«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 փետրվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010041
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 հունվարի 2010 թ. |
թիվ 7-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանել տարեկան 13 տոկոս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Ա. Ջավադյան
2010 թ. հունվարի 21
ք. Երևան