Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (08.02.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2011.12.26/13(21) Հոդ.5
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
24.11.2009
Дата подписания
24.11.2009
Дата вступления в силу
08.02.2011

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ԵՎ Թուրքմենստանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջԵՎ մշակույթի բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Թուրքմենստանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

 

ձգտելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը,

 

ցանկանալով զարգացնել համագործակցությունը մշակույթի բնագավառում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը զարգացնում են համագործակցությունը մշակույթի` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում` մասնավորապես խրախուսելով.

թատերական, երաժշտական կոլեկտիվների, առանձին մենակատարների և կատարողների փոխանակումը,

կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցությունը` կինոցուցադրող կազմակերպությունների և ձեռնարկությունների մասին տեղեկատվության փոխանակումը, կինոֆիլմերի փոխանակումը, կինոփառատոներին և կինոֆորումներին մասնակցությունը, կինեմատոգրաֆիական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների և կինոարվեստի գործիչների միջև ուղիղ կապերին աջակցելը,

Կողմերից մեկի կազմակերպած միջազգային փառատոներին մասնակցությունը, գեղարվեստական ցուցահանդեսների և ժողովրդական արվեստի ցուցահանդեսների փոխանակումները:

 

Հոդված 2

 

Կողմերը խրախուսում են իրենց պետությունների թանգարանների և գրադարանների միջև համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը` ազգային օրենսդրություններին համապատասխան:

 

 Հոդված 3

 

Կողմերը կազմակերպում են մշակութային ժառանգության պահպանման հարցերի վերաբերյալ երկկողմ սեմինարներ և գիտաժողովներ համապատասխան պետական և հասարակական կազմակերպությունների առանձին մասնագետների մասնակցությամբ:

 

Հոդված 4

 

Կողմերն աջակցում են իրենց ներկայացուցիչների մասնակցությանը մշակույթի խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսներին, հանդիպումներին և մրցույթներին, որոնք կազմակերպվում են Կողմերի պետություններում:

 

Հոդված 5

 

Կողմերը խրախուսում են մշակույթի գործիչների հանդիպումների անցկացումը, գեղարվեստական կրթության բնագավառում մասնագետների և փորձի փոխանակումը, ինչպես նաև համատեղ մշակութային ծրագրերը:

 

Հոդված 6

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով: Նշված արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված կարգով և դրա անբաժանելի մասն են:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և դրա գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամանակաշրջանի ավարտից վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցում մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Աշխաբադ քաղաքում 2010թ. նոյեմբերի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. փետրվարի 8-ին