Գլխավոր տեղեկություն
Номер
N 118-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.03/9(743) Հոդ.149
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.01.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.02.2010
Дата вступления в силу
04.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2010 թվականի N 118-Ն

 

ԱՐԴԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒ ԿԱՆԽՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում արդիական են համարվում այն տեխնոլոգիաները, որոնց կիրառումն ապահովում է` ջրային ռեսուրսների որակական և քանակական մասով (մասնավորապես, ջրային ռեսուրսի համապատասխան որակի ապահովում, կորուստների նվազում, ջրային ռեսուրսի առավել արդյունավետ օգտագործում), Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը` բնագավառում կայուն կառավարման համար` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով.

2) արդիական տեխնոլոգիաների ներդրումը պետք է ապահովի ջրային ռեսուրսների կառավարման ցուցանիշների (մասնավորապես, ջրային ռեսուրսի համապատասխան որակի ապահովում, կորուստների նվազում, ջրային ռեսուրսի առավել արդյունավետ օգտագործում) բարելավումը.

3) ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասով արդիական տեխնոլոգիաների ներդրումը պետք է ապահովի`

ա. ջրային ռեսուրսի խնայողություն, կորուստների նվազեցում` մինչև տվյալ բնագավառի համար Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության պահանջների համաձայն սահմանված նորմատիվային թույլատրելի չափաքանակը,

բ. ջրային ռեսուրսի օգտագործման անխափան, չընդհատվող և հուսալի հաշվառում` ըստ միավոր ժամանակահատվածի (վայրկյան, օր, տարի),

գ. հաշվառված տվյալների պահպանում հիշողության կրիչում,

դ. հաշվառված տվյալների մատչելիություն և հասանելիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն,

ե. համապատասխան հնարավորություն` մոնիթորինգի իրականացման, հաշվառված տվյալների արխիվացման և դրանք ջրային պետական կադաստրում ներմուծելու տեխնիկական հնարավորությունը,

զ. բնական ջրահոսքերում էկոլոգիական թողքի ռեժիմի երաշխավորված և ավտոմատ գործող համակարգի գործունեությունը և պետք է օժտված լինի մոնիթորինգի (թողքի գրանցման և տվյալների հավաքագրման) համակարգով, իսկ այդ տեխնոլոգիայի խափանման դեպքում` ահազանգման համակարգով.

4) ջրային ռեսուրսների պահպանության մասով արդիական տեխնոլոգիաների ներդրումը պետք է ապահովի`

ա. օգտագործումից հետո ջրային ռեսուրս կամ ջրային համակարգեր թափվող ջրերի մաքրում` մինչև դրանցում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաները,

բ. արտահոսող ջրերի որակին վերաբերող տվյալների պահպանություն հիշողության կրիչում,

գ. արտահոսող ջրերի որակին վերաբերող տվյալների մատչելիություն և հասանելիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն,

դ. համապատասխան հնարավորություն` հաշվառված տվյալների արխիվացման, և տեխնիկական հնարավորություն` դրանք ջրային պետական կադաստրում ներմուծելու համար.

5) ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման միջոցառումները պետք է ներառեն`

ա. ջրային ռեսուրսների որակի և քանակի բնութագրիչ ցուցանիշները` ըստ առանձին ջրային ռեսուրսների,

բ. ջրային ռեսուրսի որակի և քանակի գնահատման գործող համակարգի վերլուծությունը,

գ. ջրային ռեսուրսի որակի և քանակի մոնիթորինգի բարելավման միջոցառումների իրականացման նպատակը և նշանակությունն ըստ պլան-ժամանակացույցի,

դ. բնական ջրահոսքերում բնապահպանական թողքերի, ջրի քանակի ու որակի մասին ռեժիմային և օպերատիվ տեղեկատվության ստացման ու փոխանցման ապահովումը.

6) ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումները ջրօգտագործողների, ջրօգտագործման և ջրահեռացման համակարգերը սեփականության կամ օգտագործման իրավունքով օգտագործող (շահագործող) և տնօրինող կազմակերպությունների, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող անձանց կողմից իրականացվում են ջրօգտագործման թույլտվությունում և (կամ) ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի արտահոսքերի չափաքանակների փաստաթղթերում իրենց համաձայնությամբ նախատեսված լինելու դեպքում:

2. Սահմանել արդիական տեխնոլոգիաների կիրառման, ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումները` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. փետրվարի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունվարի 14-ի N 118-Ն որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

ԱՐԴԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒ ԿԱՆԽՄԱՆ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Միջոցառման իրականացման նպատակը

Ժամկետը

Միջոցառման պատասխանատուն

Ակնկալվող արդյունքը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

7

1.

