Գլխավոր տեղեկություն
Номер
N 349-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.04.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.04.14/15(749) Հոդ.408
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.04.2010
Дата вступления в силу
15.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2010 թվականի N 349-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վանաձոր քաղաքի «Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի N 35 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից և կցակառույցից 21.2 մլն դրամ հաշվեկշռային արժեքով և 411 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Վանաձորում հարկ վճարողների սպասարկման տարածքային կենտրոն ստեղծելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. ապրիլի 9
Երևան