ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2010 թվականի N 50-Ա
Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԵՎ Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԵՐԲԻԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ն. Սարգսյանին 2010 թվականի փետրվարի 8-11-ը գործուղել Վերբիեր (Շվեյցարիայի Համադաշնություն)` Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման, ինժեներական ու ճարտարապետական լուծումների մշակման և քաղաքի մանրակերտի պատրաստման աշխատանքների կատարման նախնական փուլում տեղի օրինակի հիման վրա քննարկելու Ջերմուկ քաղաքի զարգացման ուղղությունները և ինժեներաճարտարապետական լուծումները:
2. Ն. Երիցյանի և Ն. Սարգսյանի՝ Վերբիեր գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործողումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Երիցյանի և Ն. Սարգսյանի՝ Վերբիեր մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վերբիեր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|