Գլխավոր տեղեկություն
Номер
N 82-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.02.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.02.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.02.2010
Дата вступления в силу
09.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2010 թվականի N 82-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Թույլատրել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

 

 1) ամոնիտ N 6ԺՎ փամփուշտ Դ-32 մմ  240000 կգ
 
 2) կրակատար քուղ (ՕՇԱ կամ ՕՊՇԱ)  1200000 գծմ
 
 3) ճայթիչ-պայթիչ (ԿԴ-8Ս)  250000 հատ
 
 4) էլեկտրական ճայթիչ (ԷԴ-Զ-Ն)  100000 հատ
 

 5) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ` ստորգետնյա հանքավայրի համար`

 
 ա. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-25 3.5 մ  18000 հատ
 
 բ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-100 3.5 մ  18000 հատ
 
 գ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-200 3.5 մ  18000 հատ
   
 դ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-300 3.5 մ  20000 հատ
 
 ե. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-400 3.5 մ  20000 հատ
 
 զ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-500 3.5 մ  20000 հատ
 
 է. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-600 3.5 մ  20000 հատ
 
 ը. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-700 3.5 մ  22000 հատ
 
 թ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-800 3.5 մ  22000 հատ
 
 ժ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-900 3.5 մ 22000 հատ
 
 6) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ` բաց հանքավայրի համար` 
 

սարք ՍԻՆՎ-ՊՍ

5000 հատ
 
 7) պայթեցնող սարքավորում ՊՎ Զ-1700-2,3 10 հատ

 

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

 3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 8
Երևան