Գլխավոր տեղեկություն
Номер
N 1073-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.12.2009-15.10.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.09.30/48(714) Հոդ.1099
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.09.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.09.2009
Дата вступления в силу
10.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2009 թվականի N 1073-Ն

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՎԵԴԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2008 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի շրջանակներում շվեդական կողմից ստացվող դիմումները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից քննարկվելու կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 23
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1073-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՎԵԴԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ

 

1. Շվեդիայի Թագավորության տարածքում առանց թույլտվության բնակվող Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա քաղաքացիների հետընդունման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ պետությունների քաղաքացիների տարանցման մասին դիմումները (այսուհետ` դիմումներ) ստացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում (այսուհետ` միգրացիոն պետական ծառայություն):

(1-ին կետը փոփ. 17.12.09 N 1472-Ն)

2. Միգրացիոն պետական ծառայությունն ստացված դիմումները հաշվառում է հատուկ գրանցամատյանում` համաձայն ձևի։

(2-րդ կետը փոփ. 17.12.09 N 1472-Ն)

3. Միգրացիոն պետական ծառայությունը դիմումներն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում դրանք ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն (այսուհետ` ոստիկանություն):

(3-րդ կետը փոփ. 17.12.09 N 1472-Ն)

4. Ոստիկանությունը`

1) Շվեդիայի Թագավորության տարածքում առանց թույլտվության բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետընդունման մասին դիմումներին պատասխանում է 30-օրյա ժամկետում` հաստատելով կամ ժխտելով դիմումում նշված անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու փաստը.

2) Շվեդիայի Թագավորության տարածքում առանց թույլտվության բնակվող օտարերկրյա քաղաքացիների հետընդունման մասին դիմումներին պատասխանում է 30-օրյա ժամկետում` հաստատելով կամ ժխտելով դիմումում նշված անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք տվող կացության կարգավիճակ ունենալու կամ Հայաստանի Հանրապետության կողմից տրված մուտքի թույլտվության փաստը:

5. Միգրացիոն պետական ծառայությունը սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց հետընդունման մասին դիմումներն անհրաժեշտության դեպքում ուղարկում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ` ազգային անվտանգության ծառայություն) և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (այսուհետ` արտաքին գործերի նախարարություն), որոնք 30-օրյա ժամկետում պատասխանում են հարցումներին:

(5-րդ կետը փոփ. 17.12.09 N 1472-Ն)

6. Միգրացիոն պետական ծառայությունը Շվեդիայի Թագավորության տարածքում առանց թույլտվության բնակվող երրորդ պետությունների քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման մասին դիմումներն ուղարկում է ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն: Վերջիններս պատասխանն ուղարկում են 15-օրյա ժամկետում` անձի տարանցման վերաբերյալ անհամաձայնության դեպքում, այն հիմնավորելով ազգային անվտանգությանը, հասարակական կարգին, հանրային առողջությանն սպառնացող վտանգով:

(6-րդ կետը փոփ. 17.12.09 N 1472-Ն)

7. Միգրացիոն պետական ծառայությունը, հիմք ընդունելով ստացված պատասխանները, 7-օրյա ժամկետում նախապատրաստում և շվեդական կողմին է ուղարկում դիմումների պատասխանները:

(7-րդ կետը փոփ. 17.12.09 N 1472-Ն)

8. Հայաստանի Հանրապետության կողմից հետընդունման ենթակա անձանց տեղափոխման երթուղու և օրվա մասին շվեդական կողմից տեղեկություններն ստանալուն պես միգրացիոն պետական ծառայությունը դրանք տրամադրում է ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին:

(8-րդ կետը փոփ. 17.12.09 N 1472-Ն)

9. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Հայաստանի Հանրապետության կողմից հետընդունման ենթակա այն անձանց, ովքեր չունեն ճամփորդական փաստաթղթեր, շվեդական կողմի դիմումի հիման վրա, դիմումն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում տրամադրում է վերադարձի վկայական` առնվազն 60 օր վավերականության ժամկետով: Եթե այդ ընթացքում հնարավոր չի լինում անձին փոխադրել, ապա առավելագույնը 7-օրյա ժամկետում անձին տրամադրվում է նոր ճամփորդական փաստաթուղթ` նույն վավերականության ժամկետով:

10. Շվեդիայի Թագավորության տարածքում առանց թույլտվության բնակվող Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա քաղաքացիների` մինչև Հայաստանի Հանրապետության սահման փոխադրման ծախսերը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ պետությունների քաղաքացիների` մինչև նպատակակետ երկրի սահման տարանցման հետ կապված ծախսերը հոգում է շվեդական կողմը:

11. Անձի քաղաքացիությունը և ինքնությունը հաստատելու դժվարության և շվեդական կողմից խնդրանքի առկայության դեպքում միգրացիոն պետական ծառայությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և արտաքին գործերի նախարարությունը գործուղում են իրենց աշխատողներին` անձի հետ հարցազրույց անցկացնելու նպատակով:

(11-րդ կետը փոփ. 17.12.09 N 1472-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Ձև

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ, ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Դիմումում նշված անձի անունը, հայրանունը,
ազգանունը

Դիմումի ստացման օրը, ամիսը, տարեթիվը

Դիմումում նշված անձի քաղաքա-ցիությունը

Դիմումի բովանդա-կությունը

Դիմումը ՀՀ պետական մարմիններ ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը

Պատասխանն ստանալու օրը, ամիսը, տարեթիվը

Պատաս-խանի բովան-դակու-թյունը

Շվեդական կողմին պատաս-խանելու օրը, ամիսը, տարեթիվը

Ծանո-թա-գրու-թյուն-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

(հավելվածը փոփ. 17.12.09 N 1472-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.2011, N 1360-Ն 15.10.2011, N 1073-Ն
17.12.2009, N 1472-Ն 31.12.2009, N 1073-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան