Գլխավոր տեղեկություն
Номер
N 304-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.04.07/14(748) Հոդ.376
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.03.2010
Дата вступления в силу
08.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2010 թվականի N 304-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 981-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, 0.52 հեկտար հողերը, այդ թվում` 0.4 հեկտար քաղաքացու սեփականությունը հանդիսացող վարելահող, 0.12 հեկտար համայնքային սեփականություն հանդիսացող այլ հողատեսք փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման` գազալցակայանի կառուցման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի գյուղական համայնքի ղեկավարին`

1) ապահովել քաղաքացու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.

2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`

1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 30

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 25-ի N 304-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԱՐԳԱՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան