Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (12.11.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.8
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
09.12.2008
Дата подписания
09.12.2008
Дата вступления в силу
12.11.2009

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇԱԿԻ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ`

 

մի կողմից, և

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ`

 

մյուս կողմից

 

(այսուհետ` Կողմեր),

 

ՆՇԵԼՈՎ, որ օդային հաղորդակցությունների մասին երկկողմ համաձայնագրեր են կնքվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի մի շարք անդամ պետությունների միջև, որոնք պարունակում են Համայնքի իրավունքին հակասող դրույթներ,

ՆՇԵԼՈՎ, որ Եվրոպական համայնքն ունի բացառիկ իրավասություն մի շարք ասպեկտների առնչությամբ, որոնք կարող են ներառված լինել Եվրոպական համայնքի անդամ պետությունների և երրորդ երկրների միջև օդային հաղորդակցությունների մասին երկկողմ համաձայնագրերում,

ՆՇԵԼՈՎ, որ, համաձայն Եվրոպական համայնքի իրավունքի, անդամ պետությունում հիմնադրված` Համայնքի փոխադրողներն ունեն Եվրոպական համայնքի անդամ պետությունների և երրորդ երկրների միջև օդային երթուղիներից առանց խտրականության օգտվելու իրավունք,

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Եվրոպական համայնքի և որոշակի երրորդ երկրների միջև համաձայնագրերը, որոնք հնարավորություն են տալիս այդպիսի երրորդ երկրների քաղաքացիներին ձեռք բերելու սեփականության իրավունք Եվրոպական համայնքի իրավունքի համաձայն լիցենզավորված փոխադրողների նկատմամբ,

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի անդամ պետությունների միջև օդային հաղորդակցության մասին երկկողմ համաձայնագրերի որոշակի դրույթները, որոնք հակասում են Եվրոպական համայնքի իրավունքին, պետք է համապատասխանեցվեն դրա հետ, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի միջև օդային հաղորդակցության համար կայուն իրավական հիմք ստեղծելու և նման օդային հաղորդակցությունների շարունակականությունը պահպանելու նպատակով,

ՆՇԵԼՈՎ, որ Եվրոպական համայնքի իրավունքի համաձայն ավիափոխադրողները սկզբունքորեն չեն կարող կնքել համաձայնագրեր, որոնք կարող են բացասաբար ազդել Եվրոպական համայնքի անդամ պետությունների միջև առևտրին, և որոնց նպատակը կամ արդյունքը մրցակցության կանխումը, սահմանափակումը կամ խաթարումն է,

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի անդամ պետությունների միջև կնքված օդային հաղորդակցության մասին երկկողմ համաձայնագրերի դրույթներով i) պահանջվում կամ խրախուսվում է ընկերությունների միջև համաձայնագրերի, ընկերությունների ասոցիացիաների միջև որոշումների ընդունումը կամ համաձայնեցված գործելակերպը, որոնք կանխում, խաթարում կամ սահմանափակում են համապատասխան երթուղիների վրա ավիափոխադրողների միջև մրցակցությունը, կամ ii) ամրապնդվում է նման ցանկացած համաձայնագրի, որոշման կամ համաձայնեցված գործելակերպի ազդեցությունը, կամ iii) պարտավորություն է դրվում ավիափոխադրողների կամ այլ մասնավոր տնտեսվարող սուբյեկտների վրա` ձեռնարկել ավիափոխադրողների միջև մրցակցությունը կանխող, խաթարող կամ սահմանափակող միջոցներ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ընկերությունների նկատմամբ կիրառվող մրցակցային կանոնների վրա,

ՆՇԵԼՈՎ, որ սույն Համաձայնագրի նպատակը չէ ավելացնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի միջև օդային երթևեկության ընդհանուր ծավալն ու խախտել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի ավիափոխադրողների միջև հավասարակշռությունը կամ փոփոխություններ կատարել օդային հաղորդակցության մասին գոյություն ունեցող երկկողմ համաձայնագրերի դրույթներում, որոնք վերաբերում են երթևեկության իրավունքներին,

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՇՈՒՐՋ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներով «անդամ պետություն» նշանակում է` Եվրոպական համայնքի անդամ պետություններ:

2. I հավելվածում թվարկված յուրաքանչյուր համաձայնագրում այն անդամ պետության քաղաքացիներին հղումները, որն այդ համաձայնագրի կողմ է, հասկացվում են որպես հղումներ Եվրոպական համայնքի անդամ պետությունների քաղաքացիներին:

3. I հավելվածում թվարկված յուրաքանչյուր համաձայնագրում այն անդամ պետության ավիափոխադրողներին կամ ավիաընկերություններին հղումները, որն այդ համաձայնագրի կողմ է, հասկացվում են որպես հղումներ այդ անդամ պետության կողմից նշանակված ավիափոխադրողներին կամ ավիաընկերություններին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Անդամ պետության կողմից նշանակումը

 

1. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները գերակայում են II հավելվածի` համապատասխանաբար «ա» և «բ» կետերում թվարկված հոդվածների համապատասխան դրույթների նկատմամբ` կապված համապատասխան անդամ պետության կողմից ավիափոխադրողի նշանակման, Հայաստանի Հանրապետության կողմից նրան լիազորություններ և թույլտվություններ տալու և ավիափոխադրողի լիազորությունները կամ թույլտվությունները` համապատասխանաբար մերժելու, չեղյալ ճանաչելու, կասեցնելու կամ սահմանափակելու հետ:

2. Անդամ պետության կողմից նշանակումն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետությունը համապատասխան լիազորություններ և թույլտվություններ է տրամադրում ընթացակարգային նվազագույն հետաձգումներով` պայմանով, որ.

i) ավիափոխադրողը, համաձայն «Եվրոպական համայնքի հիմնադրման մասին» համաձայնագրի, հիմնադրված է նշանակող անդամ պետության տարածքում և, Եվրոպական համայնքի իրավունքի համաձայն, ունի օդանավի շահագործման վավեր լիցենզիա.

ii) ավիափոխադրողի փաստացի կարգավորիչ վերահսկողությունն իրականացվում և պահպանվում է օդանավ շահագործողի սերտիֆիկատ տալու համար պատասխանատու անդամ պետության կողմից, և համապատասխան ավիացիոն իշխանությունը հստակ նշված է նշանակման մեջ, և

iii) ավիափոխադրողի նկատմամբ սեփականության իրավունքն իրականացվում է անմիջականորեն կամ վերահսկիչ փաթեթի միջոցով և փաստացի վերահսկվում անդամ պետությունների և (կամ) անդամ պետությունների քաղաքացիների և (կամ) III հավելվածում թվարկված այլ պետությունների և (կամ) նման այլ պետությունների քաղաքացիների կողմից:

3. Հայաստանի Հանրապետությունը կարող է մերժել, չեղյալ ճանաչել, կասեցնել կամ սահմանափակել անդամ պետության կողմից նշանակված ավիափոխադրողի լիազորությունները կամ թույլտվությունները, եթե.

i) ավիափոխադրողը հիմնադրված չէ, համաձայն «Եվրոպական համայնքի հիմնադրման մասին» համաձայնագրի, նշանակող անդամ պետության տարածքում կամ Եվրոպական համայնքի իրավունքի համաձայն չունի օդանավի շահագործման վավեր լիցենզիա.

ii) ավիափոխադրողի փաստացի կարգավորիչ վերահսկողությունը չի իրականացվում կամ պահպանվում օդանավ շահագործողի սերտիֆիկատ տալու համար պատասխանատու անդամ պետության կողմից, և համապատասխան ավիացիոն իշխանությունը հստակ նշված չէ նշանակման մեջ, կամ

iii) ավիափոխադրողի նկատմամբ սեփականության իրավունքը չի իրականացվում անմիջականորեն կամ վերահսկիչ փաթեթի միջոցով կամ փաստացի չի վերահսկվում անդամ պետությունների և/կամ անդամ պետությունների քաղաքացիների և/կամ III հավելվածում թվարկված այլ պետությունների և/կամ նման այլ պետությունների քաղաքացիների կողմից:

Սույն կետի համաձայն իր իրավունքն իրականացնելիս Հայաստանի Հանրապետությունը չպետք է խտրականություն դնի Համայնքի ավիափոխադրողների միջև` ազգային պատկանելության հիմքի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Անվտանգությունը

 

1. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները լրացնում են II հավելվածի «գ» կետում թվարկված հոդվածների համապատասխան դրույթները:

2. Այն պարագայում, երբ անդամ պետությունը նշանակել է ավիափոխադրող, որի նկատմամբ կարգավորիչ վերահսկողությունն իրականացվում և պահպանվում է մեկ այլ անդամ պետության կողմից, Հայաստանի Հանրապետության և ավիափոխադրող նշանակած անդամ պետության միջև համաձայնագրի` անվտանգությանը վերաբերող դրույթներով նախատեսված` Հայաստանի Հանրապետության իրավունքները հավասարապես կիրառվում են այդ մեկ այլ անդամ պետության կողմից անվտանգության չափանիշների ընդունման, իրականացման կամ պահպանման նկատմամբ և այդ ավիափոխադրողի օդանավի շահագործման թույլտվության առնչությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ավիացիոն վառելիքի հարկումը

 

1. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները լրացնում են II հավելվածի «դ» կետում թվարկված հոդվածների համապատասխան դրույթները:

2. Չնայած որևէ այլ բան նախատեսող դրույթի` II հավելվածի «դ» կետում թվարկված համաձայնագրերից յուրաքանչյուրում անդամ պետությանը ոչինչ չի արգելում ոչ խտրական հիմունքներով սահմանել հարկեր, տուրքեր, մաքսատուրքեր, վճարներ կամ գանձումներ իր տարածքում մատակարարված վառելիքի համար՝ Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված այն ավիափոխադրողի օդանավում օգտագործելու նպատակով, որը հաղորդակցություն է իրականացնում այդ անդամ պետության տարածքում գտնվող կետի և այդ անդամ պետության կամ մեկ այլ անդամ պետության տարածքում գտնվող մեկ այլ կետի միջև:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Եվրոպական համայնքի ներսում փոխադրումների սակագները

 

1. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները լրացնում են II հավելվածի «ե» կետում թվարկված հոդվածների համապատասխան դրույթները:

2. Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիափոխադրող(ներ)ի կողմից ամբողջությամբ Եվրոպական համայնքում փոխադրումների համար գանձվող սակագների նկատմամբ, I հավելվածում թվարկված համաձայնագրերի համաձայն, որոնք պարունակում են II հավելվածի «ե» կետում թվարկված դրույթ, կիրառվում է Եվրոպական համայնքի իրավունքը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Մրցակցության կանոնների հետ համատեղելիությունը

 

1. Չնայած որևէ այլ բան նախատեսող դրույթի` II հավելվածում թվարկված համաձայնագրերից յուրաքանչյուրում ոչինչ`

i) չի պահանջում կամ նպաստում օդային հաղորդակցություններ իրականացնող ընկերությունների միջև համաձայնագրերի, ընկերությունների ասոցիացիաների կողմից որոշումների ընդունմանը կամ համաձայնեցված գործելակերպին, որոնք խոչընդոտում կամ խաթարում են մրցակցությունը.

ii) չի ամրապնդում նման ցանկացած համաձայնագրի, որոշման կամ համաձայնեցված գործելակերպի ազդեցությունը, կամ

iii) մասնավոր տնտեսվարող սուբյեկտների վրա չի դնում այնպիսի միջոցներ ձեռնարկելու պարտավորություն, որոնք խոչընդոտում, խաթարում կամ սահմանափակում են մրցակցությունը:

2. I հավելվածում թվարկված համաձայնագրերի դրույթները, որոնք համատեղելի չեն սույն հոդվածի 1-ին կետի հետ, չեն կիրառվում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Համաձայնագրի հավելվածները

 

Սույն Համաձայնագրի հավելվածները կազմում են դրա անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Վերանայումը կամ փոփոխությունը

 

Կողմերը ցանկացած ժամանակ կարող են փոխադարձ համաձայնությամբ վերանայել սույն Համաձայնագիրը կամ փոփոխություն կատարել դրանում:

Այդպիսի փոփոխությունները ձևակերպվում են առանձին արձանագրությունների տեսքով, որոնք, սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված դրույթների համաձայն ուժի մեջ մտնելուց հետո, կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Ուժի մեջ մտնելը

 

1. Կողմերը պետք է գրավոր ծանուցեն միմյանց, որ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներպետական ընթացակարգերը կատարվել են:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումն ստանալու օրվանից:

2. Հայաստանի Հանրապետության և անդամ պետությունների միջև համաձայնագրերը և այլ պայմանավորվածությունները, որոնք սույն Համաձայնագրի ստորագրման օրը դեռևս ուժի մեջ չեն մտել և չեն կիրառվում, ներառված են I հավելվածում: Սույն Համաձայնագիրը կիրառվում է բոլոր նման համաձայնագրերի և պայմանավորվածությունների նկատմամբ` դրանց ուժի մեջ մտնելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Դադարեցումը

 

1. Այն դեպքում, երբ I հավելվածում թվարկված համաձայնագիրը դադարեցվում է, սույն Համաձայնագրի բոլոր դրույթները, որոնք վերաբերում են I հավելվածում թվարկված համաձայնագրին, դադարեցվում են միևնույն ժամանակ:

2. Այն դեպքում, երբ I հավելվածում թվարկված բոլոր համաձայնագրերը դադարեցվում են, սույն Համաձայնագիրը դադարեցվում է միևնույն ժամանակ:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Բրյուսելում, երկու օրինակով, 2008 թվականի դեկտեմբերի 9-ին, հայերեն, բուլղարերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, էստոներեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, իտալերեն, լատվիերեն, լիտվերեն, մալթերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն և շվեդերեն:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2009թ. նոյեմբերի 12-ին

 

ՀԱՎԵԼՎԱԾ I

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված համաձայնագրերի ցանկ

 

Օդային հաղորդակցության մասին համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի միջև.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ավստրիայի Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` նախաստորագրված Վիեննայում 1993 թվականի օգոստոսի 25-ին, այսուհետ` «Հայաստան-Ավստրիա Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելգիայի Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` ստորագրված Բրյուսելում 2001 թվականի հունիսի 7-ին, այսուհետ` «Հայաստան-Բելգիա Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` ստորագրված Սոֆիայում 1995 թվականի ապրիլի 10-ին, այսուհետ` «Հայաստան-Բուլղարիա Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` ստորագրված Երևանում 1998 թվականի սեպտեմբերի 11-ին, այսուհետ` «Հայաստան-Կիպրոս Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև «Օդային տրանսպորտի մասին» համաձայնագիր` նախաստորագրված Պրահայում 2002 թվականի փետրվարի 8-ին, այսուհետ` «Հայաստան-Չեխիայի Հանրապետություն Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Դանիայի Թագավորության Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` ստորագրված Ստոկհոլմում 2000 թվականի հոկտեմբերի 25-ին, այսուհետ` «Հայաստան-Դանիա Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Էստոնիայի Հանրապետության Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` ստորագրված Տալլինում 2000 թվականի մարտի 17-ին, այսուհետ` «Հայաստան-Էստոնիա Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև «Օդային տրանսպորտի մասին» համաձայնագիր` ստորագրված Բոննում 1998 թվականի մայիսի 4-ին, այսուհետ` «Հայաստան-Գերմանիա Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` նախաստորագրված Փարիզում 2002 թվականի փետրվարի 12-ին, այսուհետ` «Հայաստան-Ֆրանսիա Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հունաստանի Հանրապետության Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` ստորագրված Աթենքում 1994 թվականի դեկտեմբերի 16-ին, այսուհետ` «Հայաստան-Հունաստան Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իտալիայի Հանրապետության Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` ստորագրված Երևանում 2002 թվականի հուլիսի 18-ին, այսուհետ` «Հայաստան-Իտալիա Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` նախաստորագրված Լյուքսեմբուրգում 2000 թվականի նոյեմբերի 21-ին, այսուհետ` «Հայաստան-Լյուքսեմբուրգ Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Նիդերլանդների Թագավորության Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` ստորագրված Երևանում 1999 թվականի նոյեմբերի 26-ին, այսուհետ` «Հայաստան-Նիդերլանդներ Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` ստորագրված Վարշավայում 1998 թվականի հունվարի 27-ին, այսուհետ` «Հայաստան-Լեհաստան Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռումինիայի Հանրապետության Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` ստորագրված Երևանում 1996 թվականի մարտի 25-ին, այսուհետ` «Հայաստան-Ռումինիա Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեդիայի Թագավորության Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` ստորագրված Ստոկհոլմում 2000 թվականի հոկտեմբերի 25-ին, այսուհետ` «Հայաստան-Շվեդիա Համաձայնագիր» II հավելվածում.

- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր` ստորագրված Լոնդոնում 1994 թվականի փետրվարի 9-ին, այսուհետ` «Հայաստան-Միացյալ Թագավորություն Համաձայնագիր» II հավելվածում:

Վերջին անգամ փոփոխվել է Փոխըմբռնման հուշագրով` կատարված Երևանում 1998 թվականի հունիսի 19-ին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ II

 

I հավելվածում թվարկված Համաձայնագրերում և սույն Համաձայնագրի 2-5-րդ հոդվածներում նշված հոդվածների ցանկ

 

ա) Անդամ պետության կողմից նշանակումը.

- Հայաստան-Ավստրիա Համաձայնագրի 3-րդ հոդված

- Հայաստան-Բելգիա Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Բուլղարիա Համաձայնագրի 3-րդ հոդված

- Հայաստան-Կիպրոս Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Չեխիայի Հանրապետություն Համաձայնագրի 3-րդ հոդված

- Հայաստան-Դանիա Համաձայնագրի 3-րդ հոդված

- Հայաստան-Էստոնիա Համաձայնագրի 3-րդ հոդված

- Հայաստան-Ֆրանսիա Համաձայնագրի 3-րդ հոդված

- Հայաստան-Գերմանիա Համաձայնագրի 3-րդ հոդված

- Հայաստան-Հունաստան Համաձայնագրի 3-րդ հոդված

- Հայաստան-Իտալիա Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Լյուքսեմբուրգ Համաձայնագրի 3-րդ հոդված

- Հայաստան-Նիդերլանդներ Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Լեհաստան Համաձայնագրի 3-րդ հոդված

- Հայաստան-Ռումինիա Համաձայնագրի 3-րդ հոդված

- Հայաստան-Շվեդիա Համաձայնագրի 3-րդ հոդված

- Հայաստան-Միացյալ Թագավորություն Համաձայնագրի 4-րդ հոդված

 

բ) Լիազորությունների կամ թույլտվությունների մերժումը, չեղյալ ճանաչումը, կասեցումը կամ սահմանափակումը.

- Հայաստան-Ավստրիա Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Բելգիա Համաձայնագրի 5-րդ հոդված

- Հայաստան-Բուլղարիա Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Կիպրոս Համաձայնագրի 5-րդ հոդված

- Հայաստան-Չեխիայի Հանրապետություն Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Դանիա Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Էստոնիա Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Ֆրանսիա Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Գերմանիա Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Հունաստան Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Իտալիա Համաձայնագրի 5-րդ հոդված

- Հայաստան-Լյուքսեմբուրգ Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Նիդերլանդներ Համաձայնագրի 5-րդ հոդված

- Հայաստան-Լեհաստան Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Ռումինիա Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Շվեդիա Համաձայնագրի 4-րդ հոդված

- Հայաստան-Միացյալ Թագավորություն Համաձայնագրի 5-րդ հոդված

 

գ) Անվտանգությունը.

- Հայաստան-Չեխիայի Հանրապետություն Համաձայնագրի 8-րդ հոդված

- Հայաստան-Դանիա Համաձայնագրի 14-րդ հոդված

- Հայաստան-Էստոնիա Համաձայնագրի 12-րդ հոդված

- Հայաստան-Ֆրանսիա Համաձայնագրի 8-րդ հոդված

- Հայաստան-Գերմանիա Համաձայնագրի 12-րդ հոդված

- Հայաստան-Իտալիա Համաձայնագրի 10-րդ հոդված

- Հայաստան-Լյուքսեմբուրգ Համաձայնագրի 6-րդ հոդված

- Հայաստան-Շվեդիա Համաձայնագրի 14-րդ հոդված

- Հայաստան-Միացյալ Թագավորություն Համաձայնագրի 9-րդ հոդվածի «ա» կետ

 

դ) Ավիացիոն վառելիքի հարկումը.

- Հայաստան-Ավստրիա Համաձայնագրի 7-րդ հոդված

- Հայաստան-Բելգիա Համաձայնագրի 10-րդ հոդված

- Հայաստան-Բուլղարիա Համաձայնագրի 7-րդ հոդված

- Հայաստան-Չեխիայի Հանրապետություն Համաձայնագրի 9-րդ հոդված

- Հայաստան-Կիպրոս Համաձայնագրի 7-րդ հոդված

- Հայաստան-Դանիա Համաձայնագրի 6-րդ հոդված

- Հայաստան-Էստոնիա Համաձայնագրի 6-րդ հոդված

- Հայաստան-Ֆրանսիա Համաձայնագրի 10-րդ հոդված

- Հայաստան-Գերմանիա Համաձայնագրի 6-րդ հոդված

- Հայաստան-Հունաստան Համաձայնագրի 9-րդ հոդված

- Հայաստան-Իտալիա Համաձայնագրի 6-րդ հոդված

- Հայաստան-Լյուքսեմբուրգ Համաձայնագրի 8-րդ հոդված

- Հայաստան-Նիդերլանդներ Համաձայնագրի 10-րդ հոդված

- Հայաստան-Լեհաստան Համաձայնագրի 6-րդ հոդված

- Հայաստան-Ռումինիա Համաձայնագրի 9-րդ հոդված

- Հայաստան-Շվեդիա Համաձայնագրի 6-րդ հոդված

- Հայաստան-Միացյալ Թագավորություն Համաձայնագրի 8-րդ հոդված

 

ե) Եվրոպական համայնքի ներսում փոխադրումների սակագներ.

- Հայաստան-Ավստրիա Համաձայնագրի 11-րդ հոդված

- Հայաստան-Բելգիա Համաձայնագրի 13-րդ հոդված

- Հայաստան-Բուլղարիա Համաձայնագրի 9-րդ հոդված

- Հայաստան-Չեխիայի Հանրապետություն Համաձայնագրի 13-րդ հոդված

- Հայաստան-Կիպրոս Համաձայնագրի 14-րդ հոդված

- Հայաստան-Դանիա Համաձայնագրի 10-րդ հոդված

- Հայաստան-Էստոնիա Համաձայնագրի 10-րդ հոդված

- Հայաստան-Ֆրանսիա Համաձայնագրի 14-րդ հոդված

- Հայաստան-Գերմանիա Համաձայնագրի 10-րդ հոդված

- Հայաստան-Հունաստան Համաձայնագրի 12-րդ հոդված

- Հայաստան-Իտալիա Համաձայնագրի 8-րդ հոդված

- Հայաստան-Լյուքսեմբուրգ Համաձայնագրի 10-րդ հոդված

- Հայաստան-Նիդերլանդներ Համաձայնագրի 6-րդ հոդված

- Հայաստան-Լեհաստան Համաձայնագրի 10-րդ հոդված

- Հայաստան-Ռումինիա Համաձայնագրի 8-րդ հոդված

- Հայաստան-Շվեդիա Համաձայնագրի 10-րդ հոդված

- Հայաստան-Միացյալ Թագավորություն Համաձայնագրի 7-րդ հոդված

 

ՀԱՎԵԼՎԱԾ III

 

Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված այլ պետությունների ցանկ

 

ա) Իսլանդիայի Հանրապետություն (համաձայն «Եվրոպական տնտեսական տարածքի մասին» համաձայնագրի)

 

բ) Լիխտենշտեյն (համաձայն «Եվրոպական տնտեսական տարածքի մասին» համաձայնագրի)

 

գ) Նորվեգիայի Թագավորություն (համաձայն «Եվրոպական տնտեսական տարածքի մասին» համաձայնագրի)

 

դ) Շվեյցարիայի Համադաշնություն (համաձայն Եվրոպական համայնքի և Շվեյցարիայի Համադաշնության միջև «Օդային տրանսպորտի մասին» համաձայնագրի)