ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2010 թվականի N 373-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 1039-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը հաստատելու մասին» N 1039-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 11-րդ տողի «Ժամկետները» սյունակում «2009 թ.» բառերը փոխարինել «2010 թ.» բառերով.
2) 9-րդ, 58-րդ և 59-րդ տողերի «Ժամկետները» սյունակում «2009 թ.» բառերը փոխարինել «2010-2012 թթ.» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել 14-րդ տողը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 14
Երևան