Գլխավոր տեղեկություն
Номер
N 85-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.02.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.02.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.02.2010
Дата вступления в силу
16.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

15 փետրվարի 2010 թվականի N 85-Ա

 

1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական կոտորածների և տեղահանումների 20-ամյա տարելիցին նվիրված գիտական նստաշրջանը 2010 թվականի հունվարի 19-ին Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը՝ 269610 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 15

Երևան