ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2010 թվականի N 118-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 8-ի «Պատվիրակություն Թեհրան գործուղելու մասին» N 68-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման 2-րդ կետից հանել «և Ռ. Հարությունյանի» բառերը.
2) որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետը «Հ. Ասլանյանինը» բառերից առաջ լրացնել «Ռ. Հարությունյանինը և» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|