ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2010 թվականի N 47-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված լիցենզիաների, տրամադրման գործող մեխանիզմների արդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների և գործադիր իշխանության հանրապետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու նպատակահարմարությունը որոշելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2010 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տրամադրված լիցենզիաների, տրամադրման գործող մեխանիզմների արդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված փետրվարի 2-ի N 47-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Բախշյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Վ. Վարդանյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ |
Վ. Ավետիսյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի, հողերի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչության պետ |
Հ. Ամիրաղյան | - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիզենզավորման վարչության պետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |