Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-183-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.30/68(734) Հոդ.1518
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.12.2009
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
10.12.2009
Дата вступления в силу
01.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը առ այն, որ հանձնաժողովը գտնում է, որ իր ներկայացրած առաջնահերթությունների իրացումը կարիք ունի մշտադիտարկման (մոնիթորինգի), իսկ դրանց իրականացման յուրաքանչյուր փուլի և ձեռքբերումների մասին հանրությունը կարիք ունի մշտական տեղեկատվության,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածներով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) իրականացնել 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկում (մոնիթորինգ) և արդյունքների մասին մինչև 4-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը յուրաքանչյուր հերթական նստաշրջանում մեկ անգամ ներկայացնել եզրակացություն:

2. Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2.1-րդ մասի, եթե քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդը քվեարկությունից հետո դեմ է մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացման առնչությամբ Հանձնաժողովի եզրակացությանը և դրա վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում Հանձնաժողովի եզրակացության քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով եզրակացության վերաբերյալ իրենց հատուկ կարծիքը:

Եզրակացության վերաբերյալ առարկություններ ունեցող Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները կցվում են եզրակացությանը:

3. Մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացման առնչությամբ Հանձնաժողովի գրավոր եզրակացությունը և Ազգային ժողովի նիստում դրա քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովի հերթական նստաշրջանի վերջին չորսօրյա նիստերից առնվազն 5 օր առաջ ուղարկվում են Ազգային ժողովի նախագահին և ընդգրկվում են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

10 դեկտեմբերի 2009 թվականի,

 քաղ. Երևան

 ԱԺՈ-183-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան