Գլխավոր տեղեկություն
Номер
N 201-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2010
Дата вступления в силу
25.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

24 մարտի 2010 թվականի N 201-Ա
 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծել պետական հանձնաժողով և հաստատել կազմը` համաձայն հավելվածի:

 2. Պետական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում ամփոփել և հաստատել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ցանկը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 24

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.

մարտի 24-ի N 201-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
   
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
   
Ս. Նիկոյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
   
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
   
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
   
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
   
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար
   
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
   
Վ. Մանուկյան - ՀՀ հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
   
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
   
Գ. Բեգլարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
   
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
   
Լ. Մարտիրոսյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)
   
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ
   
Ա. Սիմոնյան - ԵՊՀ-ի ռեկտոր
   
Ռ. Սաֆրաստյան - ՀՀ ԳԱԱ-ի արևելագիտության ինստիտուտի տնօրեն
   
Ա. Մելքոնյան - ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրեն
   
Հ. Դեմոյան - ՀՀ ԳԱԱ-ի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն
   
Ա. Վիրաբյան - Հայաստանի ազգային արխիվի տնօրեն
   
Արշակ եպիսկոպոս Խաչատրյան - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ (համաձայնությամբ)
 
- ավանդական կուսակցությունների ներկայացուցիչներ
   
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(Հավելվածը լրաց. 07.04.10 N 227-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան