Գլխավոր տեղեկություն
Номер
N 217-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (01.04.2010-15.04.2010)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2010
Дата вступления в силу
01.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

31 մարտի 2010 թվականի N 217-Ա

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 8-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` տնտեսական համագործակցության հարցերով հայբելառուսական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը 2010 թվականի ապրիլի 26-28-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել հյուրերի` Հայաստանի Հանրապետություն այցի ծրագիրը, ապահովել հանձնաժողովի համատեղ նիստի նախապատրաստումը և անցկացումը, ինչպես նաև միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` պատվիրակությանն ուղեկցելու համար հատկացնել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը` 3355500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 31

Երևան