Գլխավոր տեղեկություն
Номер
N 54-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2010-07.07.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2010.03.29/4(8) Հոդ.68
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
26.02.2010
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
26.02.2010
Дата вступления в силу
01.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.07.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 մարտի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60010125

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

26 փետրվարի 2010 թ.

ք. Երևան

 N 54-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 272-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝

1) ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 132000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2) ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը`

 

P = 243.13 * E,

 

որտեղ` P - ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող, 7900 կկալ/խորանարդ մետր ջերմարարություն ունեցող, բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

E - ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 27-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» N 65-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի ապրիլի 1-ից։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.06.2013, N 190-Ն 07.07.2013, N 54-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան