ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2009 թվականի N 1459-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումներով Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի չորս ընտրված անդամների վարձատրության ծախսերն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 759.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով՝ 670.0 հազ. դրամ, և «Փաստացի սոցիալական ապահովության վճարներ» հոդվածով՝ 89.0 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|