Գլխավոր տեղեկություն
Номер
N 121-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.02.24/8(742) Հոդ.107
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.02.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.02.2010
Дата вступления в силу
06.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2010 թվականի N 121-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 54-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Բեռնատար տրանսպորտային միջոցների լիազորված կշռման կայաններին ներկայացվող պահանջները, միջազգային հավաստագիր տալու և օգտագործելու կարգը, բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթուղթը և նկարագիրը հաստատելու մասին» N 54-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագրից, տեքստից, N 1 հավելվածից հանել «լիազորված» բառը, իսկ NN 2 և 3 հավելվածներից` «լիազոր» բառը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ և 3-րդ կետերը.

3) որոշման N 1 հավելվածի`

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կշռման գործողությունները կատարում են կշռման կայանները, որոնց նույնականացման համար սույն որոշման 21-րդ կետով նախատեսված պայմանների ապահովման դեպքում իրավասու մարմնի կողմից ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում տրվում է արաբական թվանշաններով վեցանիշ ծածկագիր, իսկ կշռման կայանի աշխատողներին` արաբական թվանշաններով հնգանիշ ծածկագիր: Ծածկագրի տրամադրման կարգը հաստատվում է իրավասու մարմնի կողմից:»,

բ. 5-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «իրավասու մարմնի կողմից անցկացված մրցույթում հաղթող ճանաչված, իրավասու մարմնի կողմից լիազորված» բառերը,

 գ. 21-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Կշռման կայանը պետք է կառուցված լինի ընդհանուր օգտագործման ճանապարհի մոտ և ունենա նվազագույնը 6 մ լայնություն և 50 մ երկարություն, կապիտալ կամ ժամանակավոր շինություն (համապատասխան գրասենյակային կահավորանք, համակարգչային տեխնիկա, մետաղյա պահարան), համապատասխան ճանապարհային և գծային նշաններով կահավորված, հիմնական ճանապարհին կապող մուտքի ու ելքի ճանապարհ և 0.5, 1.0, 2.0 ճշտության դասերի շարքին պատկանող կշեռքներ:»,

դ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.

«24.1. Սույն բաժնում նախատեսված պահանջների խախտման դեպքում իրավասու մարմինն ուժը կորցրած է ճանաչում կշռման կայանին տրամադրված ծածկագիրը և դրա մասին ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում` իր պաշտոնական էլեկտրոնային կայքում:».

4) որոշման N 2 հավելվածի ռուսերեն և հայերեն տարբերակների նախավերջին նախադասությունում «уполномоченных» և «լիազորված է» բառերը համապատասխանաբար փոխարինել «компетентных» և «իրավասու է» բառերով.

5) որոշման N 3 հավելվածի 26-րդ կետում «լիազորված» բառը փոխարինել «իրավասու» բառով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել ծածկագրերի տրամադրման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. փետրվարի 18

Երևան