությամբ մխված նատրիումկալցիումսիլիկատային անվտանգ ապակի. Մաս 1. Հասկացություններ և նկարագրություններ

8.16.

Շինարարական ապակիներ. Ջերմությամբ մխված բորսիլիկատային անվտանգ ապակի. Մաս 1. Հասկացություններ և նկարագրություններ

     

8.17.

Շինարարական ապակիներ. Ջերմությամբ մխված հողալկալիական սիլիկատային անվտանգ ապակի. Մաս 1. Հասկացություններ և նկարագրություններ

9. Տերմինների և սահմանումների վերաբերյալ ստանդարտները

9.1.

Մրգերի, բանջարեղենի և սնկերի վերամշակման տեխնոլոգիական գործընթացներ. Տերմիններ և սահմանումներ

Մրգերի, բանջարեղենի և սնկերի վերամշակման տեխնոլոգիական գործընթացների ոլորտի հասկացությունների տերմիններ և սահմանումներ, որոնք կիրառվում են մրգերի, բանջարեղենի և սնկերի վերամշակման բնագավառում ստանդարտացման աշխատանքներում ընդգրկված և (կամ) այդ աշխատանքների արդյունքներն օգտագործող բոլոր տեսակի փաստաթղթերում, այդ թվում` «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի հիման վրա բոլոր սննդամթերքի արտադրությունում պարտադիր կիրառվող տեխնոլոգիական հրահանգներում և գրականության մեջ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

հունիսի
3-րդ տասնօրյակ

9.2.

Ոչ ավանդական տեխնոլոգիաներ. Կենսաթափոնների էներգետիկա. Տերմիններ և սահմանումներ

Կենսազանգվածից կենսատեխնոլոգիական մեթոդով էներգիայի վերականգնման ոլորտի տերմինների և սահմանումների ազգային ստանդարտի մշակում` հաշվի առնելով, որ նավթի համաշխարհային պաշարների նվազեցման և ավտոմոբիլային տրանսպորտի քանակի մեծացման հետ ավելի է սրվում շարժիչային վառելիքի այլընտրանքային տեսակների, այդ թվում` կենսազանգվածից, բուսական և կենդանական ծագման հումքից, ստացվող կենսավառելիքի կիրառման հարցը: Կենսավառելիք համարվող կենսաէթանոլը, կենսագազը և կենսադիզելային վառելիքը բարձրացնում է օկտանային թիվը, պակասեցնում է վառելիքի այրման հետևանքով վնասակար նյութերի արտանետումները: Կիոտոյի արձանագրության սահմանափակումները չեն տարածվում կենսավառելիքի վրա: Արդիական է տվյալ օբյեկտի ստանդարտացումը, քանի որ 2030 թ. էներգիայի սպառումը կաճի 60 %-ի չափով, ուստի կմեծանան էներգակիրների տարբեր տիպերի էկոլոգիական անվտանգության պահանջները: Վերականգնվող էներգիայի մյուս աղբյուրների (ՎԷԱ) հետ միասին ավելի շատ ուշադրություն է դարձվում կենսազանգվածի օգտագործմանը, 2001 թ. կենսավառելիքի էներգահամարժեքը կազմել է 1,1-1,2 մլդ տ ըստ նավթի համարժեքի (Ն.Հ.), ՎԷԱ-ի 1,36 մլդ տ ն.հ և 10 մլդ տ ն.հ ամբողջ աշխարհում ընդհանուր էներգիայի դեպքում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

հուլիսի 3-րդ տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան