Գլխավոր տեղեկություն
Номер
N 168-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.03.2010
Дата вступления в силу
17.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

16 մարտի 2010 թվականի N 168-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիակայի և բնական պաշարների նախարարության և չինական «ԿԱՏԻՍ» ընկերության միջև կնքված ընդհանուր համաձայնագրի շրջանակներում գործնական բանակցություններին մասնակցելու նպատակով 2010 թվականի մարտի 14-19-ը Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ա. Մովսիսյանինը, Հ. Խաչատրյանինը և Ա. Տեր-Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ի. Կարապետյանինը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Աբրահամյանի և Ա. Աղուզումցյանի՝ Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Պեկին մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիակայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պեկին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 16

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.

մարտի 16-ի N 168-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-19-Ը ՊԵԿԻՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (պատվիրակության ղեկավար)
   
Հ. Խաչատրյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային տնտեսական համագործակցության բաժնի առաջին կարգի մասնագետ
   
Ի. Կարապետյան - «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
   
Ս. Աբրահամյան - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
   
Ա. Տեր-Մարտիրոսյան - փորձագետ (համաձայնությամբ)
   
Ա. Աղուզումցյան - թարգմանիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան