Գլխավոր տեղեկություն
Номер
N 64-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.02.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.02.17/7(741) Հոդ.90
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
05.02.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.02.2010
Дата вступления в силу
18.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

5 փետրվարի 2010 թվականի N 64-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 233 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 233 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում, տեքստում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» բառերը փոխարինել «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում», «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնում», «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» և «Սևանա լճի բնապահպանական ծրագիր» բառերով.

2) որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. փետրվարի 5

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

փետրվարի 5-ի N 64-Ն որոշման

 

«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ», «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ», «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ» ԵՎ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ)
   
Գ. Խաչատրյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ («Սևանա լճի բնապահպանական ծրագիր» ծրագրի մասով)
   
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ
   
Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
   
Վ. Հովհաննիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ («Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» և «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնում» ծրագրերի մասով)
   
Ա. Ղուկասյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ («Սևանա լճի բնապահպանական ծրագիր» ծրագրի մասով)
   
Ա. Ղազարյան - «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն («Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգի զարգացում», «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնում» և «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի մասով)
   
Պ. Լորեն - «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն («Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» և «Սևանա լճի բնապահպանական ծրագիր» ծրագրերի մասով)»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան