Գլխավոր տեղեկություն
Номер
N 101-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.02.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.02.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.02.2010
Дата вступления в силу
19.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

18 փետրվարի 2010 թվականի N 101-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵՐԼԱԿԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագայի վերաբերյալ քննարկումներին նվիրված բարձրաստիճան պաշտոնյաների համաժողովին մասնակցելու նպատակով 2010 թվականի փետրվարի 17-20-ը Ինտերլակեն (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Գ. Դանիելյանի և Է. Բաբայանի` Ինտերլակեն գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:

3. Լ. Ամիրջանյանի և Զ. Մնացականյանի` Ինտերլակեն գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ինտերլակեն մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ինտերլակեն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 18

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.

փետրվարի 18-ի N 101-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-20-Ը ԻՆՏԵՐԼԱԿԵՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գ. Դանիելյան  - ՀՀ արդարադատության նախարար (պատվիրակության ղեկավար)
   
Է. Բաբայան  - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
   
Լ. Ամիրջանյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար
   
Զ. Մնացականյան  - Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան