ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2010 թվականի N 108-Ա
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲԱԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին 2010 թվականի փետրվարի 22-26-ը գործուղել Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն)՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ղեկավար խորհրդի 11-րդ հատուկ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի՝ Բալի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Հարությունյանի՝ Բալի մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բալի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|