ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2010 թվականի N 88-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1656-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող գործունեության տեսակների ցանկը հաստատելու մասին» N 1656-Ա որոշմամբ հաստատված փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող գործունեության տեսակների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Մաքսային միջնորդական գործունեություն»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|