ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2010 թվականի N 26-Ա
ՀԱՅԻԹԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և 2010 թվականի հունվարի 12-ին Հայիթիի Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման համար oգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայիթիի Հանրապետության կառավարությանը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2010 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ oտարերկրյա կառավարություններին» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|