Գլխավոր տեղեկություն
Номер
N 1513-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.01.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.28/67(733) Հոդ.1555
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.12.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2009
Дата вступления в силу
09.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1513-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1127-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1127-Ն որոշման 3-րդ կետի պահանջներն ու Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 2009 թվականի փետրվարի 16-ին և 17-ին կայացված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողների մրցույթի արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտային հարակից տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1127-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերող է հանդիսանում «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը.».

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) նախատեսված օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող մարմինը Երևանի քաղաքապետն է».

3) 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետը 2010 թվականի ապրիլի 1-ն է»:

2. Լիազորել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1127-Ն որոշման հավելվածում նշված տարածքում uեփականության և պետական գրանցում ստացած` գույքային իրավունքներ ունեցող անձանց:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 29
Երևան