Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (01.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Принят
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Дата принятия
01.10.2019
Подписан
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Дата подписания
01.10.2019
Дата вступления в силу
01.08.2021

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ),

ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների գումարները) հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ Արձանագրության մեջ (նշված Պայմանագրի 5-րդ հավելված)՝

 տեքստում հանել «վճարող» բառը համապատասխան հոլովով և թվով.

 3-րդ կետի երրորդից վեցերորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությունն ունեցող պարբերություններով.

 «Ներմուծման մաքսատուրքերի վճարման հաշվին կարող են հաշվանցվել անդամ պետության օրենսդրության համապատասխան վճարված և լիազոր մարմնի միասնական հաշվին ստացված կանխավճարներ, արտահանման մաքսատուրքեր, հարկեր և հավաքագրումներ, ինչպես նաև այլ վճարումներ (բացառությամբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի):

 Լիազոր մարմնի միասնական հաշվին որպես ներմուծման մաքսատուրք ստացված, սակայն որոշակի ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի գումարների կտրվածքում չնույնականացված դրամական միջոցների (փողերի) գումարները սույն Արձանագրության շրջանակում դիտարկվում են որպես ներմուծման մաքսատուրքեր:

 Եթե կանխավճարների հաշվանցումը ներմուծման մաքսատուրքերի վճարման հաշվին կատարվում է մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ կանխավճարներ կատարած անձի կարգադրության հիման վրա, ապա այդպիսի վճարումների հաշվանցումը լիազոր մարմնի միասնական հաշվին կատարվում է համաձայն այն անդամ պետության օրենսդրության, որտեղ ներմուծման մաքսատուրքերը ենթակա են վճարման ոչ ուշ, քան անդամ պետության մաքսային մարմնի կողմից ապրանքը բաց թողնելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ այն դեպքում, երբ ապրանքների բացթողումը կատարվել է մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումը՝ ոչ ուշ, քան անդամ պետության մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթղթի հայտարարատուին ուղարկման կամ թղթային կրիչով ներկայացված ապրանքների հայտարարագրի վրա և (կամ) մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումը ապրանքների բացթողման մասին տեղեկություններ պարունակող՝ առևտրային, տրանսպորտային (տեղափոխման) փաստաթղթերի վրա համապատասխան նշումների կատարման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման կանոնակարգի համաձայն (Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 8-րդ հավելվածի հավելված)՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման պարտավորության մարման հաշվին կարող են հաշվանցվել հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները, որոնք ենթակա են վերադարձման Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքին համապատասխան:

 Ներմուծման մաքսատուրքերի վերադարձը (հաշվանցումը) կատարվում է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Արձանագրության դրույթները:

 Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքին համապատասխան վերադարձման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարները չեն կարող հաշվանցվել այլ վճարումների վճարային հաշվին՝ բացի ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի (տոկոսների) վճարման պարտավորության մարման հաշվին հաշվանցումից (այսուհետ՝ պարտավորության մարման հաշվին հաշվանցում)»։

40-րդ կետում՝

 2-րդ ենթակետում «հաշվանցումների» բառից հետո ավելացնել «կանխավճարների» բառը։

Լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 ենթակետով.

 «21) ներմուծման մաքսատուրքերի վճարման հաշվին լիազոր մարմնի կողմից հաշվետու օրում կատարված արտահանման մաքսատուրքերի, հարկերի և հավաքագրումների, ինչպես նաև այլ վճարների հաշվանցումների գումարներ.»,

46-րդ և 47-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «46. Ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկատվությունը ձևավորվում է հետևյալ աղբյուրներից.

 1) անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներում առկա՝ ապրանքների հայտարարագրերից (այդ թվում՝ տրանսպորտային (փոխադրող), առևտրային և/կամ այլ փաստաթղթերի՝ որպես ապրանքների հայտարարագրեր օգտագործման դեպքում), մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկներից տվյալներ, տվյալներ գործարքների իրականացման մասին դիմումից, որոնք, Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքին համաձայն, չի թույլատրվում իրականացնել Միության մաքսային տարածքից դուրս ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ, ինչպես նաև այդպիսի մաքսային փաստաթղթերի տեղեկությունները փոփոխող (լրացնող) տեղեկություններ.

 2) անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներում առկա անձնական հաշիվներից, ռեեստրներից և այլ փաստաթղթերից տվյալներ, որոնք պարունակում են փաստացի վճարված և անդամ պետությունների բյուջեներ որպես եկամուտ փոխանցված ներմուծման մաքսատուրքերի գումարների մասին տվյալներ, և որոնք կազմվել են անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ներմուծման մաքսատուրքերի հաշվառման կատարման միասնական սկզբունքներին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից հաստատված կանոնների վրա հիմնված հաշվեգրման մեթոդով:

 47. Ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկատվությունը չի ներառում անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ ֆիզիկական անձանց կողմից մաքսատուրքերի, հարկերի վճարման մասին տեղեկություններ:»։

 48-րդ կետում՝

 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «4) ներմուծման մաքսատուրքերի վերադարձված գումարներ,»,

 լրացնել 51–ին և 52–րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

 «51) ներմուծման մաքսատուրքերի վճարման հաշվին հաշվանցված կանխավճարային գումարներ,

 52) ներմուծման մաքսատուրքերի վճարման հաշվին հաշվանցված արտահանման մաքսատուրքերի, հարկերի և տուրքերի, ինչպես նաև այլ վճարների գումարներ;»։

 49-րդ կետում՝

 առաջին պարբերությունում «մաքսատուրքերի» բառը փոխարինել «մաքսատուրքերի,» բառով,

 երկրորդ պարբերությունում «որոշվում են» բառից հետո լրացնել «կազմ,» բառով,

 51-րդ կետում «հաստատումից» բառը փոխարինել «կիրառման օրվանից,» բառերով։

 2) Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին արձանագրությունում (նշված Պայմանագրի 8-րդ հավելված)՝

 տեքստից հանել «վճարողին» բառը.

 2-րդ կետի տասներկուերորդ պարբերությունը հանել։

 Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին Հիմնադրույթում (նշված Արձանագրության հավելված)՝

 տեքստից հանել «վճարող» բառը համապատասխան հոլովով և թվով.

 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «7. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին կարող են հաշվանցվել անդամ պետության օրենսդրության համաձայն և լիազոր մարմնի միասնական հաշվին մուտքագրված կանխավճարներ, արտահանման մաքսատուրքեր, հարկեր և տուրքեր, ինչպես նաև այլ վճարներ (բացառությամբ ներմուծման մաքսատուրքերի):

 Լիազոր մարմնի միասնական հաշվին հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի ձևով մուտքագրված, սակայն որոշակի ապրանքների նկատմամբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների կտրվածքում չնույնականացված դրամական միջոցների (փողերի) գումարները սույն Հիմնադրույթի նպատակների շրջանակում դիտարկվում են որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր:

 Եթե կանխավճարների հաշվանցումը հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին կատարվում է մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ կանխավճարներ կատարած անձի կարգադրության հիման վրա, ապա այդպիսի վճարումների հաշվանցումը լիազոր մարմնի միասնական հաշվին կատարվում է համաձայն այն անդամ պետության օրենսդրության, որտեղ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման ոչ ուշ, քան անդամ պետության մաքսային մարմնի կողմից ապրանքի բացթողման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ այն դեպքում, երբ ապրանքների բացթողումը կատարվել է մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումը՝ ոչ ուշ, քան անդամ պետության մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթղթի հայտարարատուին ուղարկման կամ թղթային կրիչով ներկայացված ապրանքների հայտարարագրի վրա և (կամ) մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումը ապրանքների բացթողման մասին տեղեկություններ պարունակող՝ առևտրային, տրանսպորտային (տեղափոխման) փաստաթղթերի վրա համապատասխան նշումների կատարման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ Արձանագրության (Պայմանագրի 5-րդ հավելված) համապատասխան՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության մարման հաշվին կարող են հաշվանցվել ներմուծման մաքսատուրքերի գումարներ, որոնք ենթակա են վերադարձման Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքին համապատասխան.»։

8-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

9-րդ կետի 1-ին ենթակետում «պարտավորություններ» բառը լրացնել «մաքսավճարների վճարումներով, ինչպես նաև տույժերով (տոկոսներով), (այսուհետ՝ հաշվանցում պարտավորության մարման հաշվին)» (բառերով).

17-րդ և 18-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով գանձվող՝ հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքին համապատասխան՝ «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրությամբ (Պայմանագրի 8-րդ հավելված) սահմանված դեպքերում:

18. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Հիմնադրույթը։

Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքին համապատասխան վերադարձման ենթակա՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները չեն կարող հաշվանցվել այլ վճարումների հաշվին՝ բացի պարտավորության մարման հաշվին հաշվանցումից.»:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

 Կատարված է Երևան քաղաքում 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։

 Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից`

Բելառուսի Հանրապետության կողմից`

Ղազախստանի Հանրապետության կողմից`

Ղրղզստանի Հանրապետության կողմից`

Ռուսաստանի Դաշնության կողմից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան