Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (30.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Дата принятия
18.06.2018
Подписан
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններ
Дата подписания
18.06.2018
Дата вступления в силу
30.09.2020

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության կողմից «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտի տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին

 

Բելառուսի Հանրապետության կառավարությունն ու Բելառուսի Հանրապետության ազգային բանկը, Ղազախստանի Հանրապետության կառավարությունն ու Ղազախստանի Հանրապետության ազգային բանկը, Ղրղզստանի Հանրապետության կառավարությունն ու Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկը, Ռուսաստանի Դաշնության կառավարությունն ու Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը՝ մի կողմից, եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ մյուս կողմից,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի 1-ին հոդվածի չորրորդ պարբերությամբ,

համաձայնեցին հետեւյալի մասին՝

 

Հոդված 1

 

Հայաստանի Հանրապետությունը սույն արձանագրությամբ միանում է «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտի տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրը, սակայն «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտի տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2018 թվականի հունիսի 18-ին, մեկ բնօրինակից, ռուսերենով։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, սույն արձանագրության յուրաքանչյուր մասնակցի ուղարկում է դրա հաստատված պատճենը։

 

Բելառուսի Հանրապետության

Կառավարության կողմից`

 

Բելառուսի Հանրապետության

ազգային բանկի կողմից՝

 

Ղազախստանի Հանրապետության

կառավարության կողմից՝

 

Ղազախստանի Հանրապետության

ազգային բանկի կողմից՝

 

Ղրղզստանի Հանրապետության

կառավարության կողմից՝

 

Ղրղզստանի Հանրապետության

ազգային բանկի կողմից՝

 

Ռուսաստանի Դաշնության

կառավարության կողմից՝

 

Ռուսաստանի Դաշնության

կենտրոնական բանկի կողմից՝

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության կողմից՝

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի կողմից՝