Ջրօգտագործման բնագավառում ջրա-խնայողության արդի տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրում

ջրախնայողության ապահովում` արդի տեխնոլոգիաներով սահմանված ցուցանիշների համաձայն

մինչև 2015 թ. և շարունակական

ՀՀ բնապահպանության նախարարություն (ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում քաղաքականության իրականացման մասով)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (ջրային համակարգերի կառավարման բնագավառում քաղաքականության իրականացման մասով)

ջրօգտագործողներ, ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերը սեփականության կամ օգտագործման իրավունքով օգտագործող (շահագործող) և տնօրինող կազմակերպություններ, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող անձինք (բացառությամբ բնակչության)` իրենց կողմից տրված համաձայնության առկայության դեպքում

ազգային ջրային պաշարի պահպանու-թյուն, ջրի առավել արդյունավետ օգտագործման ապահովում

ՀՀ պետական միջոցներ

միջազգային դոնոր կազմակերպություններ

ջրօգտագործողներ, ջրօգտագործման և ջրահեռացման համա-կարգերը սեփականության կամ օգտագործման իրավունքով օգտագործող (շահագործող) և տնօրինող կազմակերպություններ, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող անձինք (բացառությամբ բնակչության)` իրենց կողմից տրված համաձայնության առկայության դեպքում

2.

Խմելու և ոռոգման ջրի մատակարարման համակարգերում հոսակորուստների բացահայտման և դրանց կրճատմանն ուղղված արդի սարքավորումների ներդրում և միջոցառումների իրականացում

ջրային ռեսուրսի և ջրային համակարգի պահպանություն, արդյունավետ կառավարում

մինչև 2015 թ. և շարունակական

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ջրային ռեսուրսի և ջրային համակարգի առավել արդյունավետ կառավարում

ՀՀ պետական միջոցներ

միջազգային դոնոր կազմակերպություններ

3.

Ջրօգտագործման
հաշվառման արդի տեխնոլոգիաների (սարքեր, սարքավո-րումներ) ներդրում

փաստացի
ջրօգտագործման ծավալների բացահայտում, ազգային ջրային պաշարի պահպանություն

մինչև 2015 թ. և շարունակական

ՀՀ բնապահպանության նախարարություն (ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում քաղաքականության իրականացման մասով)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (ջրային համակարգերի կառավարման բնագավառում քաղաքականության իրականացման մասով)

ջրօգտագործողներ,
ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերը սեփականության կամ օգտագործման իրավունքով օգտագործող (շահագործող) և տնօրինող կազմակերպություններ, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող անձինք (բացառությամբ բնակչության)` իրենց կողմից տրված համաձայնության առկայության դեպքում

ջրային ռեսուրսի առավել արդյունավետ կառավարում

ՀՀ պետական միջոցներ

միջազգային դոնոր կազմակերպություններ

ջրօգտագործողներ, ջրօգտագործման և ջրահեռացման համակարգերը սեփականության կամ օգտագործման իրավունքով օգտագործող (շահագործող) և տնօրինող կազմակերպություններ, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող անձինք (բացառությամբ բնակչության)` իրենց կողմից տրված համաձայնության առկայության դեպքում

4.

Կեղտաջրերի մաքրման (այդ թվում` նաև նախ-նական` մինչև կոյուղու կոլեկտոր թափվելը) արդի տեխնոլոգիաներով կայանների ներդրում

ջրային ռեսուրսների լիարժեք պահպա-նություն, կեղտաջրերի հեռացման համակարգի և մաքրման կայանների օգտագործման շահավետության բարձրացում

մինչև 2020 թ. և շարունակական

ՀՀ բնապահպանության նախարարություն
(ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում քաղաքականության իրականացման մասով)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (ջրային համակարգերի կառավարման բնագավառում քաղաքականության իրականացման մասով)

ջրօգտագործողներ,
ջրամատակարարման, ջրահեռացման և
ոռոգման համակարգերը սեփականության կամ օգտագործման իրավունքով օգտագործող (շահագործող) և տնօրինող կազմակերպություններ, ինչպես
նաև դրանց ծառայություններից օգտվող անձինք (բացառությամբ բնակչության)` իրենց կողմից տրված համաձայնության առկայության դեպքում

ջրային ռեսուրսի առավել արդյունավետ կառավարում

ՀՀ պետական միջոցներ

միջազգային դոնոր կազմակերպություններ

ջրօգտագործողներ, ջրօգտագործման և ջրահեռացման համակարգերը սեփականության կամ օգտագործման իրավունքով օգտագործող (շահագործող) և տնօրինող կազմակերպություններ, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող անձինք (բացառությամբ բնակչության)` իրենց կողմից տրված համաձայնության առկայության դեպքում

5.

Ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա) մոնիթորինգի իրականացման արդի տեխնոլոգիաներով հագեցված համակարգի ստեղծում և շահագործում

ջրային ռեսուրսների փաստացի վիճակի հստակ գնահատում, մարդածին ազդեցությունների բացահայտում

մինչև 2015 թ.

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում

ՀՀ պետական միջոցներ

միջազգային դոնոր կազմակերպություններ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան