ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2010 թվականի N 284-Ա
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 8-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` ԱՊՀ մասնակից պետությունների արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 8-րդ նիստը 2010 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել նիստի անցկացման ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հյուրերի սպասարկման համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նիստի նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերը` 5534000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |