Գլխավոր տեղեկություն
Номер
N 274-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (24.04.2010-07.05.2010)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.04.2010
Дата вступления в силу
24.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

23 ապրիլի 2010 թվականի N 274-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպական ժողովրդական կուսակցության հանդիպմանը մասնակցելու նպատակով 2010 թվականի մայիսի 6-7-ը Կարլովի Վարի (Չեխիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Հովակիմյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Կարլովի Վարի գործուղման, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման և Չեխիայի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Զատիկյանինը, Վ. Գրիգորյանինը և Խ. Ադումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերերի ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Լ. Մինասյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) միայն գիշերավարձը և Չեխիայի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը՝ Ա. Հերիքյանինը, Ռ. Խաչատրյանինը, Մ. Սարգսյանինը, Հ. Տոլանյանինը, Ա. Սուքիասյանինը, Ժ. Հաբեթյանինը, Ա. Գրիգորյանինը, Հ. Չափարյանինը, Հ. Զորյանինը և Ռ. Տեր-Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) ընդունել ի գիտություն, որ Ա. Հերիքյանի, Ռ. Խաչատրյանի, Մ. Սարգսյանի, Հ. Տոլանյանի, Ա. Սուքիասյանի, Ժ. Հաբեթյանի, Ա. Գրիգորյանի, Հ. Չափարյանի, Հ. Զորյանի և Ռ. Տեր-Սարգսյանի` Կարլովի Վարի գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2010 թվականի մայիսի 6-ին` Երևան-Կարլովի Վարի, իսկ մայիսի 7-ին` Կարլովի Վարի-Երևան երթուղիներով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Կարլովի Վարի մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 23

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
ապրիլի 23-ի N 274-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-7-Ը ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻ (ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ

   

Դ. Սարգսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

   

Ա. Հովակիմյան

- Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

   

Հ. Թաշչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

   

Ա. Անանյան

- ՀՀ վարչապետի օգնական

   

Ե. Ազարյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

   

Լ. Մինասյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի առաջին քարտուղար (մեկնում է նախօրոք)

   

Ա. Զատիկյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության  աշխատող

   

Վ. Գրիգորյան

 - ՀՀ պետական պահպանության ծառայության  աշխատող

   

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի օպերատոր

   

Հ. Բաբայան

- ՀՀ վարչապետի լուսանկարիչ

   

Խ. Ադումյան

- ՀՀ վարչապետի թարգմանիչ

   

Ա. Հերիքյան

- Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող

   

Ռ. Խաչատրյան

- Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր

   

Մ. Սարգսյան

- «Հ2» հեռուստաընկերության լրագրող

   

Հ. Տոլանյան

- «Հ2» հեռուստաընկերության օպերատոր

   

Ա. Սուքիասյան

- «Շանթ» հեռուստաընկերության լրագրող

   

Ժ. Հաբեթյան

- «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր

   

Ա. Գրիգորյան

- «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

   

Հ. Չափարյան

- «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

   

Հ. Զորյան

- «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական 
ընկերության գործադիր տնօրեն

   

Ռ. Տեր-Սարգսյան

- «ԱՐԿԱ» տեղեկատվական գործակալության
թղթակից

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան