Գլխավոր տեղեկություն
Номер
N 618-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.01.2009-20.02.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.08.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.08.2008
Дата вступления в силу
16.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2008 թվականի N 618-Ա

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին`

1) 10-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը.

2) լրամշակել և մինչև 2008 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) միջոցներ ձեռնարկել խմբի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ.

2) 2008 թվականի սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել կենսաթոշակային բարեփոխումների լրամշակված ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը.

3) եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի և արդյունքների մասին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի օգոստոսի 4-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 599-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. օգոստոսի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2008 թվականի
օգոստոսի 15-ի
N 618-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 Ա. Ասատրյան -  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խմբի ղեկավար)
 Վ. Արամյան -  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
 Մ. Թումասյան -  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 Ա. Չիլինգարյան -  ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ
 U. Ղոնաղչյան -  ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
 Ա. Վարդիկյան -  ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության վերլուծությունների վարչության ֆինանսական համակարգի զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ)
 Ա. Միրզախանյան -  ՀՀ կենտրոնական բանկի կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստման խմբի ղեկավար (համաձայնությամբ)
 U. Սաիյան -  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ (խմբի քարտուղար)

(Հավելվածը փոփ. 29.01.09 N 55-Ա)