Գլխավոր տեղեկություն
Номер
N 553-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.05.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.05.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2010
Дата вступления в силу
19.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2010 թվականի N 553-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 366-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 9-ի «Տոնուս-Լես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հոգեմետ նյութերի պահպանման գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին» N 366-Ա որոշման մեջ «քաղ. Երևան, Ազատության պող., շենք 3, N 41» բառերը փոխարինել «քաղ. Երևան, Վարշավյան 2/1» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 18
Երևան