Գլխավոր տեղեկություն
Номер
N 641-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (19.06.2010-06.08.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.09/25(759) Հոդ.629
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.05.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.06.2010
Дата вступления в силу
19.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2010 թվականի N 641-Ն

 

ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍԸ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Սահմանել մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում մաքսային ծառայողների տեղափոխման կարգը` համաձայն հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 1

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 27-ի N 641-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍԸ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում մաքսային ծառայողների տեղափոխման (այսուհետ` ռոտացիա) կարգը:

2. Ռոտացիան մաքսային մարմինների կամ մաքսային մարմնի ստորաբաժանումների մաքսային ծառայողների տեղափոխումն է մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում:

3. Ռոտացիան կազմակերպվում է մաքսային ծառայությունում համապատասխանաբար իրար հաջորդող երկամյա աշխատանքային փուլերով:

4. Ռոտացիան իրականացվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:

5. Ռոտացիան իրականացվում է մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից հավասարազոր պաշտոնի տեղափոխելու միջոցով:

6. Վերադաս մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, մաքսատան կամ մաքսային կետի պետի պատճառաբանված հիմնավորմամբ վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կարող է հետաձգել ռոտացիայի իրականացումը` մինչև երկու տարի ժամկետով:

7. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարը ռոտացիա իրականացնելու մասին որոշումն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն մեկ ամիս առաջ:

8. Ռոտացիայի ենթակա են մաքսային ծառայության հետևյալ պաշտոններն զբաղեցնող մաքսային ծառայողները`

1) վերադաս մաքսային մարմնի Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության և Նախաբացթողումային հսկողության վարչություններում`

ա. բաժնի պետը,

բ. բաժնի պետի տեղակալը,

գ. բաժանմունքի պետը,

դ. բաժանմունքի պետի տեղակալը,

ե. հերթափոխի պետը,

զ. հերթափոխի պետի տեղակալը,

է. գլխավոր մաքսային տեսուչը,

ը. ավագ մաքսային տեսուչը,

թ. մաքսային տեսուչը.

2) վերադաս մաքսային մարմնի մաքսատներում`

ա. պետը,

բ. պետի տեղակալը,

գ. բաժնի պետը,

դ. բաժնի պետի տեղակալը,

ե. բաժանմունքի պետը,

զ. բաժանմունքի պետի տեղակալը,

է. հերթափոխի պետը,

ը. հերթափոխի պետի տեղակալը,

թ. գլխավոր մաքսային տեսուչը,

ժ. ավագ մաքսային տեսուչը,

ժա. մաքսային տեսուչը.

3) վերադաս մաքսային մարմնի մաքսային կետերում`

ա. պետը,

բ. պետի տեղակալը,

գ. բաժանմունքի պետը,

դ. բաժանմունքի պետի տեղակալը,

ե. հերթափոխի պետը,

զ. հերթափոխի պետի տեղակալը,

է. գլխավոր մաքսային տեսուչը,

ը. ավագ մաքսային տեսուչը,

թ. մաքսային տեսուչը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան