Գլխավոր տեղեկություն
Номер
N 47-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.02.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
02.02.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.02.2010
Дата вступления в силу
03.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

2 փետրվարի 2010 թվականի N 47-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված լիցենզիաների, տրամադրման գործող մեխանիզմների արդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների և գործադիր իշխանության հանրապետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու նպատակահարմարությունը որոշելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2010 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տրամադրված լիցենզիաների, տրամադրման գործող մեխանիզմների արդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 2

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.

փետրվարի 2-ի N 47-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Բախշյան  - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Վարդանյան  - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ
Վ. Ավետիսյան  - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի, հողերի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչության պետ
Հ. Ամիրաղյան  - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիզենզավորման վարչության պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան