Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (23.07.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.11.26/6(14)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
17.11.2003
Дата подписания
17.11.2003
Дата вступления в силу
23.07.2004

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Ռումինիայի Կառավարության միջԵՎ դիվանագիտական ԵՎ ծառայողական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռումինիայի Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ղեկավարվելով ընդհանուր ցանկությամբ` դյուրացնել իրենց այն քաղաքացիների փոխադարձ այցելությունները, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր,

նպատակ ունենալով ամրապնդել իրենց փոխհամագործակցությունը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Հայկական Պայմանավորվող կողմը Ռումինիայի այն քաղաքացիներին, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր, Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու/այնտեղ գտնվելու նպատակով 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով (առաջին անգամ մուտք գործելու օրվանից ցանկացած վեց ամսվա ընթացքում) կազատի մուտքի արտոնագիր ստանալու պարտավորությունից:

2. Ռումինական Պայմանավորվող կողմը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր, Ռումինիա մուտք գործելու/այնտեղ գտնվելու նպատակով 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով (առաջին անգամ մուտք գործելու օրվանից ցանկացած վեց ամսվա ընթացքում) կազատի մուտքի արտոնագիր ստանալու պարտավորությունից:

3. Պայմանավորվող կողմերի յուրաքանչյուր պետության այն քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր, և որոնք մտադիր են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվել 90 (իննսուն) օրվանից ավելի ժամկետով, պետք է նախապես ստանան մուտքի արտոնագրեր: Մուտքի արտոնագիրը անվճար կտրամադրվի համապատասխան պետության դիվանագիտական առաքելության կողմից: 

 

Հոդված 2

 

1. Մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում հավատարմագրված Պայմանավորվող կողմերի դիվանագիտական առաքելությունների կամ հյուպատոսական հիմնարկների այն անդամները, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր, և նրանց ընտանիքների անդամները ազատվում են մուտքի արտոնագիր ստանալու պարտավորությունից դիվանագիտական առաքելությունների կամ հյուպատոսական հիմնարկների անդամների ծառայության ժամանակահատվածի ընթացքում` նախնական ծանուցմամբ:

2. 1-ին կետի դրույթները համապատասխան հաստատության նախնական ծանուցմամբ կիրառվում են նաև մյուս ծառայողների` Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներում գտնվող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում հավատարմագրվածների նկատմամբ, որոնք Պայմանավորվող կողմերի պետությունների քաղաքացիներ են, ունեն դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր:

 

Հոդված 3

 

Պայմանավորվող կողմերի պետությունների քաղաքացիները կհետևեն այն Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը, որտեղ նրանք գտնվում են:

 

Հոդված 4

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում ժամանակավորապես կասեցնելու սույն  Համաձայնագրի դրույթները ամբողջությամբ կամ մասամբ՝ ելնելով պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության պահպանման կամ այլ լուրջ պատճառներից: Այն Պայմանավորվող կողմը, որը նախաձեռնել է նշված կասեցումը կամ դրա դադարեցումը, համապատասխանաբար, գրավոր դիվանագիտական ուղիներով դրանց մասին անհապաղ կծանուցի մյուս Պայմանավորվող կողմին:

2. Նման կասեցումը և դրա դադարեցումը, համապատասխանաբար, ուժի մեջ կմտնեն հայտագիրը համապատասխան Պայմանավորվող կողմի ստանալու օրվանից:

 

Հոդված 5

 

1. Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ դիվանագիտական ուղիներով կփոխանակեն իրենց դիվանագիտական և ծառայողական անձնագրերի նմուշները:

2. Դիվանագիտական և ծառայողական անձնագրերում փոփոխությունների դեպքում համապատասխան Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմին կուղարկի նոր նմուշները, դրանց կիրառելիության վերաբերյալ տեղեկության հետ միասին, գործածության մեջ դրվելուց առնվազն երեսուն (30) օր առաջ:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագիրը կդադարեցվի Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ կարող է չեղյալ հայտարարվել յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից մյուս Պայմանավորվող կողմին ուղղված գրավոր ծանուցմամբ: Սույն Համաձայնագիրը կհամարվի չեղյալ հայտարարված ծանուցումը ստանալուց հետո երեսուներորդ (30) օրը:

 

Հոդված 7

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին գրավոր ծանուցումը ստանալուց հետո երեսուներորդ (30) օրը, որով Պայմանավորվող կողմերը միմյանց կծանուցեն իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսված` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրավական ընթացակարգերի կատարման մասին:

2. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուն պես դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող` Հայաստանի և Ռումինիայի քաղաքացիների նկատմամբ կիրառվող մուտքի արտոնագրի ռեժիմի վերաբերյալ երկու Պայմանավորվող կողմերի միջև որևէ այլ` նախկինում ձեռք բերված պայմանավորվածություն կդադարի գործել:

 

Կատարված է Բուխարեստ քաղաքում 2003 թվականի նոյեմբերի 17-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի հուլիսի 23-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան