Գլխավոր տեղեկություն
Номер
N 197-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.2010
Дата вступления в силу
11.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մարտի 2010 թվականի N 197-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը բացել արտաբյուջետային հաշիվ` «Արմենիա-2010» ուսումնավարժության անցկացման համար ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղադրված ING բանկի մասնաճյուղում հավաքագրված գումարները տնօրինելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 10
 Երևան