Գլխավոր տեղեկություն
Номер
N 300-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.04.07/14(748) Հոդ.373
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.03.2010
Дата вступления в силу
08.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2010 թվականի N 300-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 4.3.3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

1

2

3

4

5

6

7

8

2. ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է լինելու ֆինանսական կազմակերպությունների սնանկացման մասին ՀՀ օրենսդրության` Եվրամիության օրենսդրությանը համահունչ վերամշակմանը

2.1. ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին ՀՀ օրենսդրության համա-պատասխանեցում Եվրամիության օրենսդրությանը

                     

2011-ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին ՀՀ օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծեր ներկայացնելը

2012-ֆինանսական կազմակերպություն-ների սնանկության մասին ՀՀ օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ ՀՀ օրենքներին համապատասխան` ֆինանսական կազմակերպություն-ների սնանկության գործընթացների իրականացում, ֆինանսական համակարգի արդյունավետության բարձրացում

ՀՀ կեն­տրոնա-կան բանկ
ՀՀ էկոնո-միկայի նախարա-րություն

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 30

Երևան