Գլխավոր տեղեկություն
Номер
N 278-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.03.2010
Дата вступления в силу
31.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2010 թվականի N 278-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր մարմնի ապարատի պահպանման (վարչակառավարչական) 2010 թվականի ծախսերը ֆինանսավորելու, «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի կանաչ գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում 20 հեկտար տարածքի ոռոգման ցանցի վերակառուցման և Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շրջակայքում անտառավերականգնում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 67790.25 հազ. դրամ, որից` 2010 թվականի առաջին եռամսյակում` 17644.25 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 53278.5 հազ. դրամ, ինն ամսում` 63142.75 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

 2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 30
Երևան