«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մարտի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60010129
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 փետրվարի 2010 թ. ք. Երևան |
N 58-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրային համակարգում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
1) սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ 153.35 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 184.02 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 15.51 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 18.61 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հուլիսի 27-ի «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայության մատուցման սակագների սահմանման մասին» N 89-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի ապրիլի 1-ից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |