ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2010 թվականի N 118-Ն
ԱՐԴԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒ ԿԱՆԽՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում արդիական են համարվում այն տեխնոլոգիաները, որոնց կիրառումն ապահովում է` ջրային ռեսուրսների որակական և քանակական մասով (մասնավորապես, ջրային ռեսուրսի համապատասխան որակի ապահովում, կորուստների նվազում, ջրային ռեսուրսի առավել արդյունավետ օգտագործում), Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը` բնագավառում կայուն կառավարման համար` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով.
2) արդիական տեխնոլոգիաների ներդրումը պետք է ապահովի ջրային ռեսուրսների կառավարման ցուցանիշների (մասնավորապես, ջրային ռեսուրսի համապատասխան որակի ապահովում, կորուստների նվազում, ջրային ռեսուրսի առավել արդյունավետ օգտագործում) բարելավումը.
3) ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասով արդիական տեխնոլոգիաների ներդրումը պետք է ապահովի`
ա. ջրային ռեսուրսի խնայողություն, կորուստների նվազեցում` մինչև տվյալ բնագավառի համար Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության պահանջների համաձայն սահմանված նորմատիվային թույլատրելի չափաքանակը,
բ. ջրային ռեսուրսի օգտագործման անխափան, չընդհատվող և հուսալի հաշվառում` ըստ միավոր ժամանակահատվածի (վայրկյան, օր, տարի),
գ. հաշվառված տվյալների պահպանում հիշողության կրիչում,
դ. հաշվառված տվյալների մատչելիություն և հասանելիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն,
ե. համապատասխան հնարավորություն` մոնիթորինգի իրականացման, հաշվառված տվյալների արխիվացման և դրանք ջրային պետական կադաստրում ներմուծելու տեխնիկական հնարավորությունը,
զ. բնական ջրահոսքերում էկոլոգիական թողքի ռեժիմի երաշխավորված և ավտոմատ գործող համակարգի գործունեությունը և պետք է օժտված լինի մոնիթորինգի (թողքի գրանցման և տվյալների հավաքագրման) համակարգով, իսկ այդ տեխնոլոգիայի խափանման դեպքում` ահազանգման համակարգով.
4) ջրային ռեսուրսների պահպանության մասով արդիական տեխնոլոգիաների ներդրումը պետք է ապահովի`
ա. օգտագործումից հետո ջրային ռեսուրս կամ ջրային համակարգեր թափվող ջրերի մաքրում` մինչև դրանցում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաները,
բ. արտահոսող ջրերի որակին վերաբերող տվյալների պահպանություն հիշողության կրիչում,
գ. արտահոսող ջրերի որակին վերաբերող տվյալների մատչելիություն և հասանելիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն,
դ. համապատասխան հնարավորություն` հաշվառված տվյալների արխիվացման, և տեխնիկական հնարավորություն` դրանք ջրային պետական կադաստրում ներմուծելու համար.
5) ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման միջոցառումները պետք է ներառեն`
ա. ջրային ռեսուրսների որակի և քանակի բնութագրիչ ցուցանիշները` ըստ առանձին ջրային ռեսուրսների,
բ. ջրային ռեսուրսի որակի և քանակի գնահատման գործող համակարգի վերլուծությունը,
գ. ջրային ռեսուրսի որակի և քանակի մոնիթորինգի բարելավման միջոցառումների իրականացման նպատակը և նշանակությունն ըստ պլան-ժամանակացույցի,
դ. բնական ջրահոսքերում բնապահպանական թողքերի, ջրի քանակի ու որակի մասին ռեժիմային և օպերատիվ տեղեկատվության ստացման ու փոխանցման ապահովումը.
6) ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումները ջրօգտագործողների, ջրօգտագործման և ջրահեռացման համակարգերը սեփականության կամ օգտագործման իրավունքով օգտագործող (շահագործող) և տնօրինող կազմակերպությունների, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող անձանց կողմից իրականացվում են ջրօգտագործման թույլտվությունում և (կամ) ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի արտահոսքերի չափաքանակների փաստաթղթերում իրենց համաձայնությամբ նախատեսված լինելու դեպքում:
2. Սահմանել արդիական տեխնոլոգիաների կիրառման, ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումները` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. փետրվարի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 118-Ն որոշման |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր
ԱՐԴԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒ ԿԱՆԽՄԱՆ
NN |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման իրականացման նպատակը |
Ժամկետը |
Միջոցառման պատասխանատուն |
Ակնկալվող արդյունքը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
Ջրօգտագործման բնագավառում ջրա-խնայողության արդի տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրում |
ջրախնայողության ապահովում` արդի տեխնոլոգիաներով սահմանված ցուցանիշների համաձայն |
մինչև 2015 թ. և շարունակական |
ՀՀ բնապահպանության նախարարություն (ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում քաղաքականության իրականացման մասով) ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (ջրային համակարգերի կառավարման բնագավառում քաղաքականության իրականացման մասով) ջրօգտագործողներ, ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերը սեփականության կամ օգտագործման իրավունքով օգտագործող (շահագործող) և տնօրինող կազմակերպություններ, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող անձինք (բացառությամբ բնակչության)` իրենց կողմից տրված համաձայնության առկայության դեպքում |
ազգային ջրային պաշարի պահպանու-թյուն, ջրի առավել արդյունավետ օգտագործման ապահովում |
ՀՀ պետական միջոցներ միջազգային դոնոր կազմակերպություններ ջրօգտագործողներ, ջրօգտագործման և ջրահեռացման համա-կարգերը սեփականության կամ օգտագործման իրավունքով օգտագործող (շահագործող) և տնօրինող կազմակերպություններ, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող անձինք (բացառությամբ բնակչության)` իրենց կողմից տրված համաձայնության առկայության դեպքում |
2. |
Խմելու և ոռոգման ջրի մատակարարման համակարգերում հոսակորուստների բացահայտման և դրանց կրճատմանն ուղղված արդի սարքավորումների ներդրում և միջոցառումների իրականացում |
ջրային ռեսուրսի և ջրային համակարգի պահպանություն, արդյունավետ կառավարում |
մինչև 2015 թ. և շարունակական |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
ջրային ռեսուրսի և ջրային համակարգի առավել արդյունավետ կառավարում |
ՀՀ պետական միջոցներ միջազգային դոնոր կազմակերպություններ |
3. |
Ջրօգտագործման |
փաստացի |
մինչև 2015 թ. և շարունակական |
ՀՀ բնապահպանության նախարարություն (ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում քաղաքականության իրականացման մասով) ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (ջրային համակարգերի կառավարման բնագավառում քաղաքականության իրականացման մասով) ջրօգտագործողներ, |
ջրային ռեսուրսի առավել արդյունավետ կառավարում |
ՀՀ պետական միջոցներ միջազգային դոնոր կազմակերպություններ ջրօգտագործողներ, ջրօգտագործման և ջրահեռացման համակարգերը սեփականության կամ օգտագործման իրավունքով օգտագործող (շահագործող) և տնօրինող կազմակերպություններ, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող անձինք (բացառությամբ բնակչության)` իրենց կողմից տրված համաձայնության առկայության դեպքում |
4. |
Կեղտաջրերի մաքրման (այդ թվում` նաև նախ-նական` մինչև կոյուղու կոլեկտոր թափվելը) արդի տեխնոլոգիաներով կայանների ներդրում |
ջրային ռեսուրսների լիարժեք պահպա-նություն, կեղտաջրերի հեռացման համակարգի և մաքրման կայանների օգտագործման շահավետության բարձրացում |
մինչև 2020 թ. և շարունակական |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (ջրային համակարգերի կառավարման բնագավառում քաղաքականության իրականացման մասով) ջրօգտագործողներ, |
ջրային ռեսուրսի առավել արդյունավետ կառավարում |
ՀՀ պետական միջոցներ միջազգային դոնոր կազմակերպություններ ջրօգտագործողներ, ջրօգտագործման և ջրահեռացման համակարգերը սեփականության կամ օգտագործման իրավունքով օգտագործող (շահագործող) և տնօրինող կազմակերպություններ, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող անձինք (բացառությամբ բնակչության)` իրենց կողմից տրված համաձայնության առկայության դեպքում |
5. |
Ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա) մոնիթորինգի իրականացման արդի տեխնոլոգիաներով հագեցված համակարգի ստեղծում և շահագործում |
ջրային ռեսուրսների փաստացի վիճակի հստակ գնահատում, մարդածին ազդեցությունների բացահայտում |
մինչև 2015 թ. |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում |
ՀՀ պետական միջոցներ միջազգային դոնոր կազմակերպություններ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |