Գլխավոր տեղեկություն
Номер
N 1520-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.01.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.01.27/2(354).1 Հոդ.11
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.11.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.01.2010
Дата вступления в силу
21.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2009 թվականի N 1520-Ն

 

2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի ՆԿ-161-Ն կարգադրության 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1253-Ն որոշման կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2010-2011 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքում հակակարկտային համակարգի զարգացման միջոցառումները` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջև 2008 թվականի փետրվարի 1-ին կնքված N 1 պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցներով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքներում 2009 թվականին տեղակայված 118,968,000.0 դրամ ընդհանուր արժեքով հակակարկտային 12 կայանքներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հակակարկտային կայանքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումների իրականացման արդյունքում և «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 02 խմբի 01 դասի «37. Հակակարկտային կայանների տեղակայում (Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում)» ծրագրի գծով նախատեսված` 250,000.0 հազ. դրամի շրջանակներում տեղադրվող ու «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնման ենթակա, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետում նշված հակակարկտային կայանքների պահպանման և շահագործման 2010-2011 թվականների ծախսերը կատարել` համաձայն N 3 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համատեղ մշակել Հայաստանի Հանրապետության և համապատասխան համայնքների միջև կնքվելիք համագործակցության մասին տիպային պայմանագրի ձև:

6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում հակակարկտային համակարգի ստեղծման ծրագիր:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունվարի 14
Երևան

 
 
 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 12-ի N 1520-Ն որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ Ն Ե Ր

 

2010-2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 աղյուսակ N 1

 

Հայաստանի Հանրապետության մարզերում ռադիոմոդեմային գազագեներատորային կայանքների տեղադրման

 

NN
ը/կ

Տարեթիվը

Թիվն ըստ մարզերի

Ընդհանուր թիվը

Արագածոտն

Արարատ

Արմավիր

Կոտայք

Լոռի

1.

2010 թ.

 

8

40

   

48

2.

2011 թ.

25

 

4

3

3

35

 

Ընդամենը

25

8

44

3

3

83

 

 աղյուսակ N 2

 

Հայաստանի Հանրապետության մարզերում ռեագենտային կայանքների տեղադրում

 

NN
ը/կ

Տարեթիվը

Թիվն ըստ մարզերի

Ընդհանուր թիվը

   

Արագածոտն

Արարատ

Արմավիր

Կոտայք

Լոռի

 

1.

2010 թ.

1

1

1

 

5

8

2.

2011 թ.

7

5

7

3

10

32

 

Ընդամենը

8

6

8

3

15

40

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 12-ի N 1520-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Քանակը
(հատ)

Մեկ կայանքի արժեքը
(ՀՀ դրամ)

Կայանքների ընդհանուր արժեքը
(ՀՀ դրամ)

1.

գ. Արարատ

2

9,914,000.0

19,828,000.0

2.

գ. Նոյակերտ

3

9,914,000.0

29,742,000.0

3.

գ. Ավշար

1

9,914,000.0

9,914,000.0

4.

գ. Եղեգնավան

2

9,914,000.0

19,828,000.0

5.

գ. Լուսառատ

4

9,914,000.0

39,656,000.0

 

Ընդամենը

12

 

118,968,000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 12-ի N 1520-Ն որոշման

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Ծախսերի ուղղություն-ները

Ընդամենը`
2010 թ.

այդ թվում`

Ընդամենը`
2011 թ.

այդ թվում`

2010-2011 թթ.`
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում հակակարկտային համակարգի զարգացման միջոցառումների գծով*

ՀՀ գյուղի և գյուղատնտե-սության աջակցության հիմնադրամի միջոցների հաշվին ՀՀ Արարատի մարզի համայնքներում 2009 թվականին տեղակայված 12 հակակարկտային կայանքների գծով**

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում 2009 թվականին ՀՀ Արարատի
մարզում տեղադրվող հակակարկտային կայանքների գծով***

2010-2011 թթ.`
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում հակակարկտային համակարգի զարգացման միջոցառումների գծով****

ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցների հաշվին
ՀՀ Արարատի մարզի համայնքներում
2009
թվականին
տեղակայված
12 հակակարկտային կայանքների գծով**

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում 2009 թվականին ՀՀ Արարատի մարզում տեղադրվող հակակարկտա-յին կայանքների գծով**

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

 

Ընդամենը

101,765.0

51,845.0

26,750.0

23,170.0

154,197.5

109,027.5

19,970.0

25,200.0

 

այդ թվում`

               

1.

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

24,310.0

8,840.0

8,840.0

6,630.0

39,780.0

22,100.0

8,840.0

8,840.0

2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

4,730.0

1,720.0

1,720.0

1,290.0

7,740.0

4,300.0

1,720.0

1,720.0

3.

Գրասենյակային ապրանքներ և նյութեր

1,100.0

400.0

400.0

300.0

1,800.0

1,000.0

400.0

400.0

4.

Սարքերի ու սարքավորումների ձեռք­բերում և ընթացիկ նորոգում

31,870.0

16,585.0

7,200.0

8,085.0

53,082.5

37,682.5

4,620.0

10,780.0

 

 որից`

               
 

սարքավորումների ձեռքբերում և ընթացիկ նորոգում

24,130.0

11,425.0

4,620.0

8,085.0

50,502.5

35,102.5

4,620.0

10,780.0

 

ռադիոկայմի ձեռքբերում

7,740.0

5,160.0

2,580.0

0.0

2,580.0

2,580.0

0.0

0.0

5.

Փափուկ գույք և հանդերձանք

800.0

400.0

200.0

200.0

1,000.0

600.0

200.0

200.0

6.

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ

500.0

500.0

0.0

0.0

875.0

875.0

0.0

0.0

7.

Տրանսպորտային միջոցների պահպանման ծախսեր

4,875.0

2,250.0

1,500.0

1,125.0

7,500.0

4,500.0

1,500.0

1,500.0

8.

Կապի ծառայություններ

3,550.0

1,770.0

520.0

1,260.0

7,810.0

5,610.0

520.0

1,680.0

9.

Էլեկտրաէներգիա և ջեռուցում

875.0

525.0

350.0

0.0

1,750.0

1,400.0

350.0

0.0

10.

Կոմունալ ծառայություններ

150.0

90.0

0.0

60.0

300.0

240.0

0.0

60.0

11.

Շենքեր-շինությունների
վարձա­կալու­թյան ծախսեր

4,500.0

2,700.0

1,800.0

0.0

9,000.0

7,200.0

1,800.0

0.0

12.

Գույքահարկ

100.0

60.0

20.0

20.0

100.0

60.0

20.0

20.0

13.

Այլ ծախսեր` (ռեագենտ, քիմիական և այլ նյութեր)

4,605.0

4,605.0

0.0

0.0

23,460.0

23,460.0

0.0

0.0

14.

Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր

19,800.0

11,400.0

4,200.0

4,200.0

0.0

0.0

0.0

0.0

 

* 2010 թվականին ներդրվող հակակարկտային կայանքների համար պահպանման և շահագործման ծախսերը հաշվարկվել են վեց ամսվա կտրվածքով:

** Հաշվարկները կատարվել են տարեկան կտրվածքով:

*** Հաշվարկները կատարվել են ինն ամսվա կտրվածքով:

**** 2010 թվականին ներդրվող հակակարկտային կայանքների համար պահպանման և շահագործման ծախսերը 2011 թվականի համար հաշվարկվել են տարեկան կտրվածքով, իսկ 2011 թվականի ներդրվող հակակարկտային կայանքների համար` վեց ամսվա կտրվածքով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան